Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան,
Սրբագործված սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք,
թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով
բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր:
Առաջադրանքներ
Ընդգծված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և բացատրի՛ր։
խնդությամբ — խնդրանք
խանդավառվեն — խանդավառվել
արբեն — սրբել
պանդուխտներ պանդուխտ
ողջագուրվեն — ողջագուրվել
Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք հոմանիշները կարող ես գրել առանց բառարանի օգնության։
ուրախ — զվարդ
տխուր — մռայլ
դատարկ — փուչ
օջախ — տուն
ճամա — ուղղի
երջանիկ — բախտավոր
հավերժություն — անմահություն
Տրված բառակապակցությունները գործածի՛ր նախադասություններում։
Երջանիկ սպասում, տխուր աչքեր, կանչող ձեռքեր։
Ամեն երեկո երջանիկ սպասում եմ մայրիկիս:
Չեմ ցանկանում տեսնել տխուր աչքեր:
Փոքրիկը պարզել էր կանչող ձեռքերը:
Դո՛ւրս գրիր այն բառերն ու արտահայտությունները, որոնք գործածված են փոխաբերական իմաստով։
Համր տներ, աշխարհում փակ դռներ, բախտի փշոտ ճամփեք:
Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած քառատողը և մեկնաբանի՛ր ընտրությունդ։
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր:
Ես կարծում եմ որ բոլոր մարդիկ ուզում են վերադառնալ իրենց հայրենի տուն, ես էլ ուզում եմ, որ կատարվի նրանց ցանկությունը
Բանաստեղծության համար նոր վերնագիր մտածի՛ր։
<<ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԳԻՇԵՐ>>
Ո՞րն է Ամանորի գիշերվա քո ամենամեծ ցանկությունը։
Գրի՛ր։
Ես ցանկանում եմ խաղաղություն ողջ աշխարհին:
Շարունակի՛ր միտքը։
Երբ մոտենում է Ամանորի գիշերը, ընտանիքով հավաքվում ենք տոնական սեղանի շուրջ և ստեղծում ուրախ մթնոլորտ: