Երգի հրապույրը

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր: Դրանցից մի քանիսը գործածի՛ր նախադասությունների մեջ:

բյուրազան — բազմատեսակ, բազմապիսի

անգութ — անխիղճ, անզգա, դաժան, դաժանասիրտ,

պատսպարվել — ապաստարան գտնել, օթևան գտնւել

անձավ — լեռնային զանգվածի կամ գետնի մեջ գտնվող խոռոչ՝ դատարկ տարածություն՝ արտաքին բացվածքով, քարանձավ, այր:

ապառաժ — ժայռ, վեմ, առապար, քարաժայռ, քարաբլուր, քարազանգված, քարափ

հոգեվարք — մահվան տագնապ, հոգին ավանդելու՝ մեռնելու րոպեները

խրատել — խրատ տալ, խրատ կարդալ, խորւհուրդ տալ, գլխին քարոզ կարդալ

հոգեգրավ — հոգին գրավող՝ հրապուրող, սքանչելի, զմայլելի

հորդել — քշել, տանել

դյութական —  հմայիչ, գրավիչ, սքանչելի

չարքաշ — նեղություններ՝ զրկանքներ՝ դժվարություններ կրած՝ կրող: Չարքաշ մարդ

անտերունչ — խնամող՝ հոգացող չունեցող, անտեր

հեկեկալ — ընդհատ-ընդհատ շունչ քաշելով լալ 

  • Կարդա՛ և ընդգծի՛ր երկհնչյուն պարունակող բառերը:

Հայերենի երկհնչյուններն են. այ — ձայն, վայր, մայր, հայր յա— եղյամ, մանյակ, կյանք, մատյան էյ/եյ/ — թեյ, Զեյթուն, Անդրեյ, Սերգեյ յէ/յե/ — երամ, երգ, հայելի, հայերեն յի— գայիսոն, գնայինք, ջղային, հարկային ույ — բույս, գույն, լույս, համբույր յու— աղբյուր, ալյուր, անկյուն, հնչյուն ոյ — գոյ, խոյ, Նոյ, հոբոյ յո— արդյոք, յոդ, յոթ, արքայորդի

յոթ, այնտեղ, կային, բյուրազան, ժայռեր, աղբյուրներ, պայծառ, ամայի, անհայտ, բույս, հնչյուն, ցայտեցին դյութական, կյանք, երգ:

  • Առանձնացրո՛ւ համեմատությունները և բացատրի՛ր:

թիթեռների պես փռված ու թրթռուն ծաղիկներ — ծաղիկներ, որոնք աճում են ամենուրեք

պայծառ ու կարկաչուն աղբյուրներ — մաքուր, զուլալ, հոսող աղբյուրներ

նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ — բազմաթիվ մարդկանց մեջ նա միայնակ էր

սրտերը՝ քար ու ապառաժից — սրտեր, որոնք ոչինչ չեն զգում

քարսիրտ աշխարհ — աշխարհ, որտեղ ապրողները քեզ չեն նկատում, չունեն խղճի զգացողություն

փաթաթվելով ալիքների հետ — խառնվելով ալիքներին

ծովի չափ սիրով — անեզր, շատ մեծ սիրով

հալվեցին քար սրտերը — սրտերը բարիացան, լցվեցին սիրով

սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ — մարդիկ սովորեցին սիրել և կարեկցել

  • Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հոմանիշներով: Միտքը ինչպե՞ս փոխվեց: Համեմատի՛ր:

հոտ — բույր

անգութ — դաժան

աղքատ — չունևոր

ամայի — անմարդաբնակ

պատսպարվել— թաքնվել

անձավ — քարանձավ

ծածուկ-թաքուն

զննել-ուսումնասիրել

ուզել-ցանկանալ

խրատել-հորդորել

դյութական — մոգական

տնանկ— անտուն

  • Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հականիշներով: Ի՞նչ ստացվեց: Կարդա՛ և մեկնաբանի՛ր:

հոտ — անհոտ

անգութ — բարեսիրտ

աղքատ — հարուստ

ամայի — բնակելի

պատսպարվել— անտուն լինել

անձավ— բաց տարածք

ծածուկ-բացահայտ

զննել-անտեսել

ուզել— չկամենալ

խրատել— չխրատել

դյութական — անհրապույր

տկան-տուն ունեցող

  • Առանձնացրո՛ւ պատմվածքի ,,բանալի ,, մտքերը, կարդա՛ և մեկնաբանի՛ր:

Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ

Սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ

իմ գյուղը

ՆԱԽԱԳԻԾ

Ես ծնվել և ապրում եմ Երևան քաղաքում: Մայրս նույնպես ծնունով Երևան քաղաքից է, մայրիկիս կողմից պապիկս ու տատիկս նույնպես Երևանից են, իսկ հայրս, հայրիկիս կողմից պապիկս ու տատիկս ծնունդով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղից են: Ամռանը ես նույնպես հաճախ գնում եմ գյուղ, որտեղ իմ պապիկն ու տատիկը մեծ հողամաս ունեն և պտղատու ծառեր: Ամառը գյուղում շատ զով է, քանի որ Ծովագյուղը Հայաստանի բարձրադիր գոտում է գտնվում: Գյուղի տունը շատ մոտ է Սևանա լճին և մենք ամառը հաճախ ենք լողանում Սևանա լճում:

Ծովագյուղ

Ծովագյուղ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։

Ծովագյուղ (մինչև 1935 թ. Չիբուխլու) գյուղը գտնվում է Սևանա լճի ափին՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք։ Ծովագյուղում և շրջակայքում պահպանվել են Քառատափ գյուղատեղին, եկեղեցի, ամրոցի ավերակներ (Ք․ա․ առաջին հազարամյակ), գերեզմանոցներ, խաչքարեր։ Գյուղում վերաբնակվել են Բայազետի Արծափ գյուղից եկածները՝ 1830 թ։ Գյուղն ունի 4030 բնակիչ։ Տղամարդիկ կազմում են բնակչության 49 տոկոսը։ Համայնքի վարչական տարածքը՝ 5374 հա։

Ծովագյուղը մինչև 1935 թվականը կոչվել է Չիբուխլու, որը Ճիպոտիկ կամ Ճապոտիկ անվան թուրքական արտահայտություն էր՝ սկսած 17-րդ դարի վերջերից։ Գյուղը մշտական կապերի մեջ է եղել Սևանա վանքի հետ։

Վերաբնակեցված գյուղի առաջին տանուտերը Մանուկ Տեր-Անդրեասյանն էր։ Վերաբնակիչների մեջ մեծ թիվ էին կազմում արհեստավորները։ Տեղավորվելով հայկական հինավուրց գյուղի ավերակներում՝ վերաբնակիչները հենց առաջին տարում կատարեցին ցորենի, գարու, վուշի, կտավատի ցանք, մշակեցին ծխախոտ։ Սևանի շրջանի մյուս գյուղերի համեմատությամբ Չիբուխլուի բնակիչներն իրենց հետ բերել էին ավելի շատ ոչխար, մոտ 1000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն և 110 ձի։ Նրանք վերակառուցեցին չորս ջրաղաց և երկու ձիթհան, մշակելի դարձրին ընդարձակ խոտհարքներ, օգտվում էին անտառի բարիքներից և Ձկնագետի ու Սևանա լճի ձկան առատ որսից։

հինգերորդ դասարան․ առաջադրանքներ

  •  Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:

ա) Երաշտահավեր               բ) Մանուկներ                 գ) Հատիկներ

դեղձանիկներ                       երեխա                            կապիկներ

վագրեր                                  պատանիներ                 ձագուկներ

առյուծներ                              երիտասարդներ            կանայք

սիրամարգ                             մարդիկ                          տանտիկիններ

յուրաքանչյուր շարքում չորս բառ գրված է հոգնակի թվով, մեկ բառ՝ եզակի

Օրիակ՝ մարդ — մարդիկ

 

  •  Տեքստի բոլոր գոյականները հոգնակի դարձրո՛ւ և ըստ անհրաժեշտության դրանց համապատասխանեցրո՛ւ բայերը (գործողություն ցույց տվող բառերը):

Հերթական ոլորանից հետո երևաց սրբավայրը: Վերևում արձան է նստած: Արձանը կորցրել է գլուխը: Երկրաշարժը բազմիցս սասանել է այդ լեռան գագաթը, օտար բանակի զինվորը ձգտել է խորտակել իրեն անհասանելի ու թշնամական սրբավայրը: Արձանը, բարձրաքանդակն ու գազանի կերպարանքը կերտված են հիանալի վարպետի կողմից:

երևացին սրբավայրերը

արձաններ են նստած

արձանները կորցնել են գլուխները

երկրաշարժերը սասանել են լեռների գագթները

բանակների զինվորները ձգտել են

խորտակել թշնամական սրբավայրերը

արձանները, բարձրաքանդակները ու գազանների կերպարանքները կերտված են վարպետների կողմից

  • Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք՝ հոգնակի դարձրո՛ւ:

Սֆինքսը մի սոսկալի հրեշ էր, որը կնոջ գլուխ ուներ, առյուծի մարմին, սուր ճանկեր, հզոր թևեր: Նա բնակություն էր հաստատել Թեբե քաղաքի մոտ և այնտեղ պիտի մնար, մինչև մի մարդ լուծեր նրա հանելուկը: Նա իր մոտից անցնող մարդկանց հանելուկ Էր առաջարկում, բայց ոչ ոք չէր կարողանում լուծել, և մարդը մեռնում էր նրա սոսկալի գրկի մեջ: էդիպ արքան որոշում է Սֆինքսից փրկել մարդկանց և գնում է հրեշի մոտ:
— Ո՞վ է առավոտյան չորս ոտքով քայլում, կեսօրին՝ երկու, իսկ երեկոյան՝ երեք,- հարցնում է Սֆինքսը:
— Մարդը,- պատասխանում է Էդիպ արքան:- Երբ նա երեխա է, սողում է, հասուն տարիքում երկու ոտքով է քայլում, իսկ ծերության օրերին փայտով է քայլում:
Հանելուկի ճիշտ պատասխանը լսելով՝ Սֆինքսը նետվում է ծովը և ոչնչանում: Այդպես են վճռել հույների աստվածները:
Այսօր հանելուկային, անլուծելի հարցն անվանում են «սֆինքսային»:

  • Տեքստերի եզակի գոյականները հոգնակի դարձրո՛ւ: Փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:Ա. Կատուների պատմությունն արտասովոր է: Մարդիկ կատուներին մեկ աստվածացրել ու պաշտել են, մեկ վհուկ համարել ու խուսափել: Երբեմն էլ կատուների միջոցով իրենց ապագան են զուշսւկել:

Տեքստը անցյալ ժամանակով է:

Կատուները ապրում են մարդու կողքին, հաճախ հավատարիմ ծառայում են մարդուն, բայց առաջվա պես անկախ ու նույնիսկ կիսավայրենի են մնում: Ի տարբերություն ուրիշ ընտանի կենդանիների՝ կատուները մարդկանց համար խորհրդավոր ու անճանաչելի են մնում, իրենց գաղտնիքները «չեն բացում»:

Տեքստը ներկա ժամանակով է:


Բ. Մոտ հարյուր տարի առաջ Օդեսայում փղերը փախան կրկեսից: Տերերն ինչ արեցին, չարեցին, նրանք էլ կրկես չվերադարձան:

Տեքստը անցյալ ժամանակով է:

Կարդա՛ տեքստը, դու՛րս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

կատու — կատուներ

մարդ — մարդիկ

կենդանի — կենդանիներ

գաղտնիք — գաղտնիքներ

փիղ — փղեր

տեր — տերեր

կրկես — կրկեսներ