«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ՆԱԽԱԳԻԾ ՔԱՐԵ ԴԱՐ

Մարդկությունն ունի ավելի քան 3 միլիոն տարվա պատմություն: Հնագույն մարդիկ ապրել են երկրագնդի տարբեր վայրերում: Մարդկության պատմության այդ վաղ շրջանն անվանում են քարի դար, քանի որ այդ ժամանակ մարդու պատրաստած և օգտագործած պարզունակ գործիքները հիմնականում քարից էին (կայծքար, վանակատ և այլն): Քարի դարը բաժանվում է երեք մեծ շրջանի`  

Հին քարի դար (պալեոլիթ) — մոտ 2 մլն – մոտ 100. 000 տարի առաջ

Սկզբում մարդիկ ապրում էին 15–20 անհատներից կազմված փոքրիկ խմբերով, որոնց անվանում են նախնադարյան հոտեր: Այդ խմբերը բնակության մշտական տարածք չունեին և սնունդ հայթայթելու համար անընդհատ տեղաշարժվում էին: Հնագույն մարդիկ հիմնականում զբաղվում էին հավաքչությամբ ու որսորդությամբ: Հավաքչությամբ զբաղվում էին կանայք և երեխաները: Նրանք հավաքում էին վայրի ցորեն, գարի, արմատներ, հատապ տուղներ, մրգեր և այլն: Որսորդությամբ զբաղվում էին տղամարդիկ: Նրանք որսում էին մանր և խոշոր կենդանիներ`   այծյամ, վարազ, մամոնտ և այլն: Գետերի, լճերի և ծովերի ափերին զբաղվում էին նաև ձկնորսությամբ: Նախնադարյան հոտերն ապրում էին քարանձավներում: Մարդու առաջին գործիքը հատիչն էր`   քարի մի կտոր, որի երեք ծայրը սրված էր: Հատիչով կտրում էին, տաշում, հղկում: Հետագայում գործիքներ էին պատրաստում նաև փայտից և ոսկորից: Ստեղծվեցին նորգործիքներ`   կտրիչներ, քերիչներ, ծակիչներ և այլն: Մեծ նշանակություն ունեցավ կրակի ստացման գյուտը: Սկզբում մարդիկ ծանոթ էին մի այն կայծակից կամ հրաբխից բռնկված կրակին: Հետագայում սովորեցին փայտի կտորները շփելով կամ կայծքարի հարվածով կրակ ստանալ: Կրակով տաքացնում էին կացարանը, կերակուր պատրաստում, պաշտպանվում վայրի գազաններից:

Հին քարի դարի վերջում կատարվեցին հասարակական կարևոր փոփոխություններ: Ձևավորվեց ժամանակակից բանական մարդը: Մարդկանց հարաբերություններն աստիճանաբար կայունացան: Դրա հիման վրա ձևավորվեցին մարդկանց հասարակական նոր միավորումներ՝ տոհմական համայնքներ: Տոհմական համայնքը միասին ապրող արյունակից ազգականների խումբ էր: Ի տարբերություն նախնադարյան հոտի` համայնքն ուներ բնակության մշտական տարածք: Համայնքի անդամների պատկերացմամբ՝ նրանք ծագում էին միևնույն նախնուց և պարտավոր էին հոգ տանել ու պաշտպանել մյուսներին:

Միջին քարի դար (մեզոլիթ) — մ. թ. ա. 12.000- 10.000 տարի առաջ

Այս շրջանում մարդու սննդի հիմ նական աղբյուրը դեռևս վայրի կենդանիներն էին: Կարևոր նվա ճում էր նետ ու աղեղի հայտնագործումը: Ստեղծվեցին նաև զենքի այլ տեսակներ`   տեգ, պարսատիկ, որոնց շնորհիվ հեշտացավ կենդանիներ որսալը:Մարդիկ սկսեցին ընտելացնել վայրի կենդանիներին: Առաջին ընտելացված կենդանին շունն էր: Մարդիկ քարանձավներից աստիճանաբար տեղափոխվեցին գետերի և լճերի ափամերձ շրջանները, որտեղ ավելի հեշտ էր աշխատանքային գործունեությամբ զբաղվելը:

Նոր քարի դար (նեոլիթ) — մ. թ. ա. 10.000- 5.500 տարի առաջ

Եթե միջին քարի դարում մարդիկ օգտվում էին միայն բնության պատրաստի բարիքներից, ապա նոր քարի դարում մարդիկ սկսեցին նաև իրենց աշխատանքով ստեղծել անհրաժեշտ բարիքներ: Միջին քարի դարից սկսած՝ պահում էին տարբեր կենդանիներ, նրանց խնամում և բազմացնում էին՝  մշտապես կաթ,բուրդ, միս, կաշի ունենալու համար: Այսպես սկիզբ առավ անասնապահությունը:

Մարդիկ սկսեցին զբաղվել նաև երկրագործությամբ: Նրանք նկատեցին, որ վայրի բույսերի սերմերը ցանելով՝ կարելի է կայուն բերք ապահովել: Ստացված բերքով համայնքի անդամները ամբողջ տարին կերակրվում էին: Հետագայում նրանք սովորեցին նաև մշակել պտղատու ծառեր: Նոր քարի դարում առաջացավ արհեստագործությունը: Ի հայտ եկան արհեստների կարևոր տեսակներ՝ ջուլհակություն, փայտամշակում, կաշեգործություն, խեցեգործություն և այլն:

Մարդիկ բնակվում էին որոշակի տարածքում և կավաշեն կացարաններից բնակա վայր կառուցում: Բնակավայրի կենտրոնում նրանք անցկացնում էին հավաքույթնե ր, կատա րում առևտուր: Անվտանգության նպատակով բնակատեղին պարսպապատում էին:Նոր քարե դարյան շրջանում կտրուկ աճեց մարդկանց քանակը: Բնակություն հաստատվեց երկրագնդի գրեթե բոլոր ծայրերում: Մարդկային հասարակության կյանքում կատարված այս փոփոխությունները անվանում են «նորքարեդարյան հեղափոխություն»:

Քարանձավային որմնանկարչությունը

19-րդ դարի վերջին մի հնագետ հետազոտում էր Իսպանիայի Ալտամիրա քարանձավը: Նա իր հետ տարել էր նաև դստերը: Հանկարծ աղջիկը բղավեց. «Ցուլե՜ր, ցուլե՜ր»: Հայրը ծիծաղեց, բայց երբ գլուխը բարձրացրեց, քարանձավի առաստաղին նկատեց բիզոնների բազմաթիվ ներկանկար պատկերներ:

This image has an empty alt attribute; its file name is get.jpg

Նախնադարյան մարդու բնակավայրեր են հայտաբերվել նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում : Արզնիում և Արտին լեռան մերձակայքում հայտնաբերվել են նախնադարյան մարդու աշխատանքի գործիք­ները: Իսկ Որվանի (Ազոխ) քարայրում (ԼՂՀ Հադրութի շրջանում) հայտնաբերված նախամար­դու գործունեության մնացորդներն ունեն շուրջ 700-հազարամյա հնություն: Պեղա­ծոները բազալտից են ու վանակատից (օբսիդիան):

This image has an empty alt attribute; its file name is 1-300x226-1.jpg

Հետազոտվել են Ապարանի գոգավորության, Արամուսի, Արզնիի, Արտենիի, Հատիսի, Դաշտադեմի և այլ հնավայրեր: Մարդիկ այստեղ ապրել են ոչ մեծ (մինչև 20 հոգի) խմբերով՝ հա­մայնքներով: Մեզ են հասել քարանձավային (գծանկարներ քարայրերի պատերին) և փոքր չափերի (արձանիկներ, առարկա­ներին փորագրված ու ներկանյութով պատված զարդեր, պատկերաքանդակ­ներ) արվեստների նմուշներ:

This image has an empty alt attribute; its file name is his1e-255x300-1.png
This image has an empty alt attribute; its file name is 4-300x219-1.jpg
This image has an empty alt attribute; its file name is 3-150x300-1.jpg

Ես ընտրեցի քարե դարը ժամանակաշրջանը, քանի որ այս թեման ինձ շատ է հետաքրքրում: Ես շատ փաստագրական ֆիլմեր և մուլտֆիլմներ են նայել նախդարյան մարդու և նրա կենսակերպի մասին:

Տեղադրում եմ Ռոբերտ Սահակյանցի Նախնադարյան մարդը մուլտֆիլմի հղումը, որը շատ հետաքրքիր է:

Սա քարե դարի մասին պատմող հետաքրքիր տեսաֆիլմ է: Կարծում եմ ձեզ այն նույնպես շատ կհետաքրքրի: Բարի դիտում բոլորին:

Ինձ շատ դուր եկավ <<Քարե դար>> նախագիծը: Ես շատ կցանկանայի, որ այս տարի ևս, ինչպես արվել է 2020թվականին,  Արատեսի դպրական կենտրոնում կազմակերպվեր <<Մեկ օր քարե դարում>> նախագիծը, որտեղ մենք կարող ենք մեկ օր ապրել նախնադարյան մարդու կյանքով: Ապրել քարանձավում, խառույկ վառել, ձկնորսություն անել և հագնվել նախնադարյան մարդու նման:

Ես անհամբեր սպասում եմ այս նախագծի իրականացմանը:

Հանդիպում պարոն Տիգրանյանի հետ

Հայրենագիտության դասաժամին մենք հետաքրքիր հանդիպում ունեցանք պատմության ուսուցիչ պարոն Տիգրանյանի հետ: Հանդիպման ընթացքում մենք ունեցանք քննարկում <<Պատմության վերակառուցում>> և <<ՀՀ — ում ապրող ազգային փոքրամասնություններ >> նախագծերի շուրջ: <<Պատմության վերակառուցում>> նախագիծը մեզ հնարավորություն է տալիս ընտրել երեք ժամանակաշրջան.

․ քարե դար
․ 2000 տարի առաջ
․ ԽՍՀՄ-յան շրջան, երբ մեր տատիկ պապիկները եղել են մեր տարիքի, դպրոցահասակ

Պարոն Տիգրանյանը մեզ պատմել է այս բոլոր ժամանակաշրջանների մասին, ինչպես նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին:

Առաջին հանդիպմանը մենք քննարկեցին Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններ նախագիծը: Շատ խոսեցինք եզդիների և քրդերի մասին: Թե որտեղ են նրանք ապրում, նրանց սովորույթների և մշակույթի մասին:

Երկրորդ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Պատմության վերակառուցում նախագիծը:

Պարոն Տիգրանյանը մեզ հարցնում էր թե մենք ինչ գիտենք այս ժամանակաշրջանների մասին: Ամենաշատը մենք քննարկեցինք քարե դարը ժամանակաշրջանը:

Մեզ հանձնարարվել է տեղեկություններ գտնել և սովորել մեր ընտրած նախագծի վերաբերյալ, որի շուրջ, մեր հաջորդ հանդիպման ժամանակ, պարոն Տիգրանյանը մեզ հարցեր է տալու:

Ես ընտրեցի <<Քարե դար>> ժամանակաշրջանը: Այս թեման ինձ ամենից շատը դուր եկավ:

բարեկենդան

Բարեկենդանը, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը։ Բարեկենդանին մարդիկ զվարճանում են, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ «Բարեկենդան» կամ «բարիկենդան» բառը բաղկացած է «բարի» և «կենդան», «կենդանի», «կենդանություն» բառերից։ Տոնին մարդիկ միմյանց շնորհավորելիս մաղթում են բարի կենդանություն՝ ուրախություն և զվարճություն:

ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Բարեկենդանը ժողովրդական տոնախմբության, խրախճանքի և ազատության օր է և հավատացյալ ժողովրդին հիշեցնում է նախկին դրախտը, դրախտային երջանկությունն ու զվարթությունը։ Բարեկենդանին մարդիկ պարում են և ուրախանում, արտահայտում իրենց հոգու ուրախությունը։ Դրախտում մարդը միշտ ապրել է Աստծո ներկայությամբ և տեսել, որ Աստված տալիս է իրեն երջանիկ և ուրախ ապրելու հնարավորություն։ Քանի որ մարդու նախահայրերը՝ Ադամն ու Եվան մեղքի պատճառով վտարվեցին դրախտից, ապա մարդը միշտ երանությամբ է հիշում դրախտի կյանքը։ Բարեկենդանի մեկ այլ խորհուրդն է չարի ու բարու պայքարը։ Այն արտահայտվել է հիմնականում ժողովրդական խաղերում, որոնց ժամանակ անարդարները ծաղրի են ենթարկվել, դատվել և պատժվել։

Այսօր (27.02.2022) Դավիթաշեն համայնքի Սուրբ Նահատակաց եկեղեցու բակում ես մասնակցեցի Բարեկենդանի տոնին:

Ահա մի քանի լուսանկար

Հենց եկեղեցու բակում մարդիկ տոնին համապատասխան սեղաններ էին գցել, հյուրասիրություն պատրաստել:

Երեխանը նվագում էին, երգում ու պարում: Շատերը Բարեկենդանի տոնին մասնակցում էին դիմակներով:

Ահա և ես՝ տարբեր դիմակներով.

կոտորակները կենցաղում

ՆԱԽԱԳԻԾ

Այժմ ես ձեզ կներկայացնեմ կոտորակները կենցաղում իմ պատրաստած նախագիծը՝ պիցցայի օրինակով:

Իսկ հիմա կներկայացնեմ կոտորակները կենցաղում` (ֆոտոպատումով) նարնջի օրինակով:

Սա մեկ ամբողջական նարինջ է.

Նարնջի յուրաքանչյուր կեսը նրա 1/2 մասն է:

1/2 + 1/2 = 2/2 = 1 (մեկ ամբողջական նարինջ)

Այս նկարում նարինջը բաժանված է 4 մասի: Յուրաքանչյուր կտոր կազմում է նարնջի 1/4 մասը:

1/4+1/4=2/4=1/2

Իսկ ահա այս նկարում նարինջը բաժանված է 8 մասի: Յուրաքանձյուր կտոր կազմում է նարնջի 1/8 մասը:

1/8+1/8=2/8=1/4

8 մասի բաժանված նարնջի 4 հատը տվեցի եղբորս՝ Տիգրանին: Մնաց նարնջի 4/8 մասը:

ԿՈՏՈՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Արամը ուներ 600 դրամ: Նա ծախսեց այդ գումարի 1/4 մասը: Որքա՞ն գումար ծախսեց Արամը:

600:4×1=150 Այսպիսով, Արամը ծախսեց 150դրամ:

2. Դասարանում սովորում է 24 աշակերը: Աշակերտների 1/6 մասը սովորում է գերազանց, 3/6 մասը սովորում է լավ, իսկ 2/6 մասը սովորում է բավարար: Դասարանում քանի՞ գերազանց, լավ և բավարար սովորող աշակերտ կա:

24:6×1=4×1= 4 (գերազանց սովորող աշակերտ)

24:6×3=4×3=12 (լավ սովորող աշակերտ)

24:6×2=4×2=8 (բավարար սովորող աշակերտ)

3. Գանցքը անցավ 840կմ ճանապարհ: Դա կազմում է իր ճանապարհի 4/7 մասը: Որքա՞ն ճանապարհ դեռ պետք է անցնի գնացքը, եթե նրա ճանապարհի երկարությունը կազմում է 1470կմ:

840:4=210կմ

210×7=1470կմ

1470-840=630

4. Դպրոց բերեցին 900 դասագիրք, որոնցից մաթեմատիկայի դասագրքերը կազմում էին 8/25 մասը, մայրենիի դասագրքերը կազմում էին 33/100 մասը, իսկ մնացած գրքերը անգլերենի գրքեր էին: Որքա՞ն անգլերենի գիրք բերեցին:

900:25×8=36×8=288 (մաթեմատիկայի գիրք)

900:100×33=9×33=297 (մայրենիի գիրք)

288+297=585

900-585=315 (անգլերենի գիրք)

288+297+315=900

5. Այգում կար 168 ծառ. որոնցից 4/6 բալենի էր, 1/4 տանձենի, մնացածը՝ խնձորենի: Որքա՞ն խնձորենի կար այգում:

168:6×4=28×4=112 (բալենի)

168:4×1=28×1=28 (տանձենի)

112+28=140

168 — 140 = 28 (խնձորենի)

112+28+28=168