«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ՆԱԽԱԳԻԾ ՔԱՐԵ ԴԱՐ

Մարդկությունն ունի ավելի քան 3 միլիոն տարվա պատմություն: Հնագույն մարդիկ ապրել են երկրագնդի տարբեր վայրերում: Մարդկության պատմության այդ վաղ շրջանն անվանում են քարի դար, քանի որ այդ ժամանակ մարդու պատրաստած և օգտագործած պարզունակ գործիքները հիմնականում քարից էին (կայծքար, վանակատ և այլն): Քարի դարը բաժանվում է երեք մեծ շրջանի`  

Հին քարի դար (պալեոլիթ) — մոտ 2 մլն – մոտ 100. 000 տարի առաջ

Սկզբում մարդիկ ապրում էին 15–20 անհատներից կազմված փոքրիկ խմբերով, որոնց անվանում են նախնադարյան հոտեր: Այդ խմբերը բնակության մշտական տարածք չունեին և սնունդ հայթայթելու համար անընդհատ տեղաշարժվում էին: Հնագույն մարդիկ հիմնականում զբաղվում էին հավաքչությամբ ու որսորդությամբ: Հավաքչությամբ զբաղվում էին կանայք և երեխաները: Նրանք հավաքում էին վայրի ցորեն, գարի, արմատներ, հատապ տուղներ, մրգեր և այլն: Որսորդությամբ զբաղվում էին տղամարդիկ: Նրանք որսում էին մանր և խոշոր կենդանիներ`   այծյամ, վարազ, մամոնտ և այլն: Գետերի, լճերի և ծովերի ափերին զբաղվում էին նաև ձկնորսությամբ: Նախնադարյան հոտերն ապրում էին քարանձավներում: Մարդու առաջին գործիքը հատիչն էր`   քարի մի կտոր, որի երեք ծայրը սրված էր: Հատիչով կտրում էին, տաշում, հղկում: Հետագայում գործիքներ էին պատրաստում նաև փայտից և ոսկորից: Ստեղծվեցին նորգործիքներ`   կտրիչներ, քերիչներ, ծակիչներ և այլն: Մեծ նշանակություն ունեցավ կրակի ստացման գյուտը: Սկզբում մարդիկ ծանոթ էին մի այն կայծակից կամ հրաբխից բռնկված կրակին: Հետագայում սովորեցին փայտի կտորները շփելով կամ կայծքարի հարվածով կրակ ստանալ: Կրակով տաքացնում էին կացարանը, կերակուր պատրաստում, պաշտպանվում վայրի գազաններից:

Հին քարի դարի վերջում կատարվեցին հասարակական կարևոր փոփոխություններ: Ձևավորվեց ժամանակակից բանական մարդը: Մարդկանց հարաբերություններն աստիճանաբար կայունացան: Դրա հիման վրա ձևավորվեցին մարդկանց հասարակական նոր միավորումներ՝ տոհմական համայնքներ: Տոհմական համայնքը միասին ապրող արյունակից ազգականների խումբ էր: Ի տարբերություն նախնադարյան հոտի` համայնքն ուներ բնակության մշտական տարածք: Համայնքի անդամների պատկերացմամբ՝ նրանք ծագում էին միևնույն նախնուց և պարտավոր էին հոգ տանել ու պաշտպանել մյուսներին:

Միջին քարի դար (մեզոլիթ) — մ. թ. ա. 12.000- 10.000 տարի առաջ

Այս շրջանում մարդու սննդի հիմ նական աղբյուրը դեռևս վայրի կենդանիներն էին: Կարևոր նվա ճում էր նետ ու աղեղի հայտնագործումը: Ստեղծվեցին նաև զենքի այլ տեսակներ`   տեգ, պարսատիկ, որոնց շնորհիվ հեշտացավ կենդանիներ որսալը:Մարդիկ սկսեցին ընտելացնել վայրի կենդանիներին: Առաջին ընտելացված կենդանին շունն էր: Մարդիկ քարանձավներից աստիճանաբար տեղափոխվեցին գետերի և լճերի ափամերձ շրջանները, որտեղ ավելի հեշտ էր աշխատանքային գործունեությամբ զբաղվելը:

Նոր քարի դար (նեոլիթ) — մ. թ. ա. 10.000- 5.500 տարի առաջ

Եթե միջին քարի դարում մարդիկ օգտվում էին միայն բնության պատրաստի բարիքներից, ապա նոր քարի դարում մարդիկ սկսեցին նաև իրենց աշխատանքով ստեղծել անհրաժեշտ բարիքներ: Միջին քարի դարից սկսած՝ պահում էին տարբեր կենդանիներ, նրանց խնամում և բազմացնում էին՝  մշտապես կաթ,բուրդ, միս, կաշի ունենալու համար: Այսպես սկիզբ առավ անասնապահությունը:

Մարդիկ սկսեցին զբաղվել նաև երկրագործությամբ: Նրանք նկատեցին, որ վայրի բույսերի սերմերը ցանելով՝ կարելի է կայուն բերք ապահովել: Ստացված բերքով համայնքի անդամները ամբողջ տարին կերակրվում էին: Հետագայում նրանք սովորեցին նաև մշակել պտղատու ծառեր: Նոր քարի դարում առաջացավ արհեստագործությունը: Ի հայտ եկան արհեստների կարևոր տեսակներ՝ ջուլհակություն, փայտամշակում, կաշեգործություն, խեցեգործություն և այլն:

Մարդիկ բնակվում էին որոշակի տարածքում և կավաշեն կացարաններից բնակա վայր կառուցում: Բնակավայրի կենտրոնում նրանք անցկացնում էին հավաքույթնե ր, կատա րում առևտուր: Անվտանգության նպատակով բնակատեղին պարսպապատում էին:Նոր քարե դարյան շրջանում կտրուկ աճեց մարդկանց քանակը: Բնակություն հաստատվեց երկրագնդի գրեթե բոլոր ծայրերում: Մարդկային հասարակության կյանքում կատարված այս փոփոխությունները անվանում են «նորքարեդարյան հեղափոխություն»:

Քարանձավային որմնանկարչությունը

19-րդ դարի վերջին մի հնագետ հետազոտում էր Իսպանիայի Ալտամիրա քարանձավը: Նա իր հետ տարել էր նաև դստերը: Հանկարծ աղջիկը բղավեց. «Ցուլե՜ր, ցուլե՜ր»: Հայրը ծիծաղեց, բայց երբ գլուխը բարձրացրեց, քարանձավի առաստաղին նկատեց բիզոնների բազմաթիվ ներկանկար պատկերներ:

This image has an empty alt attribute; its file name is get.jpg

Նախնադարյան մարդու բնակավայրեր են հայտաբերվել նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում : Արզնիում և Արտին լեռան մերձակայքում հայտնաբերվել են նախնադարյան մարդու աշխատանքի գործիք­ները: Իսկ Որվանի (Ազոխ) քարայրում (ԼՂՀ Հադրութի շրջանում) հայտնաբերված նախամար­դու գործունեության մնացորդներն ունեն շուրջ 700-հազարամյա հնություն: Պեղա­ծոները բազալտից են ու վանակատից (օբսիդիան):

This image has an empty alt attribute; its file name is 1-300x226-1.jpg

Հետազոտվել են Ապարանի գոգավորության, Արամուսի, Արզնիի, Արտենիի, Հատիսի, Դաշտադեմի և այլ հնավայրեր: Մարդիկ այստեղ ապրել են ոչ մեծ (մինչև 20 հոգի) խմբերով՝ հա­մայնքներով: Մեզ են հասել քարանձավային (գծանկարներ քարայրերի պատերին) և փոքր չափերի (արձանիկներ, առարկա­ներին փորագրված ու ներկանյութով պատված զարդեր, պատկերաքանդակ­ներ) արվեստների նմուշներ:

This image has an empty alt attribute; its file name is his1e-255x300-1.png
This image has an empty alt attribute; its file name is 4-300x219-1.jpg
This image has an empty alt attribute; its file name is 3-150x300-1.jpg

Ես ընտրեցի քարե դարը ժամանակաշրջանը, քանի որ այս թեման ինձ շատ է հետաքրքրում: Ես շատ փաստագրական ֆիլմեր և մուլտֆիլմներ են նայել նախդարյան մարդու և նրա կենսակերպի մասին:

Տեղադրում եմ Ռոբերտ Սահակյանցի Նախնադարյան մարդը մուլտֆիլմի հղումը, որը շատ հետաքրքիր է:

Սա քարե դարի մասին պատմող հետաքրքիր տեսաֆիլմ է: Կարծում եմ ձեզ այն նույնպես շատ կհետաքրքրի: Բարի դիտում բոլորին:

Ինձ շատ դուր եկավ <<Քարե դար>> նախագիծը: Ես շատ կցանկանայի, որ այս տարի ևս, ինչպես արվել է 2020թվականին,  Արատեսի դպրական կենտրոնում կազմակերպվեր <<Մեկ օր քարե դարում>> նախագիծը, որտեղ մենք կարող ենք մեկ օր ապրել նախնադարյան մարդու կյանքով: Ապրել քարանձավում, խառույկ վառել, ձկնորսություն անել և հագնվել նախնադարյան մարդու նման:

Ես անհամբեր սպասում եմ այս նախագծի իրականացմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով