իմ գյուղը

ՆԱԽԱԳԻԾ

Ես ծնվել և ապրում եմ Երևան քաղաքում: Մայրս նույնպես ծնունով Երևան քաղաքից է, մայրիկիս կողմից պապիկս ու տատիկս նույնպես Երևանից են, իսկ հայրս, հայրիկիս կողմից պապիկս ու տատիկս ծնունդով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղից են: Ամռանը ես նույնպես հաճախ գնում եմ գյուղ, որտեղ իմ պապիկն ու տատիկը մեծ հողամաս ունեն և պտղատու ծառեր: Ամառը գյուղում շատ զով է, քանի որ Ծովագյուղը Հայաստանի բարձրադիր գոտում է գտնվում: Գյուղի տունը շատ մոտ է Սևանա լճին և մենք ամառը հաճախ ենք լողանում Սևանա լճում:

Ծովագյուղ

Ծովագյուղ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։

Ծովագյուղ (մինչև 1935 թ. Չիբուխլու) գյուղը գտնվում է Սևանա լճի ափին՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք։ Ծովագյուղում և շրջակայքում պահպանվել են Քառատափ գյուղատեղին, եկեղեցի, ամրոցի ավերակներ (Ք․ա․ առաջին հազարամյակ), գերեզմանոցներ, խաչքարեր։ Գյուղում վերաբնակվել են Բայազետի Արծափ գյուղից եկածները՝ 1830 թ։ Գյուղն ունի 4030 բնակիչ։ Տղամարդիկ կազմում են բնակչության 49 տոկոսը։ Համայնքի վարչական տարածքը՝ 5374 հա։

Ծովագյուղը մինչև 1935 թվականը կոչվել է Չիբուխլու, որը Ճիպոտիկ կամ Ճապոտիկ անվան թուրքական արտահայտություն էր՝ սկսած 17-րդ դարի վերջերից։ Գյուղը մշտական կապերի մեջ է եղել Սևանա վանքի հետ։

Վերաբնակեցված գյուղի առաջին տանուտերը Մանուկ Տեր-Անդրեասյանն էր։ Վերաբնակիչների մեջ մեծ թիվ էին կազմում արհեստավորները։ Տեղավորվելով հայկական հինավուրց գյուղի ավերակներում՝ վերաբնակիչները հենց առաջին տարում կատարեցին ցորենի, գարու, վուշի, կտավատի ցանք, մշակեցին ծխախոտ։ Սևանի շրջանի մյուս գյուղերի համեմատությամբ Չիբուխլուի բնակիչներն իրենց հետ բերել էին ավելի շատ ոչխար, մոտ 1000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն և 110 ձի։ Նրանք վերակառուցեցին չորս ջրաղաց և երկու ձիթհան, մշակելի դարձրին ընդարձակ խոտհարքներ, օգտվում էին անտառի բարիքներից և Ձկնագետի ու Սևանա լճի ձկան առատ որսից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով