բառարանների տեսակները

Ընթերցեցի բառարանների տեսակների մասին պատմող նյութը, որտեղ ասվում է, որ բառարանները լինում են 2 տեսակի՝ հանրագիտական և լեզվաբանական: Հանրագիտական բառարանը կամ հանրագիտարանը նկարագրում է բնության, գիտության, տեխնիկայի, պատմության, մշակույթի, կյանքի տարբեր որոնումների վերաբերող առարկաները, երևույթները, հասկացությունները, որոնք անվանվում են տվյալ բառով: Հանրագիտական բառարանները լինում են ընդհանուր և մասնագիտական: Լեզվաբանական բառարանները լինում են՝ բացատրական, դարձվածաբանական, ուղղագրական, թարգմանական, հոմանիշների, հականիշների, համանունների:

Ես ցանկանում եմ որոշ տեղեկություններ գրել Հրաչյա Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» մասին:«Հայերեն արմատական բառարանում» տիպական բառահոդվածները ներկայանում են հինգ բաժնով՝

  • Բառագիտություն։ Գլխաբառ արմատի դիմաց տրված են քերականական նշումներ, բացատրվում է իմաստը, ուղենշվում նրա պատմական էվոլյուցիան, բերվում են համապատասխան վկայություններ (գրավոր աղբյուրներից), որոնց մեջ երևում է արմատի բառակազմական պլանը, ցուցադրվում են նրանից կազմված բառերը, հնչյունափոխված ձևերը, տարբեր գրչությունները և այլն։
  • Ստուգաբանություն։ Բնիկ հայերեն բառի դիմաց տրվում են հնդեվրոպական նախալեզվի վերականգնված ձևը, ցեղակից լեզուների վկայությունները, իսկ եթե բառը փոխառյալ է, նշվում է աղբյուրը (փոխատու լեզուն)՝ համապատասխան բառի (արմատի) ցուցադրումով։
  • Ստուգաբանությունների պատմություն։ Բերվում են տվյալ արմատի վերաբերյալ անցյալում արված բոլոր ստուգաբանությունները։ Այս բաժինը հիմնականում տեղեկատու նշանակություն ունի։
  • Բարբառագիտություն։ Բերվում են արմատի համապատասխանությունները նոր հայերենի բարբառներում՝ ցուցադրելով դրա  հնչյունական,  իմաստաբանական,  բառակազմական զարգացումները, փոփոխությունները։ Գավառական ձևերը վերցված են հայերենի մի քանի տասնյակ բարբառներից։
  • Փոխառություն հայերենից։ Այստեղ նշվում է, թե տվյալ արմատը՝ իբրև հայերենից կատարված փոխառություն, որ լեզվում է առկա։

ՀՈՄԱՆԻՇՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՉԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ

<<Ա>> տառով

աբրեշում-մետաքս

ագի-պոչ

ազդ-հայտարարություն,լուր

ալվան-գույնզգույն, բազմերանգ

ականակիտ-վճիտ, մաքուր, պարզ, հստակ, ջինջ, զուլալ

ակնածել-պատկառել, հարգել

ահյակ-ձախ

աղեկ-լավ,ազնիվ,ընտիր

ամ-տարի,տարեթիվ,թվական

ամբարիշտ- անհաշտ,անհամերաշխ,չար,անօրեն,դաժան

ամբարտակ-պատվար,պատնեշ

ամեհի-անսանձ,վայրագ,կատաղի

ամիկ-ալոջ, գառ,ամլիկ,ուլ,ուլիկ

այգեկութ- այգեքաղ, խաղողաքաղ

անաչառ-անկողմնակալ, ճշմարտասեր,շիտակ,արդար

առինքնել-դյութել,գրավել,հմայել,հրապուրել,կախարդել,գերել,թովել

արտևանունք-թերթերունք,թարթիչ

աքցան-գամահան,մեխահան

ՍՏՈՒԳԱԲԱՆԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

մայր-բացատրություն

1)

մոր, [գոյական]
1. Ծնող կինը իր զավակների համար:
2. Զավակ ունեցող կամ ունեցած կին:
3. Ձագ բերած կենդանի:
4. Մեղվապարսի միակ էգ մեղուն, որ ձու է ածում:
5. Մանկական զանազան խաղերի մեջ՝ խաղամայր:
6. (տպագրություն): Նույնն է Տառամայր:
7. (փոխաբերական): Որևէ բան առաջացնող ծագեցնող պատճառ՝ հանգամանք: Կրկնությունը գիտությունների մայրն Է (առած):
8. (փոխաբերական): Երկիրը և բնությունը որպես կյանքի աղբյուր: Օ՜, բնություն, օ՜ մայր, — մշտահոլով, մրշտագո և մշտատև (Ե. Չարենց):
9. (փոխաբերական): Որևէ բանի հայրենիք, որևէ բանի առաջացման՝ ծագման՝ զարգացման օրրան: Հին Հունաստանը համարվում ՝ արվեստների և գիտությունների մայրր (Ստ. Մալխասյանց):
10. (փոխաբերական): Ուրիշների նկատմամբ հոգ տանող՝ խնամող՝ մայրություն անող կին:
11. (եկեղեցական) Կանանց վանքի գլխավար, մայրապետ:
12. Նույնն է՝ Կոճակամայր:
13. (գավառական) Քացախի երեսին կապած բարակ թաղանթը, որ նպաստում է հեղուկի քացախելուն:
14. (կազմախոսություն) Նույնն է՝ Ուղեղաթաղանթ:
15. Գլխավոր, հիմնական, այնպիսին, որին ստորադասվում կամ որից ճյուղավորվում են նույն տիպի ավելի փոքր ստորադաս միավորները: Մայր առու՝ ճանապարհ:
16. (փոխաբերական): Ընդհանրական, ընդհանուր: Եվ մայր պլանը այսպես բազմանում և ունենում է թոռներ ու ծոռներ: (Վ. Բաբայան):
17. Հայրենի, հայրենական, մայրենի: Մենք ալ շուտով կերթանք մայր երկիր (Եր.):
18. Կենդանիների անունների վրա դրվելով կազմում է նրանց իգականը՝ էգ նշ.: Մայր աղվես, մայր աղավնի, մայր կկու:

2)

մայրի, [գոյական]
Նույնն Է՝
Եղևնի:

մայր — հոմանիշներ

1) գ. 1. Մայրիկ, մամ, մամա, նան, նանե, նանի, (բրբ.) մարե, մերա, մեքփկ, ադե, տուտու, մացա, հոր կող: || Մորու, մայրացու, մայյւագիր, հոգեմայր (խորթյ: 2. Կին, ծնող, մանկամայր, (բրբ.) ճժմայր, ճճմամ: 3. Տես Մայրապետ: 4. Տես Ծծմայր: 5. Էգ, մարի (թռչուններիյ: 6. (տպգր.) Բուն, նախատիպ, կաղապար (տպագրական տառերիյ.

2) գ. (բսբ.) Սոճի, շոճի:

մայր — ռուսերեն թարգմանություն

մոր 1. Мать. 2. Матка. 3. Матрица. 4. Родина-мать. 5. Начало. ◊ Մայր աթոռ первопрестольный монастырь. Մայր Աստվածածին Богородица, Богоматерь. Մայր եկեղեցի 1) кафедральный собор, 2) собор, соборная церковь. Մայր լեզու праязык. Մայր հայրենիք родина-мать. Մեծ մայր бабушка. Մայր ցամաք материк. Մայր մտնել заходить, зайти (о небесных светилах). Մորդ կաթի պես հալալ լինի на здоровье. Մոր պահած маменькин сынок, маменькина дочка. Մորը քաշել пойти в мать. Մորից մեկ 1) родные со стороны матери, 2) совершенно здоровый.

մայր — անգլերեն թարգմանություն

1) mother,mom,mommy
2) parent,central,main,mother,chief,capital,head

մայր — դարձվածքներ

  1. մայր աթոռ
  2. մայր աստվածածին
  3. մայր ապար
  4. մայր եկեղեցի
  5. մայր լեզու
  6. մայր մատյան
  7. մայր մտնել
  8. մայրը լացացնել
  9. մայր քաղաք
  10. մոր ծիծ կտրող
  11. մոր կաթ ծծած
  12. մայր գումար
  13. մայր խճուղի
  14. մայր ցամաք
  15. մոր կաթ կերած
  16. մայրիկը լացացնել

աղավնի — բացատրություն

աղավնու, [գոյական]
1. Հավերի ցեղին պատկանող փոքր թռչուն:
2. (փոխաբերական) Քաղցրաբարո մարդ, քնքուշ բնավորության տեր:
3. (փոխաբերական) Ամուսնասեր, սիրով կենակցող:
4. (աստղագիտություն) Հարավային համաստեղություններից մեկը:
5. Տե՛ս Աղավնյակ (2):
6. (բանաստեղծական) Մաքրության՝ անաղարտութան ու ազնվության խորհրդանիշ:

աղավնի — հոմանիշներ

գ. (կենդբ.) Աղունակ, աղունիկ. հավփսղ (վայրի): (Ձագը) աղավնյակ, աղավնաձագ, (բրբ.) դոխ, դոկդոկ:

աղավնի — ռուսերեն թարգմանություն

նու 1. Голубь. 2. Голубка. ◊ Անմեղ աղավնի невинный голубь. Խաղաղության աղավնի голубь мира. Նոյի աղավնի ноев голубь.

աղավնի — անգլերեն թարգմանություն

1) pigeon,dove
2) Aghavni
3) Columba

անդրանիկ — բացատրություն

[ածական]
1. Առաջին (որդիներից):
2. (հնացած) Միակ (որդի):
3. (փոխաբերական) Առաջին (իր տեսակի կամ կարգի մեջ):

անդրանիկ — հոմանիշներ

ա. գ. Առաջնեկ, առջինեկ, (հզվդ.) անդրանկածին, անդրանկածնունդ, անդրանկորդի, սկզբնածին, նախածին, նախծին, առաջածին, առաջնածին, կանխածին, կանխածնունդ: || Ավագ, մեծ:

անդրանիկ — հականիշներ

կրտսեր

անդրանիկ — ռուսերեն թարգմանություն

1. գ. Первенец. 2. ա. Перворождённый. Անդրանիկ որդի перворождённый сын. 3. ա. Первый. Անդրանիկ սեր первая любовь.

անդրանիկ — անգլերեն թարգմանություն

1) Andranik
2) firstling,firstborn

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով