ճամփորդում ենք կոտայքի մարզ

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզը անմիջապես հարում է մայրաքաղաք Երևանին: Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Մարզի բնակչությունը կազմում է մոտավորապես 254 397 մարդ:

Գառնու հեթանոսական տաճար

Հին հայկական հեթանոսական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միհրին, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։  Տրդատ Ա թագավորն Գառնիի տաճարը կառուցել է իր թագավորության 11-րդ տարում, այսինքն՝ մ. թ. 77 թվականին։

Գեղարդի վանք

Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին, իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին։ 

Չարենցի կամար հուշարձան

Չարենցի կամար հուշարձանը (Արարատի կամար) գտնվում է Կոտայքի մարզՈղջաբերդ գյուղում, ԵրևանԳառնի ճանապարհի աջ կողմում, 1500 մետր բարձրության վրա։ Մի օր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն անցնելիս է լինում Գառնի տանող ճանապարհով։ Նա ավտոմեքենայից նկատում է, որ Ողջաբերդ գյուղի բլրակի մոտից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Ճարտարապետն իջնում է ավտոմեքենայից, բարձրանում բլուրը և որոշում այդ տեղում կամար կառուցել: Այն կառուցվել է 1957թ.-ին Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից.

Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։

Այս պատճառով հուշակոթողը ժողովրդին ավելի հայտնի է «Չարենցի կամար» անվանումով:

Քարերի սիմֆոնիա Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյունբազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։ Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:

Թումանյանական քառյակների բառարան

ձեն ածել — պատասխանել, արձագանք տալ, ձայն տալ

հիմի – հիմա, այժմ, ներկայումս, արդ

մաքի – էգ ոչխար, ամարու, պատրուճակ

դըրկից — հարևան, դրացի, բնակակից,  երդակից, պատկից, դրակից, համաբնակիչ, հարակաշ, տնակից, միատուն, (բրբ.) դուռ ու դրկից, դուռդրկից

քով — 1. կողք, կուշտ, (բրբ.) խեչ, խէչ: 2. կ. (խսկց.) Մոտ, կողքին, մերձ, հուպ, առընթեր, կից:

կըլթացնել — թռչունի ձայն հանել, գեղգեղել

եդեմ — դրախտ, դրախտավայր, պարտեղ, բուրաստան, (հզվդ.) ադին, ջանաթ, ջեննաթ: Արքայություն, երանություն, երկինք

խուսափուկ —  խուսափող, խուսափանքի դիմող:Խուսափանք պարունակող՝ արտահայտող, խուսափողական: Հայտնի դառնաուց՝ նկատվելուց՝ իմացվելուց խուսափող, թաքուն, ծածուկ: Անհաստատ, անկայուն, փոփոխական, վաղանցուկ

վըռազ – շտապ, շտապող, փութկոտ, անմիջապես

տանուլ տալ — պարտվել, հաղթվել (մրցության՝ խաղի՝ կռվի մեջ): Անհաջողության հանգել, ձախողվել: Կորցնել, որևէ բանում վնաս կրել, օգուտից՝ շահից զրկվել: Որոշ գումար կամ որևէ բան տարվել՝ կորցնել (մոլախաղերում, գրազով ևն)

մըտիկ տալ — հայացքը ուղղել մեկին՝ մի բանի, ուշադրություն դարձնել, ուշք դարձնել

մըրմունչ — մեղմ՝ ցածր ձայն, մրմնջոց, շջնջոց: Այն, ինչ որ ասվում Է մրմնջալով:

խուռներամ — Խուռն երամով՝ բազմությամբ: Բազմամբոխ, խուռնամբոխ (հզվդ.): Բազմերամ

ճառագել — ճառագայթել

լուսակաթ — որից լույս է կաթում՝ ծագում: Լուսեղեն, հրաշալի, երջանիկ, լուսափայլ

խոյանքներ — սլացք, սլացում, թռիչք, վերելք (մտքի), խոյացում

նըրբաղոտ — շատ աղոտ, աղոտ կերպով նշմարվող

երկնադետ – երկնքին նայող, դեպի երկինք ձգվող

բուսնել — երևույթներ երևան գալ՝ ծագել