անհատական նախագիծ

ԻՄ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ LEGO ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐՆԵՐՈՎ

Ես շատ եմ սիրում կոնստրուկտորներ հավաքել, հատկապես լեգո: Արդեն ունեմ լեգոյի մի ամբողջ հավաքածու՝ տարբեր մոդելներ, բազմապիսի դետալներ: Այս զբաղմունքը բացի նրանից, որ չափազանց հետաքրքիր է, այն նաև զարգացնում է տրամաբանությունը և թույլ է տալիս ստեղծագործել: Երբ ինձ որևէ նոր լեգո մոդել են գնում, ես նախ դա հավաքում եմ այն ներդիր թղթի օգնությամբ, որը ցույց է տալիս դետալները հավաքելու հերթականությունը, իսկ որոշ ժամանակ անց, փորձում եմ հավաքել մեկ այլ մոդել իմ երևակայությամբ:

Ներկայացնում եմ ձեզ հետաքրքիր փաստեր լեգոյի մասին.

1. Լեգո ընկերությունը հիմնադրվել է 1932 թ. և ի սկզբանե զբաղվում էր արդուկի համար նախատեսված տախտակների և փայտյա խաղալիքների արտադրությամբ: Կոնստրուկտորի թողարկման առաջին պատենտը ստացվել է միայն 1958 թվականին: 
2. Լեգոյի գլխավոր գործարանը Դանիայում է, և այնտեղ դետալների պատրաստման համար օգտագործվում է տարեկան 60 տոննա պլաստիկ:   
3. 37 գործարաններում աշխատում է ավելի քան 8000 մարդ, որոնց կեսը՝ Դանիայում:  
4.  Իր գոյության ընթացքում ընկերությունը թողարկել է ավելի քան 485 000 000 000 դետալ: 

5. Եթե 1 տարվա ընթացքում վաճառվող Լեգոյի դետալներից պատրաստենք շղթա, այն մոլորակի շուրջ կպտտվի մոտ 10 անգամ: 
6. Չնայած նրան, որ տասնյակ տարիներ են անցել առաջին Լեգոների թողարկումից, միևնույն է, բոլոր դետալները իրար հեշտ են միանում՝ անկախ արտադրման տարեթվից: 
7. Գործարանում կա հատուկ պահեստ, որտեղ յուրաքանչյուր թողարկված հավաքածուից մեկ հատ պահվում է: 
8. Lego ընկերությունը խաղալիք անվադողերի մեծագույն արտադրողն է՝ տարեկան ավելի քան 300 միլիոն փոքրիկ անվադող:  
9. Lego-ի բոլոր հավաքածուների մարդուկների գլխին կա փոքրիկ անցք: Դա արված է նրա համար, որպեսզի եթե հանկարծ երեխան պատահմամբ խաղալիքը կուլ տա, կարողանա այդ անցքով շնչել: 
10. Եթե մինչ օրս թողարկված բոլոր լեգո-դետալները բաժանենք մոլորակի բոլոր բնակիչների միջև, յուրաքանչյուրը կստանա նվազագույնը 64 դետալ:  
11. Ամեն վայրկյան աշխարհում վաճառվում է 7 տուփ Լեգո: 12. Աշխարհում թողարկվել է մոտ 4 միլիարդ Լեգո մարդուկ, ընդ որում՝ առաջինը ստեղծվել է առաջին կոնստրուկտորից 20 տարի հետո: 
13. «LEGO» անվանումն առաջացել է դանիական «Leg godt» արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «լավ խաղալ»: 
14. Մեկ րոպեում միայն Բիլունդ քաղաքի գործարանում արտադրվում է Լեգոյի 40 000 դետալ:  
15. Գոյություն ունի լեգոյի 3900 տարր և 58 գույն: 
16. Տիեզերական փաստ՝ եթե կառուցենք  40 միլիարդ Լեգո դետալներից կազմված բուրգ, այն կհասնի Լուսնին: 
17. Լեգոյի ամենամեծ հավաքածուն Star Wars X-Wing-ն է. այն ունի 5,3 միլիոն դետալ և կշռում է 23 տոննա:   
18. Աշխարհում կա 6 Legoland. սրանք զվարճանքի կենտրոններ են՝ կառուցված Lego-ից: 

Ես շատ կցանկանայի լինել Լեգոլենդներից որևէ մեկում:

Իմ հավաքած կոնստրուկտորներից.

Բացի այդ, ես թեմատիկ փոքրիկ մուլտֆիլմներ եմ ստեղծում իմ հավաքած մոդելներով: Քայլ առ քայլ նկարահանում եմ դրանք, միացնում եմ իրար և վերջում ստանում եմ հետաքրքիր վիդեոհոլովակ: