Առաջադրանքների փաթեթ 13-17 դեկտեմբերի

4-րդ դասարան

Երկուշաբթի

13 դեկտեմբերի

Կատարել առաջադրանքները

Տրված մրգերը դասավորի’ր այբբենական կարգով:

Խնձոր, տանձ, դեղձ, ծիրան, նարինջ, բալ, կեռաս, սալոր, խաղող, արքայախնձոր:

Արքայախնձոր, բալ, դեղձ, խաղող, խնձոր, ծիրան, կեռաս, նարինջ, սալոր, տանձ:

Կազմել ածանցավոր բառեր:

Քաղաք                      ոտ քաղաքական

արև                            ական արևոտ

փոքր                          իկ փոքրիկ

առու                           ուկ առվակ

մարդ                          ակ մարդուկ

Տրված արմատներով նոր բառեր կազմի՛ր։

ժամ, տոն, ծառ, հաց, օր։

Ժամացույց, ժամանակ, ժամագործ, ժամանել, ժամանակացույց, դասաժամ:

Տոնական, տոնացույց, տոնախմբություն, նախատոնական:

Տոնածառ, տոհմածառ, ծառաշատ:

Հացահատիկ, հացթուխ, հացատուն, հացաման, հացենի:

Կեսօր, օրական, օրացույց, օրակարգ:

Ձմռան մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր համացանցից և հրապարակի՛ր քո բլոգում։

Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է բարեխառն կլիմայումաշնան և գարնան միջև։ Ձմեռային արևադարձի ժամանակ օրերը ամենակարճն են, իսկ գիշերները ամենաերկարը։ Հյուսիսային կիսագնդում տևում է ձմեռային արևադարձի օրից (դեկտեմբերի 22) մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21), իսկ Հարավային կիսագնդում՝ ամառային արևադարձի օրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարի օրը (սեպտեմբերի 23)։ Ցերեկվա տևողության փոքրացման և կեսօրին Արեգակի փոքր բարձրության հետևանքով, ջերմաստիճանը ձմռանը լինում է ցածր։ Ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությունը (դեկտեմբերի 22) Հայաստանում 9 ժամ է։

Հայոց լեզու 4 ուսումնական փաթեթից կատարի՛ր երեք առաջադրանք՝ քո նախընտրությամբ։

1.Մեկ բառով գրիր (էջ 44)

զվարթ ձայն ունեցող-զվարթաձայն

լրագիր վաճառող-լրագրավաճառ

զվարճություն սիրող-զվարճասեր

գիրք վաճառող-գրքավաճառ

ժպտուն երեց ունեցող-ժպտերես

հաց վաճառող-հացավաճառ

միս վաճառող-մսավաճառ

2.Լրացրու ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը. (էջ 44)

երկինք-պարզ, ամպամած, կապույտ:

ժայռ-քարքարոտ, բարձր:

ծով-ալեկոծ, խորը, աղի:

դաշտ-ընդարձակ, մշակովի:

մրջյուն-աշխատասեր, արագաշարժ:

3.Այս ի՞նչ խառնաշփոթ է այստեղ. իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնադեմ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, իրիկնաժամ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

Տեղավորիր նրանց երկու խմբերում: (էջ 44)

Առաջին խումբ — իրիկուն, երեկո, իրիկնադեմ, մթնշաղ, իրիկնաժամ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ:

Երկրորդ խումբ — լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով