Արարատի մարզի տեսարժան վայրեՐ

Խոսրովի արգելոց

Խոսրովի արգելոցը կազմավորվել է IV դ. Խոսրով Բ  Կոտակթագավորի կողմից հիմնած անտառի տարածքում 1958թ. /տարածքը` 29196 հա/ Գեղամա լեռների հարավ-արևմուտքում` Ուրծի, Դահնակի, Երանոսի լեռնաշղթաների, Խոսրովասար լեռների լանջերին, Ազատ և Վեդի գետերի ավազաններում` ծ.մ. 850-2800մ բարձրություններում:
Բուսական աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 560 ցեղի և 95 ընտանիքի շուրջ 1800 տեսակ /ՀՀ բուսական աշխարհի ավելի քան 50 %-ը/, որոնցից 146-ը գրանցված են Կարմիր գրքում:
Կենդանական աշխարհն ընդգրկում է ձկների` 9, երկկենցաղների` 4, սողունների` 30, թռչունների`142, կաթնասունների` 50 տեսակ:

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակներ

 Հնավայրն ընդգրկում է շուրջ 2 հա  տարածություն: Քաղաքի բազմամյա պեղումների ընթացքում բացվել են միջնաբերդի եւ թաղամասերի՝ տարբեր դարերին պատկանող աշխարհիկ, պաշտամունքային ու արտադրական տարածքներ, որոնք իրենց հերթին թույլ են տալիս հասկանալու Դվինի գոյության ժամանակագրական պատկերը:

Արարատի մարզ

Մարզկենտրոնն Արտաշատ քաղաքն է։ Տարածքը 2096 կմ² է։

Արարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից Թուրքիային։ Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է։ Հյուսիսային սահմանն անցնում է Ազատ և դրա վտակ Գողթ գետերով։ Հյուսիս-արևելքում Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան հատվածն է։ Արևելքում Մժկատարի լեռներն են, որից արևմուտք ընկած է Դահնակի լեռնաշղթան, սրանից էլ հարավ գտնվում է Ուրծի լեռնաշղթան։ Մարզի կենտրոնում Երասխի լեռներն են, Կոտուց, Խոսրովասար լեռնագագաթները և այլ լեռնազանգվածներ։

Տարածքի ամենացածր կետը հարավում է՝ Արաքսի հունի մոտ՝ 801 մ։ Ամենաբարձր կետը հյուսիս-արևելքում գտնվող Սպիտակասար լեռնագագաթն է՝ 3555,7 մ։ Տարածքի միայն մոտ 30%-ն է հարթավայրային։

Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին։ Համեմատաբար փոքր գետերից են Արածոն, Չորասու հեղեղատարը, Ազատի ու Վեդիի վտակները՝ Քաջառուն (Դարբանդ), Խոսրովը, և այլն։ Արարատի մարզի գետերը պատկանում են Արաքսի ավազանին: Արարատյան հարթավայրով անցնող գետերը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ազատի վրա Լանջազատ գյուղի մոտ կառուցված է Զովաշենի ջրամբարը և համանուն ՀԷԿ-ը։

Արարատի մարզը տնտեսապես Հայաստանի ամենազարգացած մարզերից է, հատկապես կարևոր է մարզի գյուղատնտեսական նշանակությունը։ Ունենալով Արարատյան դաշտի մի մեծ հատված՝ մարզը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը։ Առավել զարգացած է երկրագործությունը։ Հիմնական պտղատու այգիներն են խաղողի, ծիրանի, դեղձի այգիները, մշակվում են նաև կեռաս, սալոր, խնձոր, տանձ և այլն։

Մարզը նաև ալկոհոլային խմիչքների արտադրության առանցքային կենտրոններից է։ Հիմնական արտադրատեսակներն են կոնյակ, գինի, օղի։ Զբոսաշրջային խոշոր կենտրոն է Խոր Վիրապի վանական համալիրը։

Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերես և ծավալ

Առաջադրանքներ․

1․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 2 սմ, 9 սմ,  11 սմ։

2×9=18

2×11=22

9×11=99

18+22+99=139

S=139×2=278 սմ քառ.

V=2x9x11=198 սմ խոր.

2․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ,  8 դմ։

5×7=35

5×8=40

7×8=56

35+40+56=131

S=131×2=262 դմ քառ.

V=5x7x8=280 դմ խոր.

3․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ,  12 սմ, 10 սմ։

6×12=72

6×10=60

12×10=120

72+60+120=252

S=252×2=504 սմ քառ.

V=6x12x10=720 սմ խոր.

4․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 13 սմ, 15 սմ,  10 սմ։

13×15=195

13×10=130

15×10=150

150+130+195=475

S=475×2=950 սմ քառ.

V=13x15x10=1950 սմ խոր.

5․Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 11 սմ,  12 սմ, 10 սմ։

11×12=132

11×10=110

12×10=120

132+110+120=362

S=362×2=724 սմ քառ.

V=11x12x10=1320 սմ խոր.

6․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 3 դմ,  20 սմ, 10 սմ։

30×20=600

30×10=300

20×10=200

600+300+200=1100

S=1100×2=2200 սմ քառ.

V=30x20x10=6000 սմ խոր.

7․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 11 սմ, 12 սմ, 14 սմ։

11×12=132

11×14=154

12×14=168

132+154+168=454

S=454×2=908 սմ քառ.

V=11x12x14=1848 սմ խոր.

8․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 15 սմ, 16 սմ, 17սմ։

15×16=240

15×17=255

16×17=272

20+255+272=547

S=547×2=1094 սմ քառ.

V=15x17x16=4080 սմ խոր.

9․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 10 սմ, 12 սմ, 14 սմ։

10×12=120

10×14=140

12×14=168

120+140+168=428

S=428×2=256 սմ քառ.

V=10x12x14=1680 սմ խոր.

10․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։

  • Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը, եթե նրա չափումներն են՝ 9 սմ, 7 սմ, 8 սմ։

9×7=63

9×8=72

7×8=56

63+72+56=191

S=191×2=382 սմ քառ.

V=9x7x8=504 սմ խոր.