ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Կարդա՛ <Ամենից լավ տունը> բանաստեղծությունը, կատարի՛ր առաջադրանքները։

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,

Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-եզր, ծայր, սահման

խրճիթ-տնակ, հյուղ

հոյակապ-շքեղ, վեհաշուք

ուրախ, զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ-հանգիստ, հանդարտ

տակ-վրա

հեռանալ-մոտենալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։

Բանաստեղծութան հերոսը մի անհանգիստ տղա էր, ով իր տեղը չէր գտնում, հոգնել էր իր հարազատ տնից և ցանկանում էր ճանապարհորդել, որպեսզի գտնի աշխարհի ամենալավ տունը ապրելու համար:

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։

Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում:

Բնութագրի՛ր մորը։

Բարի, սիրող:

Փորձի՛ր արձակ շարադրել բանաստեղծությունը։

Գետի եզերքին, ծառերի տակին գտնվող մի հին ու գորշ խրճիթում ապրում էր անհանգիստ տղան իր բարի, սիրող մոր հետ: Մի օր տղան եկավ կանգնեց իր մոր առջև և ասաց, որ ուզում է հեռանալ այդ հին ու գորշ խրճիթից, որտեղ իր համար շատ ձանձրալի է: Նա ասաց, որ ուզում է ճամփորդել և ընտրել ամենից լավ տունը իրենց համար: Երկար թափառեց տղան, շատ հոյակապ տներ տեսավ, բայց ամեն տեղ մի բան պակաս էր և նա ետ վերադարձավ: Տղան հասկացավ, որ ամենից լավ տունը իրենց հին ու գորշ խրճիթն է, քանի որ դա էր իր հարազատ տունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով