ձմեռային մարզական խաղեր ծաղկունք գյուղում

Հունվարի 18-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հունվարյան ճամբարի երկրորդ ջոկատը կատարեց իր 2-րդ ճամփորդությունը դեպի Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղ:

Ծաղկունքը հնագույն բնակավայր է՝ Վարաժնունիք: Դեռևս մեր թվագրությունից առաջ 520 թ., ունեցել է 45 տուն: Գյուղի տարածքը ընդհատումներով շուրջ 4 կմ երկարություն է ունեցել։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ գյուղից դեպի արևելք ձգվող տարածքներում կան տնատեղեր, գերեզմաններ, խաչքարեր։ «Բոստաններ» և «Կորոբել» հանդամասերում հայտնաբերել են զինվորական տարբեր տեսակի նշտարներ, սրեր, շեփորանման գործիքներ, կճուճներ, պուտուկներ, քասաներ, աղամաններ և այլ գործիքներ։ 1976 թ. տրակտորիստները կալատեղերի գոմերի մոտ փորելիս հայնտաբերել էին կանացի զարդեր, որոնք 3.5 հազար տարվա պատմություն ունեն։

Երբ մեր ավտոբուսը կանգ առավ Ծաղկունք գյուղի դպրոցի մոտ, մեր ջոկոտը որոշեց ընդմիջում անել դպրոցի բակում: Այնտեղ կային նստարաններ, որտեղ մենք տեղավորվեցինք և սկսեցինք ուտել: Դրանից հետո, մենք գնացինք ձմեռային խաղեր խաղալու: Սկզբում ես մյուսների հետ ձնագնդի էի խաղում, բայց երբ նկատեցի, որ մեր ջոկատից երկու հոգի որոշել էին պատրաստել ձնից տուն, ես ևս միացա նրանց, քանի որ դա ինձ հետաքրքիր թվաց: Շուտով մեզ միացան նաև ուրիշները: Մենք հարթեցնում էինք ձյունը և օվալաձև տեսք տալիս դրան: Ափսոս մենք չկարողացանք ավարտել մեր ձնե տան կառուցումը: Հետո մենք նստեցինք ավտոբուսը և ուղևորվեցինք դեպի սարալանջ: Այստեղ մենք սահնակներով և սահելու մարզական փուչիկներով սահում էինք: Դա շատ զվարճալի էր և մենք բոլորս ուրախանում էինք: Շուտով եկավ վերադառնալու ժամանակը: Մենք նստեցինք մեր ավտոբուսը և վերադարձանք դպրոց:

Մեր ճամփորդությունը շատ ուրախ և հետաքրքիր անցավ:

Ուսումնական ժամերգություն

Ծրագիր
Տերունական աղոթք
Հայ՛ր մեր, 
որ յերկինս ես, 
սուրբ եղիցի անուն  Քո, 
եկեսցէ արքայութիւն Քո, 
եղիցին կամք Քո 
որպէս յերկինս եւ յերկրի:
   Զհաց մեր հանապազորդ 
տո՛ւր մեզ այսօր. 
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 
որպէս եւ մեք թողումք 
մերոց պարտապանաց:
   Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 
եւ փառք յաւիտեանս.  ամէն:
Միասնական կատարում
Հատվածներ Սուրբ Պատարագից

Միասնական կատարում ՝ «Սուրբ Աստված»-խմբավար՝ Մարիամ Մնացականյան

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,որ ծնարր ի հայտնեցար, ողորմեա մեզ:

Միասնական կատարում՝ «Հիշեա Տեր»-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Մարիմին տերունական-Արևելյան դպրոցի հանրակարթական երգչախումբ-խմբավար՝ Մարինե Ոսկանյան

Մարմին Տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի. երկնային զօրութիւնք յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բարբառով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց:

Առաջի Քո, Տեր, Հազարաց հրեշտակապետք–Քոլեջի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Մարինե Մկրտչյան 
…..
Առաջի Քո Տեր: Որդի Աստուծո,Որ պատարագյալ Հոր ի հաշտություն՝Հաց կենաց բաշխիս ի մեզ,Հեղմամբ արեան Քո սուրբ,Աղաչեմք ըզՔեզ՝ ողորմեաԱրեամբ Քով փրկեալ հոտի
…..
Հազարաց հրեշտակապետք կան առաջի ՔոԵվ բյուրք բյուրոց հրեշտակք պաշտեն ըզՔեզ, Տեր,Եվ ի մարդկանե հաճեցար ընդունիլ զօրհնությունձայնիվ Խորհրդականավ, Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տերզօրութեանց:
Միասնական կատարում՝ «Քրիստոս ի մէջ»-խմբավար՝ Սեդա Թևանյան
Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւՈր էնն Աստուած աստ բազմեցաւԽաղաղութեան ձայն հնչեցաւՍուրբ ողջույնի հրաման տւաւԵկեղեցիս մի յանձն եղևՀամբոյրս յօդ լրման տւաւԹշնամութիւնն հեռացավՍերն ընդհանուրս սփռեցաւ:Արդ պաշտոնեայք բարձեալ ըզ ձայնՏուք օրհնութիւն ի մի բերանՄիասնական աստվածութեանՈրում սրովբեքն են սրբաբան:
Միասնական կատարում՝ «Յամենայնի օրհնեալ ես, Տէր»-խմբավար՝ Մարինե Մկրտչյան
Յամենայնի օրհնեալ ես, Տէր.օրհնեմք զքեզ, գովեմք զքեզ,գոհանամք զքէն, աղաչեմք զքեզ,Տէր Աստուած մեր:
Ամեն հայր երկնավոր-Հարավային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Մարիամ Մնացականյան 
Ամէն, Հայր երկնաւոր. որ զՈրդիդ քո ետուր ի մահ վասն մեր, պարտապան պարտեաց մերոց.հեղմամբ արեան նորա աղաչեմք զքեզ ողորմեա քո բանաւոր հօտի։
Օրհնյալ է Աստված-Հյուսիսային դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Հասմիկ Մաթևոսյան
Օրհնեալ է Աստուած։Քրիստոս պատարագեալ. բաշխի ի միջի մերում. Ալէլուիա։Զմարմին իւր տայ մեզ կերակուր եւ սուրբ զարիւնն իւր ցօղէ ի մեզ. Ալելուիա։Մատիք առ Տէր եւ առէք զլոյս. Ալելուիա։Ճաշակեցէք եւ տեսէք զի քաղցր է Տէր։ Ալելուիա։
Գոհանամք ըզ քեզ տէր-Արևմտյան դպրոցի հանրակրթական երգչախումբ-խմբավար՝ Սեդա Թևանյան
Գոհանամք զքէն Տէր որ կերակրեցեր զմեզ յանմահական սեղանոյ քո։ Բաշխելով զմարմինդ եւզարիւնդ ի փրկութիւն աշխարհի եւ կեանք անձանց մերոց:
Ամէն, եղիցի-Միջին դպրոցի պատանեկան երգչախումբ-խմբավար՝ Լուիզա Քեշիշյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան
Ամէն եղիցի անուն Տեառն օրհնեալ յայսմհետէ մինչեւ յաւիտեան։
Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»-խմբավար՝ Մարինե Ոսկանյան
Ամէն ՀայիԱմեն հայի սրտից բխած,Լսիր այս ձայն, ով Աստված.Երկար կյանք տուր Հայրապետին,Երկար օրեր Հայոց Հոր.Տեր, անսասան պահիր դու միշտՔո իսկ հիմնած Մայր Աթոռ։

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ օՂԱԿԱՁև ԱՅԳՈՒ ՍՔԵՅԹ ՊԱՐԿ

Այսօր (14.01.2022) մեր դպրոցի 2-րդ ջոկատը մեկնեց իր առաջին ճամփորդությանը՝ դեպի Օղակաձև զբոսայգու սքեյթ պարկ:

Այնտեղ կային տարբեր ձևի ճանապարհներ, որոնց վրայով կարելի էր քշել անվաչմուշկ, ինքնագլոր, սկեյթ: Ես տարել էի իմ անվաչմուշկները: Ձմռանը անվաչմուշկ քշելը շատ ավելի դժվար է, քան տաք եղանակին, բայց միևնույն է սքեյթ պարկում մենք շատ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք: Մենք մրցում էինք միմյանց հետ մեր անվաչմուշկներով և ինքնագլորներով:

Ահա և մեր ջոկատը սքեյթ պարկում:

Ամանորյա տոնակատարությունները աշխարհի տարբեր երկրներում

Թարգմանություն

Բոլոր երկրներում մարդիկ նշում են Նոր տարին, սակայն այն տարբեր է կախված նրանց մշակույթից և ավանդույթներից։

Ահա մի քանի երկիր:

Իտալիա
Իտալիայում մարդիկ Նոր տարվա գիշերը պատուհանից դուրս են նետում իրենց հին իրերը:
Ճապոնիա
Ճապոնիայում Նոր Տարում դու կարող ես լսել 108 զանգերի զնգոց՝ տարբեր արատների համար, դրանք են ժլատությունը, հիմարությունը, բարկությունը և այլն։ Նոր տարում ճապոնացիները շատ բարձր ծիծաղում են հավատալով որ դա նրանց հաջողություն կբերի։
Վենեսուելա
Վենեսուելայում Նոր տարին պետք է դիմավորել դեղին ներքնազգեստով, քանի որ դա նրանց հաջողություն կբերի։ Վենեսուելացիները գրում են իրենց երազանքները։ Երբ կեսգիշերը մոտենում է, նրանք հավաքում են իրենց երազանքների թերթիկները և այրում են դրանք։
Ֆրանսիա
Ֆրանսիայում կա մի հավատանք, որ բարձր աղմուկը քշում է չար ոգիներին, այդ պատճառով ֆրանսիայի քաղաքները չափազանց աղմկոտ են Նոր Տարվա գիշերը։ Ֆրանսիացիները հավատում են, որ Նոր տարվա գիշերը առաջին մարդը, ով մտնում է տուն, խորհրդանշում է, թե ինչպիսին կլինի Նոր Տարին։
Ֆիլիպիններ
Նոր տարվա կեսգիշերին Ֆիլիպիններում երեխաները պետք է տասը անգամ ցատկեն, եթե ուզում են բարձրահասակ լինել։
Դանիա
Դանիացիներն ամբողջ տարվա ընթացքում հավաքում են հին ափսեներ, ապա նետում իրենց ընկերների դռան դիմաց։ Եթե դանիացին Նոր Տարվա առավոտյան իր դռան մոտ գտնում է շատ կոտրված ափսեներ, նա ուրախանում է։ Դա նշանակում է, որ նա երջանիկ է և ունի շատ ընկերներ։

culture – մշակույթ

tradition — ավանդույթ

to celebrate – տոնել

celebration – տոնակատարություն

stupidity – հիմարություն

anger – բարկություն

underwear – ներքնաշոր

spirit — ոգի

New year’s tradition in Armenia

According to tradition, Armenians celebrate the New Year at home with their family. Armenians like to prepare a variety of dishes on New Year. They receive many guests on New Year. They visit their relatives and friends.

Ավանդույթի համաձայն, հայերը տոնում են Ամանորը տանը իրենց ընտանիքների հետ: Հայերը սիրում են պատրաստել տարբեր ուտեստներ Ամանորին: Նրանք ընդունում են շատ հյուրեր Ամանորին: Նրանք այցելում են իրենց հարազատներին և ընկերներին:

                                New Year’s tradition in Greece

An onion is traditionally hung on the front door of homes on New Year’s Even in Greece as a symbol of rebirth in the New Year. On New Year’s Day, parents wake their children by tapping them on the head with the onion.

Ամանորին Հունաստանում ավանդաբար սոխ են կախում տների մուտքի դռան դիմաց՝ որպես նոր տարում վերածննդի խորհրդանիշ: Ամանորի օրը ծնողներն արթնացնում են իրենց երեխաներին՝ սոխով հարվածելով նրանց գլխին:

https://mskh-my.sharepoint.com/:v:/g/personal/mov-davit_mskh_am/EcfjvcgfypxNpl5XlRzLrKcBKmFAb2vlg6H41COMHeaVgw

Ճամբարային օրագիր

Պատասխանի՛ր տրված հարցերին։

Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։

Ճամբարը ինձ համար նորություն է, քանի որ ես Սեբաստացի կրթահամալիր տեղափոխվել եմ երկու ամիս առաջ:

Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։

Դպրոցական առօրյայում մենք անում ենք դասացուցակով նախատեսված մեր դասերը, իսկ ճամբարային առօրյայում մենք սովորելուն զուգահեռ նաև շատ ստեղծագործական աշխատանքներ ենք կատարում:

Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելությունները։

Ես ձմեռը շատ եմ սիրում և կարծում եմ ձմեռային ճամբարը ունի շատ առավելություններ: Չնայած Երևանում այս տարի ձյուն չեկավ, բայց ես շատ կուզեի մեր ջոկատով ճամփորդեինք դեպի այն քաղաքներ և գյուղեր, որտեղ շատ ձյուն կա:

Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։

Դեռ երեք օր է որ մասնակցում եմ ճամբարին, բայց մենք արդեն հասցրել ենք շատ հետաքրքիր, ուսուցանող և ուրախ աշխատանքներ կատարել: Ինձ շատ դուր եկավ մայրենիի մեր այսօրվա աշխատանքը: Մենք ամսագրերից տարբեր բառեր էինք կտրատում, ապա թղթի վրա սոսնձելով ստանում էինք նախադասություններ:

Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։ Նշի՛ր երեք առավելություն։

Խառը խմբերով աշխատելով ես ծանոթացա նաև 4.1,4.2,5.1,5.2 դասարանների սովորողների հետ: Մենք կատարում ենք խմբակային աշխատանքներ: Ճամբարային առօրյան շատ է տարբերվում դպրոցական առօրյայից:

Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։

Դեռ չգիտեմ:

Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։

Բոլոր ջոկատավարները մեր ճամբարային առօրյան շատ հետաքրքիր են կազմակերպում:

Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։

Կառաջարկեմ միասին շատ հետաքրքիր ժամանակ անցկացնել՝ միասին աշխատել և միասին զվարճանալ:

Այլ․․․

Կարծում եմ մեզ դեռ շատ հետաքրքիր և ուրախ ճամբարային օրեր են սպասում:

բնագիտատեխնիկական ստուգատես

<<ՏԻԵԶԵՐՔ>> նախագիծ 10.01.2022

https://mskh-my.sharepoint.com/:v:/g/personal/mov-davit_mskh_am/EVJ-N_rXAqxAi9_mUtR6tnABwlcP35_xzNbHrP5dgB0JBQ

Քանի որ տիեզերքի մասին նյութերը շատ բազմազան են և ծավալուն, ես ընտրել եմ թեմաներից մեկը և այն այժմ կներկայացնեմ:

ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Արևի շուրջ պտտվող մոլորակները ասես ընտանիք լինեն, որին անվանում են արեգակնային համակարգ: Այս ընտանիքի անդամները Արևից ու իրարից երբեք լրիվ չեն հեռանում, որովհետև նրանց պահում են Արևի այն անտեսանելի ձգողական ուժերը, որոնց ասում են գրավիտացիայի ուժեր: Դրանք այն նույն ուժերն են, որոնք ստիպում են, որ վեր շպրտած մարմինները ետ դառնան ու ընկներ Երկրի վրա: Գրավիտացիայի ուժերի ազդեցությամբ մոլորակները չեն հեռանում Արևից ու պտտվում են նրա շուրջ:

Երկիրը Արևի ընտանիքի ութ մոլորակներից մեկն է: Արևին ամենամոտ չորս մոլորակները քարե գունդ են: Մյուս, ավելի մեծ չորս մոլորակները գազի և հեղուկի գունդ են: Ութը մոլորակն էլ իրարից տարբեր են: Արևին ամենամոտը՝ Մերկուրին, փոքր է ու տաք: Հետո Վեներան է, Երկիրը, Մարսը, որոնք քարից են ու ավելի սառը: Դրանցից հետո Յուպիտերն է, Սատուրնը, Ուրանն ու Նեպտունը, որոնք խոշոր են ու սառը:

Մոլորակը, որի վրա մենք ապրում ենք, Երկիրն է: Այն քարե պինդ կեղևով գունդ է, բայց նրա ներսն այնքան տաք է, որ ներսի մեծ մասի քարը հալված է, իսկ հետո մետաղ է, սկզբում՝ հալված, հետո՝պինդ: Հալված քարը երբեմն ժայթքում է, այսինքն՝ հրաբուխ է լինում: Արեգակնային համակարգի որ մի ուրիշ մոլորակ իր երեսին հեղուկ ջուր չունի: Ուրեմն՝ Երկիրը մեր իմացած միակ մոլորակն է՝ հարմար կյանքի համար: Երկիրը անընդհատ պտտվում է իր առանցքի շուրջ, այդ պատճառով էլ ցերեկները հերթափոխվում են գիշերներով:

Վեներան ամենատաք մոլորակն է, ավելի տաք, քան Արևին ամենամոտ մոլորակըէ Մերկուրին: Վեներայի տաքության պատճառը իր մթնոլորտն է, որի չի թողնում Արևից ու իր ներսից տաքացախ Վեներան սառչի: Այս երևույթին ասում են ջերմոցային են՝ ջերմոցային էֆեկտ: Վեներայի մթնոլորտի ամպերը թունավոր են, պարունակում են թթուների կաթիլներ, որոնք կքայքայեն քո մաշկը: Դրանք տարբեր են Երկիր ամպերից: Երկրի ամպերը ջրի կաթիլներից են:

Մարսի քամիները չափազանց ուժգին են: Դրանք այնպիսի փոթորիկներ են բարձրացնում, որ ծածկում են ամբողջ մոլորակը: Արեգակնային համակարգի ամենամեծ հրաբուխը Մարսն ունի: Դրա անունը <<Օլիմպոս Մոնս>> է: Այն Էվերեստից երեք անգամ բարձր է:

Մերկուրին Լուսնի նման է: Այն քարե կլոր գունդ է: Չնայած Մերկուրին Լուսնից մի քիչ մեծ է, բայց Լուսնի պես սա էլ օդ չունի: Մերկուրիի վրա կան ժայռաքարեր ու խառնարաններ: Աստղագետները կարծում են, որ Մերկուրին սկզբում եղել է հեղուկ գունդ, որը հետո պնդացել է, երեսն էլ կնճռոտվել:

Յուպիտերը ավելի մեծ է, քան Արեգակնային համակարգի 7 մոլորակները միասին: Այն 11 անգամ ավելի մեծ է, քան Երկիրը, բայց Արևից շատ ավելի փոքր է:Յուպիտերի վրա մի բիծ կա, որին ասում են Մեծ Կարմիր Բիծ: Այն պտտվող փոթորիկ է, որը չի դադարում արդեն մոտ 300 տարի: Այս փոթորիկը Երկրից մոտ երկու անգամ մեծ է:

Մյուս ամենամեծ մոլորակը Սատուրն է, որը Երկրից մեծ է մոտ 9 անգամ: Սատուրնը շրջապատող փայլուն օղակները կազմված են միլիոնավոր սառցակտորներից: Դրանց մեջ կան սառցե խորանարդիկներ, բայց կան նաև մեծ մեքենայի չափով կտորներ:

Գտնվելով Արևից շատ հեռու Ուրանը շատ սառն է: Ուրանը ասես Արևի շուրջը գլորվելով պտտվի: Արևի շուրջը պպտվելիս՝ Ուրանը ասես պառկած հոլ լինի, այնինչ մնացած մոլորակները Արևի շուրջը պտտվում են կանգնած հոլի պես:

Նեպտունի ամպերը բաց կապույտ են, այդ է պատճառը, որ մոլորակը կապույտ է երևում: Ամպերից վեր ավելի փոքր սպիտակ շերտեր կան, որոնք մոլորակի շուրջը պտտվող մանրիկ սառցակտորների ամպեր են: նեպտունն Արևից այնքան հեռու է, որ նրա մեկ տարին հավասար է մոտ 165 երկրային տարու:

Արևի շուրջը պտույտի տևողությանն ասում են այդ մոլորակի տարի: Մոլորակի տարիներն ու օրերը տարբեր են: Երկրի տարին մոտ 365 օր է, Վեներայի տարին՝ 225 օր, իսկ Մարսի տարին 687 օր:

Ուսումնական ձմեռ․ ինչու եմ սիրում այս միրգը

07.01.2022

Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան։ Խնձորենու պտուղը՝ խնձորը հարուստ է կալիումով, կալցիումով, ֆոսֆորով, նատրիումով, երկաթով, մոլիբդենով, ցինկով, բարիումով։ Խնձորն առավել օգտագործվող մրգերից է։ Շատերին կարող է զարմանք պատճառել այն միտքը, որ մի խումբ գիտնականների կողմից արդեն ուսումնասիրված է խնձորի մոտ 600-ից ավելի տեսակ։ Հարց է ծագում, իսկ ինչի համար է այդպիսի մեծ ուշադրության արժանացել այդ միրգը։ Պարզվում է, որ խնձորն իր դրական հատկություններով բժշկության մեջ առաջնակարգ տեղ է գրավում: Բացի վիտամիններից, նրա մեջ կան միկրոտարրեր, օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու), հանքային աղեր՝ հատկապես կալիում եւ, վերջապես, մեծ քանակությամբ շաքար՝ գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա։ Սակայն դրանով չեն սպառվում խնձորի օգտակար հատկությունները։ Վաղուց արդեն հայտնի է, որ այն օժտված է նաեւ կանխարգելիչ (պրոֆիլակտիկ), մանրէասպան հատկությամբ, որի շնորհիվ մեր օրգանիզմում մասամբ կանխվում են տարափոխիկ (ինֆեկցիոն) հիվանդությունների առաջացման հնարավորությունները։ Կահիրեի համալսարանում դրված փորձերը մեկ անգամ եւս ապացուցեցին, որ խնձորի մեջ գտնվող պեկտին նյութի մեկ տոկոսանոց լուծույթի մեջ մի շարք մանրէներ 90%֊ով ոչնչանում են, իսկ ինչպես հայտնի է, խնձորների որոշ տեսակների մեջ այն ավելի բարձր տոկոս է կազմում։ Խնձորը քիչ դեր չի կատարում նաեւ սրտանոթային, երիկամային, լարդի ու լեղապարկի, ստամոքսի եւ այլ օրգանների հիվանդությունների բուժման հարցում։

Հետաքրքիր ավանդույթներ և փաստեր խնձորի մասին

  • Խնձորը հայոց մեջ ամենասիրված և տարածված միրգն է: Համարվել է անմահական պտուղ, որին վերագրվել է պտղաբերության հզոր ուժ:
  • Թագավորները, որպես աստվածային հատկանիշների կրողներ, խաչակիր ոսկե խնձոր էին կրում, որը տիեզերքի և իշխանության խորհրդանիշն էր: 
  • «Սասնա ծռեր» էպոսում հարսնացուի հետ կարող էր ամուսնանալ նա, ով կկարողանար ձիարշավի ժամանակ ճարպիկ ոստյունով ձեռք բերել սյան վրա ամրացված ոսկե խնձորը:
  • Սասունցի Դավիթն առաջին իսկ հայացքից տիրանում է Խանդութի սրտին և որպես ընծա նրանից սիրո խնձոր ստանում:
  • Աստվածաշնչում խնձորն Ադամի և Եվայի գայթակղության պտուղն է, որը նրանք Աստծո կամքին հակառակ ճաշակեցին ու իմացություն ձեռք բերեցին, ինչի հետևանքով դրախտից արտաքսվեցին:
  • Կծած խնձորն այսօր համարվում է համակարգչային գիտելիքների խորհրդանշան:
  • Հայկական հեքիաթները վերջանում են հետևյալ խոսքերով. «Երկնքից երեք խնձոր ընկավ` մեկն ասողին, մեկը լսողին, մեկն էլ` ականջ դնողին»:

«Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները»

Ուսումնական ձմեռ նախագիծ 05.01.2022

Ես շատ եմ սիրում ձմեռը, հատկապես դեկտեմբեր ամիսը: Ինձ համար այդ ամիս կրկնակի տոն է լինում: Նախ, դեկտեմբերի 17-ին նշում եմ ծննդյանս օրը, որը միշտ շատ հետաքրքիր է անցնում, անակնկալներով և նվերներով լի և ամեն անգամ տարբերվում է նախորդ ծննդյանս օրերից: Իսկ մի քանի օր անց գալիս է Ամանորը իմ ամենասիրելի տոնը: Ամանորը տանն եմ նշում ընտանիքիս անդամների հետ, իսկ Ամանորից մի քանի օր առաջ կամ հետո ծնողներս ինձ և եղբորս մի հետաքրքիր տեղ են տանում: Ծնողներս պատմում են, որ երբ մեր տարիքին էին իրենք նույնպես Ամանորը դիմավորել են իրենց ընտանիքով, բայց հենց Ամանորի գիշերը այցելել են իրենց հարազատներին և բարեկամներին: Նախ այցելել են ամենաավագ հարազատներին՝ տատիկներին և պապիկներին, որովհետև այդպես է ընդունված եղել և հետո մի քանի օր շարունակ այցելել են իրենց մյուս հարազատներին: Այն ժամանակ Ամանորին նախապատրաստվում էին նույնիսկ մի ամիս առաջ, ամանորյա գնումները մի քանի օր էին տևում, մայրիկները և տատիկները խմորեղեններ էին թխում: Իսկ հիմա ամեն ինչ այլ կերպ է: Ես նույնպես սիրում եմ նախապատրաստվել Ամանորին: Հատկապես սիրում եմ, երբ դեկտեմբերի 25-ին ես, եղբայրս և մայրիկս զարդարում ենք տոնածառը` ամանորյա երգերի ներքո: Մենք զարդարում ենք, երգում ու պարում: Տոնածառի տակ դնում ենք ամանորյա նվերները մեր ամենամոտ հարազատների համար: Ամանորյա գիշերը հավաքվում ենք սեղանի շուրջ և երբ ժամացույցի սլաքները 12 անգամ զարկում են, ես անպայման երազանք եմ պահում: Ես հավատում եմ, որ ամանորյա գիշերը պահած երազանքը անպայման կկատարվի:

Ահա մեր ամանորյա նկարներից մի քանիսը: Այս նկարներում ես դեռ դպրոցական չեմ:

Այս նկարում ես և կրտսեր եղբայրս ենք 2021 թվականին:

Նամակ Ձմեռ պապիկին:

Ամանորը Երևան պարկում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: