Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ

14.12.2021

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ, «Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ» նախագծի շրջանակներում լուծեք ամանորյա խնդիրներ, ինչպես նաև կազմեք նոր ամանորյա խնդիրներ։

Ամանորյա խնդիրներ․

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։  90
  2. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։ 1կգ 700գ
  3. Ձնեմարդը  Ձյունանուշիկին  հարցրեց,  թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ  պատասխանեց, որ եթե   20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 2, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի  թիվը: 2022թ.
  4. Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։ 2կգ 450գ
  5. Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին թ.-12 կոնֆետ տ.- 5
  6. Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։ 3600
  7. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 2-ով, հետո  2020-ով, ապա կստանանք 2022։ 4044
  8. Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։ 44 աղջիկ, 56 տղա
  9. Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։ 18 ժամում
  10. 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։ 40րոպեում

    Այժմ ինքներդ կազմեք ամանորյա խնդիրներ
  11. Կարենը ամանորյա 6 նվերի համար վճարեց 48000 դրամ։ Արմենը  այդ նույն նվերներից 11 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։ 88000դրամ:
  12. Ամանորին մայրիկը որոշեց պատրաստել մրգային տորթ։ Մրգային տորթի համար նա օգտագործեց նարինջ, ելակ, բանան և կիվի: Նարինջը 600գրամ էր: Ելակը 400գրամով ավելի էր նարինջից, իսկ բանանը 200գրամով պակաս էր կիվից, կիվին 700գրամ էր: Որքա՞ն միրգ օգտագործեց մայրիկը: 2կգ 800գ:
  13. Ամանորի համար հայրիկը գնել էր նվերներ։ 2 նվեր տատիկներին, 2 նվեր պապիկներին, 1 նվեր մայրիկին, 4 նվերներ երեխաներին և 8 նվերներ ընկերներին նվիրելուց հետո, հայրիկի մոտ մնաց դեռ 3 նվեր: Որքա՞ն ամանորյա նվերներ էր գնել հայրիկը: 20նվեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով