ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Կարդա՛ <Ամենից լավ տունը> բանաստեղծությունը, կատարի՛ր առաջադրանքները։

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-եզր, ծայր, սահման

խրճիթ-տնակ, հյուղ

հոյակապ-շքեղ, վեհաշուք

ուրախ, զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ-հանգիստ, հանդարտ

տակ-վրա

հեռանալ-մոտենալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։

Բանաստեղծութան հերոսը մի անհանգիստ տղա էր, ով իր տեղը չէր գտնում, հոգնել էր իր հարազատ տնից և ցանկանում էր ճանապարհորդել, որպեսզի գտնի աշխարհի ամենալավ տունը ապրելու համար:

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։

Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում:

Բնութագրի՛ր մորը։

Բարի, սիրող:

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Գետի եզերքին, ծառերի տակին գտնվող մի հին ու գորշ խրճիթում ապրում էր անհանգիստ տղան իր բարի, սիրող մոր հետ: Մի օր տղան եկավ կանգնեց իր մոր առջև և ասաց, որ ուզում է հեռանալ այդ հին ու գորշ խրճիթից, որտեղ իր համար շատ ձանձրալի է: Նա ասաց, որ ուզում է ճամփորդել և ընտրել ամենից լավ տունը իրենց համար: Երկար թափառեց տղան, շատ հոյակապ տներ տեսավ, բայց ամեն տեղ մի բան պակաս էր և նա ետ վերադարձավ: Տղան հասկացավ, որ ամենից լավ տունը իրենց հին ու գորշ խրճիթն է, քանի որ դա էր իր հարազատ տունը:

Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ

Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: 

ԱՐԱՄԱԶԴ

Հայկական դիցաբանության գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը: Հայաստանում Արամազդի՝ տեղական ոճով պատրաստված արձաններ չեն հայտնաբերվել։ Նրա նմանակը՝ Զևս-Օրոմազդես (Արամազդ) անունով և հեթա-հայկական կոնաձև գլխարկով, 1950-ական թվականներին գտնվել է Կոմմագենեում՝ Նեմրութ լեռան վրա։ Այն կանգնեցվել է մ․թ․ա․ 60-ական թվականներին՝ Անտիոքոս Ա Երվանդունու կողմից։

ԱՆԱՀԻՏ

Կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն: Անահիտը համարվել է խոհեմության ու պարկեշտության մայրը, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհի: 19-րդ դարի վերջին Երզընկայում հայտնաբերվել է Անահիտ աստվածուհու պղնձաձույլ գլուխը, որը տարվել է Անգլիա և պահվում է Բրիտանական թանգարանում, իսկ կրկնօրինակը Հայաստանի պատմության թանգարանում է: 

ՎԱՀԱԳՆ

Վահագնը հին հայկական դիցարանում պատերազմի, քաջության ու հաղթանակի, ամպրոպի ու կայծակի աստվածն է: Նա Արամազդի՝ հայոց գերագույն աստծո և Անահիտ դիցուհու հետ կազմում է սրբազան երրորդություն:

ԱՍՏՂԻԿ

Աստղիկը ջրի, սիրո ու գեղեցկության աստվածուհին է հին հայկական դիցարանում։ Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում։ Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն։ Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ։

Big big world..: Աստղիկ Հայկական դիցաբանություն

ՆԱՆԵ

Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։

ՄԻՀՐ

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Միհրին է նվիրված Գառնիի հեթանոսական տաճարը։

ՏԻՐ

Դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Նա մի ամբողջ ամիս զբաղվում էր մարդկանց ծնունդներն ու մահերն իր մատյանում գրանցելով, մնացած տասնմեկ ամիսներն արարչագործության ավիշ էր ներարկում գրողներին, երաժիշտներին, պատկերահաններին և քարագործ-ճարտարապետներին:

Տիր աստվածը և տրե ամիսը․ «Մենք և մեր բառերը» — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄԱՆՈՐ և ՎԱՆԱՏՈՒՐ

Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։

Հին Հայաստանի կրոնը – Վլադ Գրիգորյան

ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ

Երկիրն ու ստորերկրյա աշխարհն անձնավորող ոգի կամ հենց ինքը՝ ստորերկրյա աշխարհը, հին հայկական դիցաբանության մեջ։ 

Գայանե Ղարախանյան: Հայկական դիցարան

տեառնընդառաջ

Պատասխանիր հարցերին՝

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
  2. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը:
  3. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
  4. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ 

Այս եկեղեցական տոնի արմատները տանում են դեպի նախաքրիստոնեական անցյալ, երբ մեր նախնիները դեռ կրակապաշտ էին: Եվ այն ժամանակ այդ տոնը կոչվում էր «Դրնդեզ», ինչը հայերեն բառացիորեն նշանակում է «խոտի դեզ վառել Տիրի պատվին»: Երբ Հայաստանը 301 թ.-ին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, տոնի անվանումը փոխվեց և «Դրնդեզը» դարձավ «Տրնդեզ»` հայերեն «տեր» բառից: Այս տոնի ծագումը ժողովրդական բանահյուսությամբ կապվում է կրակի աստված Վահագնի մասին պատմող առասպելի հետ: Հոգնելով ցրտաշունչ ձմեռից` արյականները խարույկներ են վառում` արևին օգնելու և գարնանամուտը արագացնելու համար: Արևի աստվածային կրակից ծնված Վահագնը սպանում է ջրի աղբյուրը հսկող Վիշապին, որը մարդկանց ջուր էր տալիս մարդկային զոհերի դիմաց: Երբ ջուրը սկսում է հոսել, հողը ծաղկում է: Այդպես, կրակը օգնում է հաղթել ձմռանը:

Տրնդեզի գլխավոր խորհրդանիշը խարույկն է, որի վրայով, ձեռք ձեռքի բռնած, թռնում են սիրահար զույգերը կամ նորապսակները, ինչպես նաև տոնակատարության ցանկացած մասնակից։ Տոնը համարվում է ընտանիքի օրհնության օր, հատկապես, եթե ընտանիքում կա նորածին։

Երբ դեռ մանկապարտեզ էի հաճախում, Տրդեզի օրը բակում մեծ խառույկ վառեցին: Մանկապարտեզի բոլոր երեխաներին այդ օրը եկավ օրհնելու տեր Խորենը, ով Դավթաշեն համայնքի Սուրբ Նահատակոց եկեղեցու քահանա է: Օրհնություն ստանալուց հետո, մենք բոլորս նախ շուրջպար բռնեցինք խառույկի շուրջ, ապա մեր դաստիարակների օգնությամբ հերթով թռանք խառույկի վրայով:

Հնում խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեարնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը՝ մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: