Կանոնավոր և անկանոն կոտորակներ

մաս 1

Համարիչ/հայտարար

Այն կոտորակը, որի համարիչը փոքր է հայտարարից  անվանում  ենք կանոնավոր  կոտորակ։

Օրինակ՝  5/8  կոտորակը կանոնվոր է, քանի որ 5<8։

Այն կոտորակը, որի  համարիչը մեծ է հայտարարից  կամ հավասար է նրան  անվանում ենք անկանոն  կոտորակ։

Օրինակներ՝

7/5   կոտորակը անկանոն է, քանի որ 7>5

7/7 կոտորակը անկանոն է, քանի որ 7=7:

Առաջադրանքներ՝

Իրարից   առանձնացրեք կանոնավոր և անկանոն կոտորակները․

9/5, 7/14, 16/15, 7/18, 117/25, 789/855, 7/3, 27/35, 171/95, 79/95, 56/65, 11/11

Կանոնավոր կոտորակներ՝ 7/14, 7/18, 789/855, 27/35, 79/95, 56/65

Անկանոն կոտորակներ՝ 9/5, 16/15, 117/25, 7/3, 171/95, 11/11

Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս 

կանոնավոր կոտորակ

5/9, 27/34, 186/215, 127/ 138

Անկանոն  կոտորակ

59/19, 647/314, 286/215, 127/107

Համեմատեք

 7/34<8/3

27/4>82/94

 9/34<8/7

1>3/4

1<4/3

1=6/6

Արտահայտիր նշված միավորներով՝

8/5 դմ = 16սմ 8×10=80 80:5=16

4/10 մ = 40սմ 4×100=400 400:10=40

6/10 սմ = 6մմ 6×10=60 60:10=6

4/25 կգ = 160գ 4×1000=4000 4000:25=160

4/15 ժ = 16ր 4×60=240 240:15=16

Խնդիր1․

Մայրիկը իր պատրաստած գաթայի 1/5-րդ մասը տվեց Արմենին, 2/5-րդ մասը՝ Դավիթին, իսկ  մնացած մասը՝ Սերգեյին։

Ո՞ւմ  բաժինն  էր  ամենաշատը։

Դավիթին ու Սերգեյին

Խնդիր2․

Ավտոմեքենան  պետք  է անցներ 150 կմ ճանապարհ։ Նա մինչև կեսօր անցավ ճանապարհի 3/5-րդ մասը։ Որքա՞ն ճանապարհ նրան մնաց անցնելու։

150:5=30

30×3=90

150-90=60

Խնդիր3․

Ամբողջ ճանապարհի 3/4-րդ մասը անցնելուց հետո ո՞ր մասը կմնա անցնելու։

1/4

Խնդիր4․

Գիրքն ունի 280 էջ։ Գայանեն կարդաց գրքի 3/5-ը։ Քանի՞ էջ մնաց կարդալու։

280:5=56

56×2=112

Լրացրու բաց   թողնված բառը(բառերը)։

  • Եթե կոտորակի համարիչը փոքր է հայտարարից, ապա այդպիսի կոտորակն անվանում են կանոնավոր կոտորակ։
  • Եթե կոտորակի համարիչը մեծ է հայտարարից  կամ  հավասար է նրան, ապա այդպիսի կոտորակն անվանում են անկանոն կոտորակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով