հետաքրքիր փաստեր ջրի մասին

 Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։Բնության մեջ ջուրը հանդիպում է ամեն տեղ և ամենատարբեր տեսքերով։ Ջրի տեսակները բաժանվում են ըստ նրա ֆիզիկական և քիմիական հատկանիշների, ըստ ծագման առանձնահատկությունների, կազմի կամ օգտագործման տեսակների։

Ջրի ագրեգատային վիճակներ

  • պինդ՝ սառույց,
  • հեղուկ՝ ջուր,
  • գազային՝ գոլորշի։
  • Ըստ տեղումների տեսակների՝
  • անձրև,
  • շաղ՝ շատ բարակ անձրև,
  • ձյուն,
  • կարկուտ
  • Ըստ մթնոլորտային երևույթների՝
  • ամպեր,
  • մառախուղ,
  • մշուշ
  • ցող։
  • եղյամ։

Ջրի մշակված տեսակներ

  • խմելու ջուր,
  • ծորակի ջուր,
  • շշալցված ջուր,
  • տնտեսական ջուր,
  • քլորացված ջուր,
  • օզոնացված ջուր
  • իոնազերծված ջուր
  • թորած ջուր,
  • գազավորած ջուր։

Քաղցրահամ ջրի սակավությունը համաշխարհային խնդիր է: Քաղցրահամ ջրային պաշարների  հիմնական աղբյուրներն են գետերը, լճերը և ճահիճները: Քաղցրահամ  ջրային պաշարների շուրջ մեկ երրորդը կենտրոնացած է Հարավային Ամերիկայում, չորրորդ մասը՝ Ասիայում, իսկ հետխորհրդային երկրները կազմում են մի փոքր ավելի՝ 20%-ը: Եվ միայն մոտ 2%-ը կենտրոնացած է Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Երկրագնդի բնակչության թիվն օրեցօր աճում է, և դրան զուգահեռ աճում է ջրի պահանջարկը: Օրինակ՝ Եվրոպան կազմում է աշխարհի բնակչության 20% -ը, մինչդեռ ջրային պաշարներն ընդամենը 7% են:

Քաղցրահամ ջրի սակավությանը նպաստել են ոչ միայն բնական գործոններն, այլև մարդու գործունեությունը, որը հանգեցրել է ոչ միայն ջրային պաշարների կրճատմանն, այլև որակի վատթարացմանը: Որքան շատ է աղտոտված շրջակա միջավայրն, նույնքան աղտոտված են ջրային պաշարները: Էկոլոգիական խնդիրները փոխկապակցված են՝ ջրային գործոնի առկայությունն ուղղակիորեն կապված է նաև կենդանական աշխարհի շատ տեսակների գոյության հետ: