ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

2022-2023 ուսումնական տարի

ԱՇԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱԹԵԹ

18/09/2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

27/09/2022 ՀՀ ԳԵՏԵՐԸ

16/10/2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

30/10/2022 ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ

08/11/2022 ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ ԵՒ ԽՈՐ ՎԻՐԱՊ

16/11/2022 ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

16/11/2022 ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ

19/11/2022 ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

19/11/2022 ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ

27/11/2022 ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

27/11/2022 ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ

05/02/2023 ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

05/02/2023 ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

13/02/2023 ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ

17/02/2023 ՍԵՒԱԲԵՐԴ

20/02/2023 ՎԱՅՈՑ ՁՈՐ

27/02/2023 ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

27/02/2023 ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ

07/03/2023 ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

07/03/2023 ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ

04/04/2023 ԾԱՂԿԱԶԱՐԴ

06/04/2023 ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ

17/04/2023 ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ

25/04/2023 ԵՐԵՎԱՆ

01/05/2023 ԵՐԵՒՎԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

ՆԱԽԱԳԾԵՐ

06/09/2022 ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

07/11/2022 ԻՄ ԳՅՈՒՂԸ

05/12/2022 ԱՄԱՆՈՐԸ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ

02/01/2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁՄԵՌ ՆԱԽԱԳԻԾ

10/01/2023 ԳԱՃԱՃ ՄՈԼՈՐԱԿՆԵՐ

08/04/2023 ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

31/10/2022 ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԴԱՇՏԱԴԵՄ

08/11/2022 ՃԱՄՓՈՐԴԱՊԱՏՈՒՄ

21/12/2022 ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

21/01/2023 ԱՐԱՏԵՍԻ ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

24/01/2023 ԱՐՏԱԳՆԱ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՄԱՐԻԿ ԳՅՈՒՂ

29/01/2023 ՃԱՄՓՈՐԴԱՊԱՏՈՒՄ

14/03/2023 ԱՐՏԱԳՆԱ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԽՈՐ ՎԻՐԱՊ

20/03/2023 ՃԱՄՓՈՐԴԱՊԱՏՈՒՄ ԽՈՐ ՎԻՐԱՊ

07/05/2023 ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ինքնաստուգում

1.Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։

Հյուսիսում՝ Վրաստան, արևելքում՝ Ադրբեջան, հարավում՝ Իրան, հարավ-արևմուտքում՝ Նախիջևան /Ադրբեջան/, արևմուտքում՝ Թուրքիա

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։

Արագածոտն — Աշտարակ
Արարատ — Արտաշատ
Արմավիր — Արմավիր
Գեղարքունիք — Գավառ
Կոտայք — Հրազդան
Լոռի — Վանաձոր
Շիրակ — Գյումրի
Սյունիք — Կապան
Տավուշ — Իջևան
Վայոց ձոր — Եղեգնաձոր

3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։

Հայաստանի ամենաերկար գետը Ախուրյանն է (200կմ)։

4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։

Հայաստանի տարածքում ամենաբարձր լեռը Արագածն է, որի բարձրությունը կազմում է 4094 մետր։

5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։

Կոտայքի մարզը։

6. Ո՞րն է ամենամեծ մարզը։

Տարածքի մեծությամբ՝ Գեղարքունիքի մարզ։

7. Ո՞րն է ամենափոքր մարզը։

Արմավիր։

8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։

Արագածոտն։

9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։

Արմավիր։

10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։

Սահմանակից են․ Արագածոտնի, Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերը։

11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։

Արաքս։ Արցախի, Իրանի և Ադրբեջանի։

12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։

Վայոց Ձոր։

13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։

Գեղարքունիք, Տավուշ, Լոռի։

14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։

Ախուրյան — Շիրակի մարզ

Մեծամոր — Արարատի և Արմավիրի մարզեր

Քասախ — Արագածոտնի և Արմավիրի մարզեր

Հրազդան — Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր։ Երևան քաղաք

Արփա — Վայոց Ձորի մարզ

Որոտան — Սյունիքի մարզ

Դեբետ — Լոռու մարզ

15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։

Հիմնադրվել է Ք․ ա․782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից։ Երևանի Արին բերդ բլրի վրա Էրեբունի բերդաքաղաքի մնացորդներից։ 

16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։

Բնակչության թվաքանակով Հայաստանի երկրորդ քաղաքն է։ Հայաստանի առաջին թատրոնն ու երաժշտական ​​դպրոցը հիմնադրվել են Գյումրիում: Այստեղ է կայացել նաև առաջին օպերային պրեմիերան: Հայտնի շատ արվեստագետներ գյումրեցիներ են: Նրանց թվում են Մհեր Մկրտչյանը, Ավետիք Իսահակյանը, Հովհաննես Շիրազը և այլոք: Սկզբում քաղաքը կոչվել է Կումայրի, իսկ ավելի ուշ՝ Գյումրի: 1837-1924 թթ․ քաղաքը ստացել է Ալեքսանդրապոլ անվանումը, իսկ ավելի ուշ՝ խորհրդային շրջանում՝ Լենինական: Հետխորհրդային շրջանում քաղաքը կրկին վերանվանվեց Գյումրիի:

17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։

Տրդատ 3-րդ Մեծ Արշակունի արքա (287–330 թթ.) 

18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։

Գրիգոր Լուսավորիչը (Գրիգոր Պարթև) Հայոց առաջին եպիսկոպոսապետն է (302 թ-ից), համաքրիստոնեական տոնելի սուրբ:

19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։

Արատես գյուղը, Արատեսի վանքը, Խոր Վիրապը, Սևանա լիճը, Հաղարծնի վանքը, Պարզ լիճը։

20.Տեղադրիր երրորդ ուսումնական շրջանի հաշվետվության հղումը։

Ես կատարել եմ տարեկան հաշվետվություն։

21. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։

Ինձ շատ դուր եկավ այս տարվա դասընթացը։ Ես շատ բան սովորեցի և իմացա Հայաստանի մարզերի, գետերի և ազգային տոների մասին։

22. Շնորհակալություն։

Շնորհակալություն ընկեր Արմինե հայրենագիտության մեր բոլոր դասերը հետաքրքիր մատուցելու համար։ Ինձ հատկապես շատ դուր եկավ, որ մենք միմյանց դասին վերաբերող հարցեր էինք տալիս ու ստանում պատասխան։ Շատ շնորհակալ եմ նաև ձեր կազմակերպած ճամփորդությունների համար՝ դեպի Արատես դպրական կենտրոն, Խոր Վիրապ։ Արատեսում անցկացրած օրերս հունվարին և մայիսի անմոռանալի ու շատ ջերմ էին։

ճամփորդություն

ԵՌՕՐՅԱ ՃԱՄԲԱՐ ԱՐԱՏԵՍՈՒՄ

ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ

Արատեսի վանք վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Չնայած որ այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր: Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից՝ բոլորն էլ կանգնած մի ուղղության վրա՝ հյուսիսից հարավ։ Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում։

ԱՐՓԱ ԳԵՏ

Արփա գետը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից  և թափվում է Արաքս գետը՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Երկարությունը 126կմ է (Հայաստանում՝ 90կմ), ավազանը՝ 2630ք/կմ:

Արփա գետը սկսվում է 3200մ բարձրությունից: Վերին հոսանքում լեռնային է, հոսում է կիրճերով: Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առվակների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի տարածքում։

ՎԵԴԻ ԳԵՏ

Վեդի գետը Հայաստանի Արարատի մարզում՝ Արաքսի ձախակողմյան վտակն է։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի ծայր հարավում ընկած Մանկունք լեռնագագաթի հարավարևելյան լանջերի՝ մոտ 2700 մ բարձրություններից։ 

ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ

Վանքը բաղկացած է եկեղեցուց, որն անվանում են Սպիտակավոր Սբ․ Կարապետ, զանգակատնից, դամբարանատնից, միաբանության բնակելի շենքերից մնացորդներից, փոքրիկ գերեզմանոցից և պարսպաշարից։

Եկեղեցին իրենից ներկայացնում է գմբեթավոր կառույց։ Ըստ վանքի պատերին պահպանված արձանագրության, այն կառուցել է Ջալալ Օրբելյանի կին Գոնցան՝ 1301թ․-ին։ Եկեղեցի մտնելիս միանգամից ուշադրություն է գրավում մուտքի ճակատակալ քարի բարձրաքանդակը։ Պատկերված է Աստվածածինը, ով գրկել է մանուկ Հիսուսին, իսկ նրա երկու կողմերում պատկերված են հրեշտակներ։ Վերևում պատկերված է Ադամը, իսկ շուրջը տարբեր կենդանիների գլուխներ։

ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑԻ

Զորաց եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգիս գյուղում։ Այն կառուցվել է 1303 թվականին Օրբելյան իշխանների կողմից։ Շինությունն ունի յուրահատուկ ճարտարապետական հորինվածք, որը բնորոշ չէ հայկական ավանդական եկեղեցիներին: Կառույցը առանձնահատուկ է նրանով, որ խորանը սովորականից բարձր է կառուցված՝ մոտավորապես ձիու վրա նստած մարդու բարձրության վրա։ Պատճառն այն է, որ այն ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցուց օրհնություն ստանային։

երևվանի հուշարձաններ

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց։ Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը, որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից հանձն առավ կարճ ժամանակահատվածում իրականացնելու այդ աշխատանքը։ Քանդակագործը աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի։ 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։

1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը։

Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)։ Իշխանությունները արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության, ինչպես գրում է ականատեսը՝ կատարվածը հնարավոր չէ նկարագրել….

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Վարդան Մամիկոնյանը 5-րդ դարի հայ զորավար է, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թթ. հայ ազատագրական շարժման առաջնորդ: Նա պայքարել է հանուն հայ ժողովրդի հավատի և նահատակվել Ավարայրի ճակատամարտում 451թ.-ին: Նրան դասակարգում են սրբերի շարքում և ժողովրդի մեջ հայտնի է նաև «Սուրբ Զորավար» անունով։ Արձանը տեղադրված է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցների հարևանությամբ: Բացումը տեղի է ունեցել 1975թ.-ին: Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Երվանդ Քոչարը: Արձանի նյութը` կոփածո պղինձ, կարմրավուն կրաքարային ավազաքար, ընդհանուր բարձրությունը` 17 մ:

երեվան

Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին
Այլ անվանումները`   Էրեբունի, Էրիվան, Էրեվան
Մակերեսը`   300 կմ²
Բարձրությունը ծովի մակերևույթից`   900-1200 մ
Կլիմայի տեսակը`   բարեխառն-ցամաքային, չոր
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2010թ.ի տվյալների)`   1.122.000 մարդ
Բնակչության խտությունը`   5 314 մարդ/կմ²
Կրոնական կազմը`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնակների անվանունը`   Երևանցի
Հեռախոսային կոդը`   +374 (010)
Փոստային ինդեքսները`   0001—0099
Թվային իդենտիֆիկատորը`   AM.ER

Ընդհանուր բնութագրիչներ։ Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ: Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է: Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատու-թյունների ու գիտահետազոտական հիմնարկների 98%-ը, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները: Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան`   Էրեբունի թաղամասում: Ներկայիս Երևանի`   որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում`   «Մայր Հայաստան» հուշարձանը:

Երևան քաղաքի պատմություն

  • Էրեբունի բնակավայրի գոյությունը սկսած Մ.թ.ա. 782 թվականից ապացուցված է: Հնէաբանական հետազոտություններն ապացուցում են, որ այնտեղ մ.թ.ա. 8-րդ դարից սկսած`   գոյություն ուներ ուրարտական ամրոց:
  • Երկարատև պատմության ընթացքում Երևանը հաճախ գրավվել է տարբեր թշնամիների կողմից (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ):
  • 1378 թվականին Լենկ Թեմուրը գրավեց Երևանը:
  • 15-րդ դարից Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև կռիվներ էին առաջանում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ։
  • 1827 թվականի Հոկտեմբերի 13-ին երկար պաշարումից հետո ռուս զորավար Պասկեվիչի զորքերը ազատեցին քաղաքը պարսիկների ձեռքից։
  • 1917 թվականի Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո Երևանը երեք տարի եղել է անկախ Հայաստանի մայրաքաղաքը (1918-1920)։
  • 1920 թվականին Կարմիր բանակի Հայաստան մտնելուց հետո Երևանը դարձավ Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը։
  • 1991 թվականից ի վեր այն անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:

ՀիմնադրումՈւրարտական քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին և տեղակայված է եղել այժմյան Երևանի հարավային մասում։ Ըստ Վանում գտնված սեպաձև տարեգրության՝ ուրարտական արքա Արգիշտի Ա-ն իր թագավորության 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է․ «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին`   Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի`   ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր․․․»։ Մեկ դար անց վարչական և քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Թեյշեբաինի ամրոց, որը հիմնադրել էր Ռուսա Բ արքան այժմյան Երևանի հարավ-արևմտյան մասում, սակայն Թեյշեբաինին ավերվեց հավանաբար սկյութացիների կողմից Ուրարտուի անկման տարիներին (մ․թ․ա․ 590-ականներին)։ Էրեբունին շարունակեց իր գոյությունը նաև պարսից դարաշրջանում։ Այնտեղ գտել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ․թ․ա․ 478թ․։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի։ Վարկածներ կան, սակայն ոչ հիմնավոր, որ Էրեվունին եղել է Պարսից սատրապություն Արևելյան Հայաստանի կենտրոնը։  Մ․թ․ա․ IV-III դարերին վերաբերվող հնէաբանական հուշարձաններ գրեթե չեն հայտնաբերվել։ Երևանի մասին հիշատակում եղել է միայն III դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության Երևանը կառավարում էր ինչ-որ միապետ, որն էլ ըստ հետազոտողների նշանակում է, որ այնտեղ ամրոց է եղել, որն էլ կառավարում էր այդ միապետը։ 5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։ Տեսարժան վայրեր Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և ուրարտական բերդի հետքերը:Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ`   13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին, կամ Զորավար եկեղեցին):Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում `   Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը:Երևանում է գտնվում Մատենադարանը`   հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ):Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր‎ը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին Այժմ Երևանում կան բազմաթիվ այգիներ.

  • Հաղթանակի այգին (նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի պատվին)
  • Աբովյանի պուրակը
  • Երիտասարդական զբոսայգին
  • Կոմայգին
  • Բուսաբանական այգին
  • Կենդանաբանական այգին և այլն:

Տնտեսություն1975 թ քաղաքում գործում էր 200 խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններ։ Գործում էին բազմաթիվ թեթև և սննդի արդյունաբերական, մեքենաշինական, հաստոցաշինական, քիմիական և այլ ոլորտի գործարաններ։ Խոշորագույն ձեռնարկություններն են «Նաիրիտ»-ն ու «Պոլիվինիլացետատ»-ը։ Դրանք հումքով էին ապահովում շատ այլ գործարանների։ Այժմ «Նաիրիտ»-ն գործում է հնարավորությունների մի փոքր մասով միայն։ Շրջափակման և արտաքին շուկայի հետ կապերի խզման պատճառով շատ գործարաններ դադարեցին աշխատել։ Գրեթե չեն գործում թեթև արդյունաբերության և մեքենաշինության գործարաններն։ Հիմնականում գործում են սննդի, խմիչքի, ծխախոտի, հրուշակեղենի, պահածոների գործարաններն ու ֆաբրիկաներն: Որոշ ներդրում ունի նաև փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններն ու արտադրություններն: Մշակույթ Երևանը որպես մշակութային քաղաք ունի շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնը, Կոմիտասի անվան կամերային տունը և այլ մշակութային օջախներ։ Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոնները գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս։ Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնը: Թանգարաններ և գրադարաններ Երևանում գործում են հետևյալ տուն-թանգարաններ. նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի պատմության պետական թանգարանը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամը, «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը, Ավետիք  Իսահակյանի  տուն-թանգարանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Երվանդ Քոչարի թանգարանը, Հայաստանի բնության պետական թանգարանը, Փայտարվեստի թանգարանը, Երևանի ռուսական արվեստի թանգարանը: Երևանի հպարտությունն է Էրեբունի թանգարանը (1968 թ), որտեղ ցուցադրվում են Էրեբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերը։ Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանը, որտեղ ցուցադրվում են Մեծ Եղեռնին վերաբերող շատ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի Պատմության Թանգարանն ու Հայաստանի Ազգային Պատկերասրահը։ Մաշտոցի Պողոտայում է գտնվում Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը։ Երևանում կան նաև շատ գրադարաններ։ Ամենամեծն ու գրքերի քանակով հարուստն Ազգային գրադարանն է։ Այն հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ։ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը գտնվում է Կարապի լճի հարևանությամբ։ Յուրաքանչյուր թաղում կա տեղի փոքր գրադարան:

Տավուշի մարզի տեսարժան վայրեր

Հաղարծին

Հաղարծինը ՀՀ Տավուշի մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա:

Վանական  համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

Գոշավանք

Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է, որը XII–XIII դարերում եղել է Հայաստանի հոգևոր ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում`   Գետիկ գետի աջ ափին:

Գոշավանքն իր անունն ստացել է 1213 թ.-ին`   Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ.-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:

Ճարտարապետական համալիրում պահպանվել են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր:

Մակարավանք

Մակարավանքը Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին գտնվող 13-րդ դարի հայկական վանական համալիր է:

Մակարավանքը բաղկացած է հին եկեղեցուց, գլխավոր եկեղեցուց, զավթից, Աստվածածին եկեղեցուց, նշխարատնից, մատուռից, աղբյուրից, պարիսպներից, գերեզմանոցից, բնակելի և օժանդակ շինություններից:

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Կառուցման ժամանակի վերաբերյալ մատենագրական և վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Ճարտարապետական վերլուծությունից ելնելով՝ այն թվագրվում է VI–VII դարերին

Պարզ լիճ

Պարզ լիճ, Տավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձրության վրա։

Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Շրջապատված է անտառներով։

Բերդավան ամրոց

Բերդավանը (նախկինում`   Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում:

Սուրբ Զատիկը մեր ընտանիքում

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Սուրբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը։ Այս տարի Սուրբ Զատիկը նշվում է ապրիլի 9-ին։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Մեր ընտանիքը ամեն տարի մեծ սիրով ու ոգևորվածությամբ է նշում այս տոնը։ Տոնն ունի հատուկ ուտեստներ, որոնք ամեն տարի մեր սեղանի անբաժան մասն են կազմում։

Զատիկին մենք միշտ վաղ ենք նախապատրաստվում։ Որպեսզի մեր տոնական սեղանը գեղեցիկ տեսք ունենա, մենք գնում ենք այդ օրը խորհրդանշող գեղեցիկ զարդարանքներ։ Սեղանին ենք դնում  նաև նախորոք աճեցրած ածիկը։ Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն, ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Առավոտյան մայրիկս ներկում է ձուն։ Ես և եղբայրս նույնպես մասնակցում ենք դրան։ Կարմիր ներկած ձուն խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը։ Եփում ենք նաև բրինձ ու վրան շաղ տալիս տապակված չամիչը։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են։

Մեր զատկական սեղանի անբաժան մասն են կազմում նաև կարմիր գինին, ձուկը և տապակած կանաչին։

Արդեն երեկոյան, երբ ամեն ինչ պատրաստ է լինում մենք հավաքվում ենք գեղեցիկ զարդարված զատկական սեղանի շուրջ և բարձրացնելով բաժակները միմյանց շնորհավորում ենք․ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։ Հետո սկսվում է Սուրբ Զատիկի տոնի ամենաուրախ մասը՝ ձվակռիվը։ Ես և եղբայր այնքան են կռվում, մինչև կոտրում ենք մեր սեղանի բոլոր ձվերը։ Ես կարծում եմ, որ Զատիկի օրվա առիթով ներկված ձուն շատ ավելի համեղ է, քան երբ մենք այն ուտում ենք ուրիշ օրերին։

Վերջում մենք համտեսում ենք Զատիկի խորհրդանիշ դարձած համեղագույն կուլիչը։

Սուրբ Հարության տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «… եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ողջունելով Հիսուսին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով»:

Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ ցրեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան դրախտում:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ ինքն է Աստծո որդինը, ով կամենում է խաչվել մեր փրկության համար:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

ՃԱՄՓՈՐԴԱՊԱՏՈՒՄ ԽՈՐ ՎԻՐԱՊ

2023թ․ մարտի 18-ին հայրենագիտության ուսուցչուհի ընկեր Արմինեյի հետ մենք ճամփորդեցինք դեպի Խոր Վիրապ, այնուհետև Դվին հնավայր քաղաքատեղի։ Նախքան ճամփորդելը մենք նյութեր էինք պատրաստել և սովորել էինք Խոր Վիրապի պատմության մասին։ Ես առաջին անգամ ին լինում Խոր Վիրապում և Դվինի հնավայր քաղաքատեղիում և ինձ համար շատ հետաքրքիր էր այդ ամենը տեսնել։ Ես շատ էի լսել վիրապի մասին, բայց երբ ինքս մտա այդ 6 մետր խորությամբ փոսի մեջ, զգացողությունը շատ հետաքրքիր էր։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող վիրապը աստիճանների միջոցով տանում է ներքնահարկ։

Հետո մենք եղանք Դվինի հնավայր քաղաքատեղիում։ Դվինը Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից մեկն է։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ «Դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Այնտեղ շատ գտածոներ կային, որոնք մեզ շատ հետաքրքրեցին։ Ինչ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։ Ընկեր Արմինեյի հետ ճամփորդելը միշտ շատ հետաքրքիր է լինում։