Սովորող-սովորեցնող(GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում)

Նախագիծ

GeoGebra-ն դինամիկ մաթեմատիկայի ծրագրերից է: Այն համակարգչային ծրագիր է՝ նախատեսված մաթեմատիկա ուսումնասիրելու ու դասավանդելու համար:

Դինամիկ ծրագրերն ամբողջ աշխարհում համարվում են ինֆորմացիոն համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ մաթեմատիկայի ուսուցման ամենաէֆեկտիվ միջոցը:

GeoGebra ծրագիրը թարգմանվել է ավելի քան 50 լեզվով: Ծրագրի անունը կազմված է Geometry և Algebra բառերի մասերից: Ի տարբերություն նմանատիպ այլ ծրագրերի GeoGebra-ն հնարավորություն է տալիս աշխատել նաև էլեկտրոնային աղյուսակների հետ:

Ծրագրի շնորհիվ շատ օրինաչափություններ դառնում են ավելի հասկանալի և տեսանելի:

Իմ ամենասիրելի սեբաստացի ընկերը

Նախագիծ

Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոցում սովորում եմ 2021 թվականի նոյեմբերի 1-ից։ Այստեղ ամեն բան այլ է և շատ է տարբերվում այն դպրոցից, որտեղ ես սովորում էի նախկինում։ Այստեղ մենք դասերին զուգահեռ նաև ունենում ենք շատ հետաքրքիր ճամփորդություններ, ճամբարներ, որոնք հնարավորություն են տալիս մեզ ավելի լավ ճանաչել մեր համադասարանցիներին, մյուս դասարանների աշակերտներին և դարձնում են մեզ ավելի մտերիմ։ Ես դեռ շատ մտերիմ ընկերներ չունեն, բայց ինձ շատ հետաքրքիր է շփվել իմ դասընկերների հետ` Ալեքսի, Արգիշտիի, Նարեկի, Սուրենի, Նվերի և մյուսների հետ։

Մեր դպրոցում, ուսուցիչները նույնպես շատ հոգատար և բարի են։ Երբ ես դեռ նոր էի տեղափոխվել դպրոց,շատ բաներ ինձ համար անծանոթ էին ու նոր։ Իմ բոլոր ուսուցիչները և համադասարանցիները օգնում էին ինձ տարբեր հարցերում։ Ես դեռ շատ տարիներ ունեմ սովորելու Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և կարծում եմ դեռ կունենան շատ մտերիմ ընկերներ։

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Մանկությունն անցել է Արագածի հայացքի տակ՝ Ախուրյանի ափին՝ Ղազարապատ գյուղում, ուր հայրն ուներ փոքրիկ ջրաղաց՝ շրջապատված ուռիների ու բարդիների գողտրիկ պուրակով:
Գրաճանաչություն սովորել է հայրենի քաղաքում: Ուսումը շարունակել է Հառիճի վանքի դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ նրա ուսուցիչը եղել է անվանի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա է խրախուսել պատանի Ավետիքի առաջին բանաստեղծական քայլերը: Իսահակյանը մեր այն սակավաթիվ բանաստեղծներից է, որոնց բախտ է վիճակվել հիմնավոր համալսարանական կրթություն ստանալ: Նա 1893-1895 թթ. սովորել է Լայպցիգի (Գերմանիա), համալսարանում՝ որպես ազատ ունկնդիր: Գրական գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուր գալուց հետո տպագրել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը կոչվում է «Երգեր և վերքեր» (1897)։ Կյանքի հանգամանքները հարկադրել են բանաստեղծին երկար տարիներ ապրել հայրենիքից հեռու՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆբանսիայում, Իտալիայում և այլուր: Երկրեերկիր այդ թափառումները նրա համար աշխարհը և մարդկանց ճանաչելու իսկական դպրոց են եղել: 1936 թ. վերադառնում է հայրենիք: Նրա կյանքի վերջին տարիներն անցնում են համաժողովրդական սիրո ու մեծարանքի մեջ: ժողովուրդը նրան տվել է Վարպետ պատվանունը, իսկ 1946թ. նա ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946–57թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահ։
Իսահակյանը վախճանվել է 1957 թ. հոկտեմբերի 17-ին և հանգչում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում՝ հայոց մեծերի պանթեոնում:

Հետաքրքիր դեպքեր Ավետիք Իսահակյանի կյանքից

  • Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ ես, բեզարած ես…»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին,հետո Վարպետը հարցրերց.-Ի՞նչ կերգեիր:-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:
  • Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած  զրուցում էր կրտսեր գրող ընկերների հետ կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց .- Ախ չմեռնեի, թերակղզին նորից կղզի դարձած տեսնեի … Մի՞ թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելու, գնալու ենք…- Մի մտածի, վարպետ ջան, հալա մի տաս տարի էլ կապրես  — իբրև թե կատակով ասաց մեկը: Մյուսները ծիծաղեցին:- Ինչու  բերանդ կչորանար, որ մի քսան, երեսուն տարի  ասեիր:- Վարպետ ջան, ես ռեալիստ եմ:- Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր , —  խոսքը եզրափակեց վարպետր:Այդ խոսակցությունից հետո վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:  
  • Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնումէ պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.-Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ՝ անկողնում, պատշաճ չէ:-Ինչ կա որ, սիրելիս,-դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր:

Ավետիք Իսահակյանի 10 իրերը

Գրողի՝ 1963 թվականի հոկտեմբերի 31-ին բացված տուն-թանգարանում պահվում են նրա բազմաթիվ արժեքավոր իրերը: Իսահակյանն այս տանն ապրել է կյանքի վերջին տասը տարին։

1. Ջրամանը

Իսահակյանի հայրական տնից Երեւան տեղափոխված իրերի կողքին առանձնանում է ջրամանը: Այս փոքրիկ դույլը գրողի ամենասիրելի իրերից է եղել մանկության տարիներին: Նա խաղացել է դույլով։


2. Չարենցի նվերը

Չարենցը կյանքի վերջին ամիսների տնային կալանքի տակ էր, իսկ Ավետիք Իսահակյանն ու նրա ընտանիքի անդամները փորձում էին կապը պահել: Իսահակյանի հարսը՝ դերասանուհի Բելլա Իսահակյանը, ձերբակալությունից առաջ գնում է Չարենցին տեսակցության, հանդիպման ավարտին Չարենցը նրան խնդրում է մի փոքր սպասել: Նա հայացքը գցում է իր սեղանին եղած արձանիկներին, վերցնում Չինական օճառաքարե արձանիկն ու մեխով դրա տակ փորագրում. «Սիրելի Ավետիքին, Չարենց , 24 / VI 1937 թ.»:

3. Գորգը

Սասունցի Դավիթ» գորգը Իսահակյանին է նվիրել Հայաստանի կառավարությունը՝ գրողի ծննդյան 65-ամյակին: Գորգը հատուկ Իսահակյանի համար է հյուսվել, եւ առանձնանում է նրանով, որ չմանված բրդի թելերով է գործված: Այս գորգն Իսահակյանի սիրելի իրերից մեկն է եղել, որը կախված է նրա հյուրասենյակի պատին:

4. Հեռուստացույցը

Իսահակյանների ընտանիքն առաջիններից էր, որ հեռուստացույց ուներ: Գրողի թոռը՝ Ավիկ Իսահակյանը հիշում է, որ ընկերների հետ հաճախ էին գալիս տուն՝ հեռուստացույց դիտելու:

5. Սնդուկը

Իսահակյանի տան բակում դրված սնդուկում ժամանակին պահվել են գրողի գրքերը, անձնական փաստաթղթերը: 

6. Մարմարի կտորները

Աթենքում Իսահակյանն այցելում է Ակրոպոլիս: Հնագույն հուշարձանի տարածքից մարմարի կտորներ դուրս բերելն արգելված էր, սակայն գրողը չի կարողանում դիմադրել գայթակղությանը: Իսահակյանը խորամանկության է դիմում՝ աչալուրջ պահակին մոլորեցնելու համար: Նա վայր է գցում գլխարկն ու երբ կռանում է վերցնելու, գլխարկի հետ մարմարի երկու փոքրիկ կտոր է գցում գրպանը: Իսահակյանը մարմարի կտորները բերում է Հայաստան: Դրանք երկար տարիներ դրված են նրա աշխատասեղանին:

7. «Աղջիկը եւ եղնիկը» արձանիկը

Սիրելի արձանիկը վարպետը միշտ աչքի առաջ էր պահում: Երբ Իսահակյանը նստում էր գրասեղանի առաջ աշխատելու, ձեռքի թազբեհը կախում էր աղջկա վզից: Իսահակյանի հայտնի լուսանկարներում արձանիկը միշտ աշխատասեղանին է:

8. Տուֆակերտ նստարանը

Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Թամարը, ով մասնագիտությամբ ճարտարապետ էր, հաճախ էր լինում Ավետիք Իսահակյանի տանը: Այցելություններից մեկի ժամանակ Իսահակյանը նրան հայտնում է նստարան ունենալու իր ցանկությունը: Թամարն այս ցանկությունն ի կատար է ածում բանաստեղծի ծննդյան 80-ամյակին:

9. Հողաթափերը

Ավետիք Իսահակյանի ննջարանում նրա հողաթափերն են, որոնք բանաստեղծը հագել է կյանքի վերջին տարիներին: 

10. Մոր նկարն ու շալը

Բանաստեղծի ողջ կյանքի ընթացքում նրա մոտ են եղել մոր նկարն ու շալը: Արտասահմանում ապրելու տարիներին լուսանկարը վարպետի աշխատասենյակում  կամ ննջարանում է փակցված եղել: Վերջին տարիներին Իսահակյանը լուսանկարը փակցրել է ննջասենյակում եւ մոր պատկերը նրան ուղեկցել է մինչեւ կյանքի ավարտը:

Լուսանկարներ

Իր տան բակում` նստած իր սիրելի տուֆակերտ նստարանին

Իր տան պատշգամբում

Ավետիք Իսահակյանի ընտանիքը

Ավետիք Իսահակյանը իր թոռան` Ավետիք Իսահակյանի հետ

Հովհաննես Շիրազն ու Ավետիք Իսահակյանը

Շիրազի քառատողը` նվիրված մեծանուն Իսահակյանին

Ավետիք Իսահակյանն ու Եղիշե Չարենցը

Ավետիք Իսահակյանն ու նկարիչ Մարտիրոս Սարյանը

Ավետիք Իսահակյանն ու Հովհաննես Թումանյանը

Վերնատանը

ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,

Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ,

Ազիզ մորես բաժանվել եմ,

Տըխուր-տըրտում, քուն չունիմ: 

Սարեն կուգաք, նխշուն հավքե՛ր,

Ա՜խ, իմ մորըս տեսել չե՞ք.

Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,

Ախըր բարև բերել չե՞ք: 

Հավք ու հովեր եկան կշտիս,

Անձեն դիպան ու անցան.

Պապակ-սըրտիս, փափագ-սըրտիս

Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին

Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.

Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,

Թըռնիմ մոտըդ, մայրի՛կ ջան: 

Երբ քունըդ գա, լուռ գիշերով

Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.

Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,

Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՛կ ջան…


08.IX.1893թ.
Դրեզդեն

Առաջադրանքներ

1.Գրել տվյալ բառերի բացատրությունները`

պանդուխտ —  հայրենի երկրից հեռացած և օտար երկրում(երկրներում) ապրող մարդ:

մարմանդ — Մեղմ, հանդարտ: Մարմանդ քամի:
Մարմանդ կրակ:

կշտին գալ — անգործ ժամանակ վատնել

պապակ — ծարավ, ծարավելուց տանջված՝ տոչորված

փափագ -բուռն ցանկություն, տենչ, իղձ

2. Բանաստեղծությունից դուրս գրել բոլոր դարձվածքները։

Նխշուն հավքեր, մարմանդ հովեր, պապակ սիրտ, փափագ սիրտ, անուշ լեզու, հոգին գրկեմ, վառ կարոտ։

3. Բանաստեղծությունից դուրս գրել բոլոր ածականները։

Խեղճ, տխուր, տրտում, նխշուն, մարմանդ, պապակ, անխոս, անուշ, լուռ, վառ։

4. Բանաստեղծության մեջից դուրս գրել գոյականները և դարձնել հոգնակի։

պանդուխտ — պանդուխտներ

տուն — տներ

սար — սարեր

հավք — հավքեր

ծով — ծովեր

հով — հովեր

լեզու — լեզուներ

հոգի — հոգիներ

գիշեր — գիշերներ

համբույր — համբույրներ

ուղղանկյունանիստ խորանարդ

Առաջադրանքներ

1․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 2 սմ, 9 սմ,  11 սմ։

198քառ. սմ

2․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ,  8 դմ։

280քառ. դմ

3․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ,  12 սմ, 10 սմ։

720քառ. սմ

4․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 13 սմ, 15 սմ,  10 սմ։

1950քառ. սմ

5․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

11 սմ,  12 սմ, 10 սմ։

1320քառ. սմ

6․ Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝    

 3 դմ,  20 սմ, 10 սմ։

6000քառ. սմ կամ 6քառ. դմ

7․ Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

11 սմ, 12 սմ, 14 սմ։

1848քառ. սմ

8․Հաշվեք  2 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։

8քառ. դմ

9․ Հաշվեք  5 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։

125քառ. սմ

10․ Հաշվեք  11 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։

1331քառ. սմ

11․ Հաշվեք  10 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։

1000քառ. սմ

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Հաշվեք  4 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։

64քառ. դմ

Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

4սմ, 6սմ, 5սմ

120քառ. սմ