«Մեր ընտանեկան սովորույթը»

Մեր ընտանիքը չունի հնուց եկած, պապերից փոխանցված սովորույթ: Բայց մենք ունենք մեր փոքր ընտանեկան սովորույթները: Օրինակ, երբ դասերը և գործերը ավարտում ենք, մենք միասին որևէ հետաքրքիր բանով ենք զբաղվում՝ գրքեր ենք կարդում, զրուցում ենք հետաքրքիր թեմաների շուրջ: Ես և եղբայրս մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցեր ենք տալիս մայրիկին ու հայրիկին: Մեր ընտանեկան սովորույթներից են նաև տարբեր խաղերը: Ծնողներս մեր համար շատ հետաքրքիր և ուսուցանող խաղեր են գնում և երեկոյան մենք բոլորս խաղում ենք:

Առաջադրանքների փաթեթ 13-17 դեկտեմբերի

4-րդ դասարան

Երկուշաբթի

13 դեկտեմբերի

Կատարել առաջադրանքները

Տրված մրգերը դասավորի’ր այբբենական կարգով:

Խնձոր, տանձ, դեղձ, ծիրան, նարինջ, բալ, կեռաս, սալոր, խաղող, արքայախնձոր:

Արքայախնձոր, բալ, դեղձ, խաղող, խնձոր, ծիրան, կեռաս, նարինջ, սալոր, տանձ:

Կազմել ածանցավոր բառեր:

Քաղաք                      ոտ քաղաքական

արև                            ական արևոտ

փոքր                          իկ փոքրիկ

առու                           ուկ առվակ

մարդ                          ակ մարդուկ

Տրված արմատներով նոր բառեր կազմի՛ր։

ժամ, տոն, ծառ, հաց, օր։

Ժամացույց, ժամանակ, ժամագործ, ժամանել, ժամանակացույց, դասաժամ:

Տոնական, տոնացույց, տոնախմբություն, նախատոնական:

Տոնածառ, տոհմածառ, ծառաշատ:

Հացահատիկ, հացթուխ, հացատուն, հացաման, հացենի:

Կեսօր, օրական, օրացույց, օրակարգ:

Ձմռան մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր համացանցից և հրապարակի՛ր քո բլոգում։

Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է բարեխառն կլիմայումաշնան և գարնան միջև։ Ձմեռային արևադարձի ժամանակ օրերը ամենակարճն են, իսկ գիշերները ամենաերկարը։ Հյուսիսային կիսագնդում տևում է ձմեռային արևադարձի օրից (դեկտեմբերի 22) մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21), իսկ Հարավային կիսագնդում՝ ամառային արևադարձի օրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարի օրը (սեպտեմբերի 23)։ Ցերեկվա տևողության փոքրացման և կեսօրին Արեգակի փոքր բարձրության հետևանքով, ջերմաստիճանը ձմռանը լինում է ցածր։ Ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությունը (դեկտեմբերի 22) Հայաստանում 9 ժամ է։

Հայոց լեզու 4 ուսումնական փաթեթից կատարի՛ր երեք առաջադրանք՝ քո նախընտրությամբ։

1.Մեկ բառով գրիր (էջ 44)

զվարթ ձայն ունեցող-զվարթաձայն

լրագիր վաճառող-լրագրավաճառ

զվարճություն սիրող-զվարճասեր

գիրք վաճառող-գրքավաճառ

ժպտուն երեց ունեցող-ժպտերես

հաց վաճառող-հացավաճառ

միս վաճառող-մսավաճառ

2.Լրացրու ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը. (էջ 44)

երկինք-պարզ, ամպամած, կապույտ:

ժայռ-քարքարոտ, բարձր:

ծով-ալեկոծ, խորը, աղի:

դաշտ-ընդարձակ, մշակովի:

մրջյուն-աշխատասեր, արագաշարժ:

3.Այս ի՞նչ խառնաշփոթ է այստեղ. իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնադեմ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, իրիկնաժամ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

Տեղավորիր նրանց երկու խմբերում: (էջ 44)

Առաջին խումբ — իրիկուն, երեկո, իրիկնադեմ, մթնշաղ, իրիկնաժամ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ:

Երկրորդ խումբ — լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ:

Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ

14.12.2021

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ, «Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ» նախագծի շրջանակներում լուծեք ամանորյա խնդիրներ, ինչպես նաև կազմեք նոր ամանորյա խնդիրներ։

Ամանորյա խնդիրներ․

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։  90
  2. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։ 1կգ 700գ
  3. Ձնեմարդը  Ձյունանուշիկին  հարցրեց,  թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ  պատասխանեց, որ եթե   20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 2, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի  թիվը: 2022թ.
  4. Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։ 2կգ 450գ
  5. Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին թ.-12 կոնֆետ տ.- 5
  6. Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։ 3600
  7. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 2-ով, հետո  2020-ով, ապա կստանանք 2022։ 4044
  8. Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։ 44 աղջիկ, 56 տղա
  9. Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։ 18 ժամում
  10. 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։ 40րոպեում

    Այժմ ինքներդ կազմեք ամանորյա խնդիրներ
  11. Կարենը ամանորյա 6 նվերի համար վճարեց 48000 դրամ։ Արմենը  այդ նույն նվերներից 11 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։ 88000դրամ:
  12. Ամանորին մայրիկը որոշեց պատրաստել մրգային տորթ։ Մրգային տորթի համար նա օգտագործեց նարինջ, ելակ, բանան և կիվի: Նարինջը 600գրամ էր: Ելակը 400գրամով ավելի էր նարինջից, իսկ բանանը 200գրամով պակաս էր կիվից, կիվին 700գրամ էր: Որքա՞ն միրգ օգտագործեց մայրիկը: 2կգ 800գ:
  13. Ամանորի համար հայրիկը գնել էր նվերներ։ 2 նվեր տատիկներին, 2 նվեր պապիկներին, 1 նվեր մայրիկին, 4 նվերներ երեխաներին և 8 նվերներ ընկերներին նվիրելուց հետո, հայրիկի մոտ մնաց դեռ 3 նվեր: Որքա՞ն ամանորյա նվերներ էր գնել հայրիկը: 20նվեր:

մայրենի

Առաջադրանքների փաթեթ 08-12 նոյեմբերի

08 նոյեմբերի

Երկուշաբթի

Հայոց լեզու 4 աշխատանքային փաթեթից կատարել 35-րդ էջի առաջադրանքները։

Արտահայտիր մեկ բառով

ցերտերն ընկնել – ցրտել

ջարդ ու փշուր անել – կոտրատել

չափից դուրս – չափազանց

սիրտը վախ ընկնել – վախենալ

ճանապարհ ընկնել – ուղևորվել

վնաս չունի – անվնաս

ձայն-ծպտուն չհանել – լռել

կարոտը քաշել – կարոտել

Պատմությունն ընդարձակիր՝ նախադասություններն ընդարձակելով և նոր նախադասություններ ավելացնելով:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում անտառում: Նա իրեն հանդիպած փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.

  • Ես քեզ հենց իրեն՝ առյուծին ցույց կտամ:

Որսորդը վախից գունատվեց և ատամները չխչխկացնելով շշնջաց.

  • Չէ՜, ինձ միայն հետքն է պետք, ոչ թե առյուծը: Ես ուսումնասիրում եմ առյուծների հետքերը:
  • Այսինքն, դու ոչ թե որսորդ ես, այլ գիտնակա՞ն,-հարցերց փայտահատը:
  • Ոչ, ես իսկական որսորդ եմ, պարզապես ինձ հետաքրքրում են առյուծների թողած հետքերը և նրանց որջերը,- պատասխանեց որսորդը:

Այդ պահին լսվեց առյուծի մռնչոցը: Որսորդը վախից փախուստի դիմեց, իսկ փայտահատը ծիծաղում էր նրա հետևից:

09 նոյեմբերի

Երեքշաբթի

Կատարել <<Նուկիմ քաղաքի խելոքները>> հեքիաթի տեքստային առաջադրանքները։

Ստեղծագործական աշխատանք

Իսկ հետո ի՞նչ եղավ․․․

Նուկիմ քաղաքի պատգամավորները վերադարձան իրենց քաղաք և քանի որ իրենք իսկապես հավատացել էին թագավորի խոսքին, սկսեցին մյուսներին էլ հավատացնել, որ արդեն շոգ ամառ է, չնայած որ դեռ ցուրտ ձմեռ էր:

Փորձի՛ր հեքիաթի համար նոր ավարտ հորինել։

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։

ափ է առնում – բախել դուռը մի բան խնդրելու նպատակով

խորհրդի են նստում – համատեղ քննարկել որևէ բան

Վար է բերում – իջեցնում է

 գլուխ են տալիս – խոնարհվում են

վրա են պրծնում – հարձակվում են

  • Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։

Խանութպան, տաքդեղ, թագավորանիստ, դռապան, գանձապահ:

  • Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։

Նուկիմ քաղաքի բնակիչները անխելք են և միամիտ:

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։

Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

  • Բնութագրի՛ր թագավորին։

Թագավորը խելացի և իմաստուն էր:

  • Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը:

  • Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․

Նուկիմ քաղաքում դպրոցներ չկան: Եթե լինեին դպրոցներ, ապա նրանք այդքան անխելք չէին լինի: Նուկիմ քաղաքի բնակիչները ապրում են ծղոտե տներում, դրա համար էլ ձմռանը շատ էին մրսում,  սակայն նրանք չէին կարող կառուցել քարե տաք տներ, քանի որ խելացի չէին: Նրանց շուկաներում վաճառում էին տարբեր միջատներ և նրանք սնվում էին այդ միջատներով: Նրանք չգիտեին թե ինչպես կարելի է ծառ տնկել, բերք ստանալ, հող մշակել…

  • Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։

Ես խորհուրդ կտամ նուկիմցիներին իրենց քաղաքում կառուցել դպրոցներ կամ հաճախել այլ քաղաքի դպրոցներ, սովորել և կրթվել և միայն այդ ժամանակ նրանք կկարողանան հասկանալ, որ տարվա եղանակների փոփոխությունը կախվախ չէ թագավորի կամքից և շատ ուրիշ բաներ: Միայն կրթվելով նրանք կկարողանան ճիշտ դասավորել իրենց կյանքը:

  • Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։

Հեքիաթը սովորեցնում է մեզ, որ կյանքում ամենակարևորը մարդու խելքն է և կրթվածությունը:

  1. Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։

ՙՆուկիմ քաղաքի անխելքները՚:

10 նոյեմբերի

չորեքշաբթի

Դարձվածքների բառարանից օգտվելով բացատրի՛ր տրված դարձվածքները։

Հոնքերը կիտել- տխրությունից մռայլվել

թև տալ-խրախուսել

Զգալ ինչպես ձուկը ջրում-չնեղվել, լինել ազատ

գլխին սառը ջուր լցնել-որևէ մեկին հիասթափեցնել, հուսախաբ անել

փեշի քարերը թափել-զիջել, համառությանը վերջ տալ

Եթե բառերը ճիշտ առանձնացնես, շուտասելուկը կկարդա՛ս։

Սաասինականինաասիսականի:

Սա ասի, նա կանի: Նա ասի սա կանի:

Բառակապակցությունները ճի՛շտ դասավորիր և կարդա՛ թաքնված ժողովրդական առածը։

Խնձոր պոկելիս, միտքդ բեր, ամեն անգամ, ծառ տնկողին։

Ամեն անգամ խնձոր պոկելիս, ծառ տնկողին միտքդ բեր:

Կարդա՛ և գուշակի՛ր հանելուկի պատասխանը։

Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր:                                 Լուսինը

Հոմանիշների բառարանից օգտվելով գտի՛ր տրված բառերի հոմանիշները։

Շտապ-անմիջապես, իսկույն, շուտափույտ, անհապաղ

գողտրիկ-դուրեկան, քնքուշ, գեղեցիկ

առատ-լի, լիքը, շատ

ջինջ-մաքուր, վճիտ, զուլալ, պարզ

աննման-չքնաղ, սքանչելի, անհամեմատելի

պերճ-շքեղ, ճոխ

Տրված բառերի դիմաց ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր գրիր և բառակապակցություններ ստացիր։

ճանապարհ-երկար ճանապարհ, կարճ ճանապարհ, դժվար ճանապարհ, խորդուբորդ ճանապարհ

պարտեզ-ծառաշատ պարտեզ, ծաղկառատ պարտեզ, մեծ պարտեզ, մանկական պարտեզ

աքլոր-կարմրակատար աքլոր, գույնզգույն աքլոր, անհաղթ աքլոր, ձայնավոր աքլոր

ջուր-մաքուր ջուր, աղտոտված ջուր, սառը ջուր, տաք ջուր, զուլալ ջուր, խմելու ջուր, հեղուկ ջուր

գետ-երկար գետ, խորը գետ, վարարող գետ, հոսող գետ, լեռնային գետ

աշուն-ոսկեզօծ աշուն, անձրևոտ աշուն, գունագեղ աշուն, տերևաշատ, խոր աշուն

եղանակ-տարվա եղանակ, ցուրտ եղանակ, տաք եղանակ, մռայլ եղանակ, հաճելի եղանակ

Գտի՛ր և առանձնացրո՛ւ բառերում թաքնված արմատները։

Գեղեցկատես-գեղեցիկ, տեսք

գունապնակ-գույն, պնակ

մտասույզ-միտք, սուզվել

մրգահյութ-միրգ, հյութ

ժպտերես-ժպիտ, երես

փշածածկ-փուշ, ծածկ

Տրված արմատները միացնելով բարդ բառեր կազմի՛ր։

վարդ+ գույն=վարդագույն

ժպիտ դեմք=ժպտադեմ

քաղցր + համ=քաղցրահամ

կես + օր=կեսօր

մեծ+հասակ=մեծահասակ

բարձր +ձայն=բարձրաձայն

բնագիտություն

05.11.2021 տնային հանձնարարություն

Աֆրիկա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ <<աֆարիկ>> ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝Եվրասիայից հետո:

Սահարան  աշխարհի ամենամեծ անապատն է:

Ամազոնը աշխարհի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ընձուղտներ, հովազներ, ընձառյուծներ ու ռնգեղջյուրներ, կենդանիների արքան՝առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը:

2008 թ. Տիեզերական ուսումնասիրություններ անող մասնագետները ուսումնասիրել են Ամազոն՝ արբանյակների օգնությամբ և ապացուցվել է, որ Ամազոնը աշխարհի ամենաերկար գետն է, իսկՆեղոսը՝ երկրորդը:

Պաուլո Կոելյո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի՝ մի օր Լիբանանի հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով: Եվ մի գեղեցիկ օր նրանք որոշեցին խոսել ապագայի մասին.
-Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
— Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու, -ասաց երկրորդը:
— Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և վերջապես, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք կտրեցին ծառերն ու տարան: Ամեն մի ծառն ուներ իր նվիրական երազանքը, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: Առաջին ծառից փարախ կառուցեցին, իսկ մնացորդներով` մսուր: Երկրորդից` կոպիտ, գյուղական աթոռներ ու սեղան սարքեցին, որոնք հետո ծախեցին կահույքավաճառին: Երրորդի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և դրեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Միշտ տրտնջում էին երեք ծառերը. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ ոք չկարողացավ ինչպես հարկն է օգտագործել այն»: Ժամանակն անցնում էր, և մի անգամ ամուսնական մի զույգ գիշերելու տեղ չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր տղա ունեցավ, որին դրեց մսուրում, փափուկ դեզի վրա: Եվ այդ պահին առաջին ծառը հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. նա այդ գիշեր պահել էր Աշխարհի ամենակարող Թագավորին: Մի քանի տարի անց գյուղական մի սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Մինչ ընթրիքը կսկսեին, նրանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին: Եվ երկրորդ ծառն անմիջապես հասկացավ, որ ոչ սովորական այս ընթրիքին ինքը Մարդու և Աստվածայինի կապի ականատեսը դարձավ: Հաջորդ առավոտյան երրորդ ծառի տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց մի տանջված ու արյունոտված տղամարդու բերեցին և խաչեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը: Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իրեն բաժին ընկած ճակատագիրը: Մարդը, որ մեխված էր այդ խաչին, դարձավ Երկրի Լուսատուն: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Առաջադրանքներ

1.  Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:

երդվյալ — երդում տված, հաստատուն, անդավաճան

նվիրական — թանկագին

փարախ — ոչխարանոց, գոմ

2. Ինչպիսի՞ ծառեր են մայրիները.

ա. պատմվածքում ներկայացված տեղեկությունների համաձայն

Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։

բ. բնագիտական տեղեկությունների համաձայն

Մայրին սոճազգիների ընտանիքի ասեղնատերև մշտադալար ծառ է: Հայտնի է մայրու 4 տեսակ՝ տարածված Հյուսիսային Աֆրիկայում, Լիբանանում, Թուրքիայում, Հիմալայներում և այլուր: Ղրիմում, Այսրկովկասում, Միջին Ասիայում մշակվում են ատլասյան և հիմալայան մայրիները: ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում աճեցվում է հիմալայան մայրի:Բարձրությունը 25–50 մ է, բնի տրամագիծը՝ մինչև 3 մ, պսակը՝ ցրված, բրգաձև կամ հովանոցաձև, ասեղնատերևները՝ 3–4-կողանի, կոշտ, սուր ծայրով, ծակող, մուգ կանաչից արծաթամոխրագույն: Ապրում է մինչև 500 տարի: Բնափայտն ամուր է, թեթև ու գեղեցիկ: Ծառերի խեժից պատրաստում են բևեկնախեժ և բևեկնայուղ: Ասեղնատերևներից պատրաստված թուրմն օգտագործում են որպես հակալնդախտային միջոց: Մայրին համարվում է անմահության խորհրդանիշ:

3. Ինչի՞ մասին էին երազում ծառերը:

Առաջին մայրին երազում էր դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը: Երկրորդ մայրին երազաւմ դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու: Երրորդ մայրին երազում էր, որ մարդիկ, ամեն անգամ նայելով իրեն, հիշեին Աստծուն:

4. Պատմվածքից առանձնացրու՝ քո կարծիքով, երեք ամենակարևոր մտքերը և գրավոր մեկաբանի՛ր:

  • Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
  • Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու, -ասաց երկրորդը:
  • Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:

5. Մեկ նախադասությամբ պատմվածքին նոր ավարտ հորինի՛ր:

Այսպիսով կատարվեցին երեք մայրիների երազանքները, որոնք ակամայից կապված էին իրար և Աստծուն:

6. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական գաղափարը:

Այս պատմվածքի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ չկա այս աշխարհում ավելի կարևոր և նվիրական առաքելություն, քան Աստծուն մոտ լինելը և ծառայելը:

Լուցկիներով աղջիկը

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր: գրոշ- մանր դրամ, ելուստ — դուրս ցված մաս, ձեղնահարկ — վերնահարկի և առաստաղի միչև հարկը, պատսպարել — ապաստարան տալ
  • Բնութագրի՛ր հեքիաթի հերոսուհուն: Հեքիաթի հերոսին մի փոքրիկ ու խեղճ աղջիկ է, որը ապրում էր ձեղնահարկում: Փոքրիկ աղջիկը ոտաբոբիկ ու գլխաբաց  փողոցում լուծկի էր վաճառում: Նա սիրում էր երազել և պատկերացնում էր տարբեր հրաշքներ:
  • Դուրս գրի՛ր բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր: գլխաբաց — գլուխ+ ա+ բաց, ձյունասպիտակ — ձյուն +ա+ սպիտակ, մոխրագույն — մոխիր + ա + գույն, ոտաբոբիկ — ոտ + ա + բոբիկ, պատառաքաղ — պատառ +ա+քաղել, ցուցափեղկ — ցույց + ա + փեղկ, տոնածառ- տոն + ա + ծառ, վեհաշուք — վեհ + ա + շուք
  • Առանձնացրո՛ւ այն հատվածները, որտեղ ներկայացված է՝
  • Հասարակության /շրջապատող մարդկանց վերաբերմունքը փոքրիկ աղջկա հանդեպ Ողջ օրվա ընթացքում ոչ մի լուցկի չի վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չեն տվել: Աղջիկը թափառում է՝ սովահար, ցրտից սրթսրթալով:
  • Փոքրիկ աղջկա թշվառությունը: Ցուրտ ձմեռային երեկո է: Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ է թափառում: 
  • Պատմի՛ր քեզ հետ կատարված մի դեպք, որից երևում է քո հոգատարությունը շրջապատող մարդկանց կամ կենդանիների հանդիպ: Մի անգամ ավտոմեքենայով ծնողներիս հետ դպրոց էինք գնում: Ճանապարհին նստած էր մի վիրավոր շուն: Նա հավանաբար վնասել էր ոտքը՝ ընկնելով ինչ-որ մեքենայի տակ: Շունը պառկել էր փողոցի մեջտեղում և արյունահոսում էր, իսկ մեքնաները անտարբեր անցնում էին նրա կողքով: Երբ մենք տեսանք շնիկին, մայրիկս անմիջապես զանգահարեց 911 փրկարարական ծառայություն, որոնք շնիկին տեղափոխեցին անասնաբուժական հիվանդանոց:
  • Հեքիաթից դուրս գրի՛ր ամենակարևոր /բանալի / մտքերը: Նա հապճեպ վառումէ բոլոր լուցկիները, որ մնացել են  տուփի մեջ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ  են  բռնկվում, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր է  դառնում: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր  եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն է առնում. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրանում են վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ:  Որտեղ Աստված է:
  • Առանձնացրո՛ւ և վերլուծի՛ր ստեղծագործության հիմնական գաղափարը, ասելիքը /կողպեք միտքը/ ներկայացնող հատվածը: Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում են մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…
  • Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը: Ասելիքդ գրավոր ձևակերպի՛ր:

Հեքիաթը սովորեցնում է մեզ լինել ավելի կարեկից, չլինել անտարբեր, օգնել դիմացինին:

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։

հանդերձ-զգեստ, շոր, հագուստ

սաղարթ-տերև

հոխորտալ-գոռոզանալ,սպառնալ

ալեհեր-ճերմակահեր,սպիտակահեր

սարսռալ-մրսել, ցրտահարվել, դողդողալ

աղերսել-խնդրել, աղաչել

2․Բնութագրի՛ր եղևնուն։

Եղևնին շատ բարեսիրտ էր, ամաչկոտ, անօգնական, փոքրիկ:

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։

հզոր  բարդի, բարձրահասակ  բարդ, հպարտ  բարդի, սաղարթախիտ բարդի, անպատկառ բարդի, մերկ բարդի, հուսահատ բարդի:

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

Զմրուխտ  գարուն, նորաբաց  բողբոջներ, ծեր  այգեպան, փոքրիկ եղևնի, շփոթված երեխա, հզոր բարդի, բարձրահասակ բարդի, հպարտ բարդի, գեղեցիկ ծառ, հզոև ճյուղեր, անպատկառ բարդի, ոսկեհեր աշուն, աշնանայի զգեստ, կանաչ-դեղին տերևներ, խոր աշուն, անսիրտ քամի, ալեհեր ձմեռ, սառած բյուրեղներ, մայր բնություն, բարի սիրտ, մատղաշ ճյուղեր, սառած բուն:

Գարնանը ծառին երևացին նորաբաց բողբոջները:

Ծեր այգեպանը աշխատում էր իր պարտեզում:

Մենք պետք է սիրենք ու պահպանենք մայր բնությունը:

4․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

փոքրիկ, բարի, մատղաշ, կանաչ, սառած:

5․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը: 

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

6․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Թռչունները երգում էին:

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Արևը ողջունում էր:

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Քամին պոկոտեց, շպրտեց:

Из учебника «Солнышко 4» стр. 105

Повстречались как-то в лесу Мороз и Заяц. Мороз стал хвастаться.
— Я самый сильный в лесу. Любого заморожу, в сосульку превращу.
— Не хвастай, Мороз Васильевич, не заморозишь! — говорит Заяц. Спорили они, спорили, и решил Мороз заморозить Зайца.
И говорит:
— Давай поспорим, Заяц, что я тебя заморожу?
— Давай, — согласился Заяц.
Принялся тут Мороз Зайца морозить. Стужу-холод напустил, ледяным ветром закружил. А Заяц стал прыгать и скакать. На бегу-то не холодно. Катается по снегу да поёт:
Зайцу тепло,
Зайцу жарко!
Греет, горит —
Солнышко ярко!
Уставать стал Мороз, думает: «До чего же крепкий заяц!» А сам ещё силь- нее морозит. А Заяц то на гору бегом, то с горы кувырком. Устал Мороз, а Заяц и не думает замерзать.
Говорит Мороз Зайцу:
— Разве тебя, косой, заморозишь — ловкий ты!
Подарил Мороз Зайцу белую шубу. С той поры все зайцы зимой ходят в белых шубах.

Вопросы:

1. Почему у зайца зимой белая шуба? А в сказке? Белой шубой заяц маскируется от хищников. В сказке зайцу белую шубу подарил Мороз.
2. Почему заяц не замёрз? Заяц прыгал, бегал и скакал.
3. О чём спорили Мороз и Заяц? Они поспорили, что Мороз сможет заморозить зайца.
4. Почему Мороз не смог заморозить Зайца? Заяц очень ловкий.
5. Какой заяц в этой сказке? А в других? В этой сказке заяц очень ловкий и шустрый. В некоторых сказках зайцы бывают трусливые.

Напишите отгадку.
* * *
Он летает белой стаей
И сверкает на лету.
Он звездой прохладной тает
На ладони и во рту. Снег