մայրենի

Առաջադրանքների փաթեթ 08-12 նոյեմբերի

08 նոյեմբերի

Երկուշաբթի

Հայոց լեզու 4 աշխատանքային փաթեթից կատարել 35-րդ էջի առաջադրանքները։

Արտահայտիր մեկ բառով

ցերտերն ընկնել – ցրտել

ջարդ ու փշուր անել – կոտրատել

չափից դուրս – չափազանց

սիրտը վախ ընկնել – վախենալ

ճանապարհ ընկնել – ուղևորվել

վնաս չունի – անվնաս

ձայն-ծպտուն չհանել – լռել

կարոտը քաշել – կարոտել

Պատմությունն ընդարձակիր՝ նախադասություններն ընդարձակելով և նոր նախադասություններ ավելացնելով:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում անտառում: Նա իրեն հանդիպած փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.

  • Ես քեզ հենց իրեն՝ առյուծին ցույց կտամ:

Որսորդը վախից գունատվեց և ատամները չխչխկացնելով շշնջաց.

  • Չէ՜, ինձ միայն հետքն է պետք, ոչ թե առյուծը: Ես ուսումնասիրում եմ առյուծների հետքերը:
  • Այսինքն, դու ոչ թե որսորդ ես, այլ գիտնակա՞ն,-հարցերց փայտահատը:
  • Ոչ, ես իսկական որսորդ եմ, պարզապես ինձ հետաքրքրում են առյուծների թողած հետքերը և նրանց որջերը,- պատասխանեց որսորդը:

Այդ պահին լսվեց առյուծի մռնչոցը: Որսորդը վախից փախուստի դիմեց, իսկ փայտահատը ծիծաղում էր նրա հետևից:

09 նոյեմբերի

Երեքշաբթի

Կատարել <<Նուկիմ քաղաքի խելոքները>> հեքիաթի տեքստային առաջադրանքները։

Ստեղծագործական աշխատանք

Իսկ հետո ի՞նչ եղավ․․․

Նուկիմ քաղաքի պատգամավորները վերադարձան իրենց քաղաք և քանի որ իրենք իսկապես հավատացել էին թագավորի խոսքին, սկսեցին մյուսներին էլ հավատացնել, որ արդեն շոգ ամառ է, չնայած որ դեռ ցուրտ ձմեռ էր:

Փորձի՛ր հեքիաթի համար նոր ավարտ հորինել։

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։

ափ է առնում – բախել դուռը մի բան խնդրելու նպատակով

խորհրդի են նստում – համատեղ քննարկել որևէ բան

Վար է բերում – իջեցնում է

 գլուխ են տալիս – խոնարհվում են

վրա են պրծնում – հարձակվում են

  • Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։

Խանութպան, տաքդեղ, թագավորանիստ, դռապան, գանձապահ:

  • Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։

Նուկիմ քաղաքի բնակիչները անխելք են և միամիտ:

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։

Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

  • Բնութագրի՛ր թագավորին։

Թագավորը խելացի և իմաստուն էր:

  • Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը:

  • Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․

Նուկիմ քաղաքում դպրոցներ չկան: Եթե լինեին դպրոցներ, ապա նրանք այդքան անխելք չէին լինի: Նուկիմ քաղաքի բնակիչները ապրում են ծղոտե տներում, դրա համար էլ ձմռանը շատ էին մրսում,  սակայն նրանք չէին կարող կառուցել քարե տաք տներ, քանի որ խելացի չէին: Նրանց շուկաներում վաճառում էին տարբեր միջատներ և նրանք սնվում էին այդ միջատներով: Նրանք չգիտեին թե ինչպես կարելի է ծառ տնկել, բերք ստանալ, հող մշակել…

  • Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։

Ես խորհուրդ կտամ նուկիմցիներին իրենց քաղաքում կառուցել դպրոցներ կամ հաճախել այլ քաղաքի դպրոցներ, սովորել և կրթվել և միայն այդ ժամանակ նրանք կկարողանան հասկանալ, որ տարվա եղանակների փոփոխությունը կախվախ չէ թագավորի կամքից և շատ ուրիշ բաներ: Միայն կրթվելով նրանք կկարողանան ճիշտ դասավորել իրենց կյանքը:

  • Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։

Հեքիաթը սովորեցնում է մեզ, որ կյանքում ամենակարևորը մարդու խելքն է և կրթվածությունը:

  1. Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։

ՙՆուկիմ քաղաքի անխելքները՚:

10 նոյեմբերի

չորեքշաբթի

Դարձվածքների բառարանից օգտվելով բացատրի՛ր տրված դարձվածքները։

Հոնքերը կիտել- տխրությունից մռայլվել

թև տալ-խրախուսել

Զգալ ինչպես ձուկը ջրում-չնեղվել, լինել ազատ

գլխին սառը ջուր լցնել-որևէ մեկին հիասթափեցնել, հուսախաբ անել

փեշի քարերը թափել-զիջել, համառությանը վերջ տալ

Եթե բառերը ճիշտ առանձնացնես, շուտասելուկը կկարդա՛ս։

Սաասինականինաասիսականի:

Սա ասի, նա կանի: Նա ասի սա կանի:

Բառակապակցությունները ճի՛շտ դասավորիր և կարդա՛ թաքնված ժողովրդական առածը։

Խնձոր պոկելիս, միտքդ բեր, ամեն անգամ, ծառ տնկողին։

Ամեն անգամ խնձոր պոկելիս, ծառ տնկողին միտքդ բեր:

Կարդա՛ և գուշակի՛ր հանելուկի պատասխանը։

Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր:                                 Լուսինը

Հոմանիշների բառարանից օգտվելով գտի՛ր տրված բառերի հոմանիշները։

Շտապ-անմիջապես, իսկույն, շուտափույտ, անհապաղ

գողտրիկ-դուրեկան, քնքուշ, գեղեցիկ

առատ-լի, լիքը, շատ

ջինջ-մաքուր, վճիտ, զուլալ, պարզ

աննման-չքնաղ, սքանչելի, անհամեմատելի

պերճ-շքեղ, ճոխ

Տրված բառերի դիմաց ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր գրիր և բառակապակցություններ ստացիր։

ճանապարհ-երկար ճանապարհ, կարճ ճանապարհ, դժվար ճանապարհ, խորդուբորդ ճանապարհ

պարտեզ-ծառաշատ պարտեզ, ծաղկառատ պարտեզ, մեծ պարտեզ, մանկական պարտեզ

աքլոր-կարմրակատար աքլոր, գույնզգույն աքլոր, անհաղթ աքլոր, ձայնավոր աքլոր

ջուր-մաքուր ջուր, աղտոտված ջուր, սառը ջուր, տաք ջուր, զուլալ ջուր, խմելու ջուր, հեղուկ ջուր

գետ-երկար գետ, խորը գետ, վարարող գետ, հոսող գետ, լեռնային գետ

աշուն-ոսկեզօծ աշուն, անձրևոտ աշուն, գունագեղ աշուն, տերևաշատ, խոր աշուն

եղանակ-տարվա եղանակ, ցուրտ եղանակ, տաք եղանակ, մռայլ եղանակ, հաճելի եղանակ

Գտի՛ր և առանձնացրո՛ւ բառերում թաքնված արմատները։

Գեղեցկատես-գեղեցիկ, տեսք

գունապնակ-գույն, պնակ

մտասույզ-միտք, սուզվել

մրգահյութ-միրգ, հյութ

ժպտերես-ժպիտ, երես

փշածածկ-փուշ, ծածկ

Տրված արմատները միացնելով բարդ բառեր կազմի՛ր։

վարդ+ գույն=վարդագույն

ժպիտ դեմք=ժպտադեմ

քաղցր + համ=քաղցրահամ

կես + օր=կեսօր

մեծ+հասակ=մեծահասակ

բարձր +ձայն=բարձրաձայն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով