Project
My name is Davit Movsisyan. I was born and live in Yerevan. The name Davit is of Jewish origin, meaning <<beloved>>. But the name Davit is associated with Sasuntsi Davit, that’s why it is very widespread in Armenia. David or Davit is an international name.

My mother and her parents are from Yerevan. My father and his parents are from Gegharkunik region.
I have been studying in the Mkhitar Sebastasi educational complex since the 4th grade. I moved to middle school from West School. I like my school and all my teachers very much.

This year we are learning new subjects: Geography, Geometry, Physics, Chemistry. All these subjects are very important and also very interesting for me. I like geometry. I like English too. I want to speak English well because it is an international language and it is very necessary when I visit other countries.


I like our school trips, especially Arates. I have been to Arates in all seasons. During our school trips, we visit many villages, towns, and climb mountains.


In our school we can also choose several subjects of our choice. I chose painting and robotics. I like drawing. It is very relaxing. I draw well. At school we also choose the sport we want to play. I play table tennis.
Ինքնաճանաչում
Ես Դավիթ Մովսիսյանն եմ։ Ծնվել և ապրում եմ Երևանում։ Դավիթ անունը հրեական ծագում ունի, նշանակում է <<սիրելի>>: Բայց Դավիթ անունը կապվում է Սասունցի Դավիթի հետ, դրա համար էլ Հայաստանում շատ տարածված է։ Դավիդը կամ Դավիթը միջազգային անուն է։
Իմ մայրիկը և նրա ծնողները Երևան քաղաքից են։ Իմ հայրիկը և նրա ծնողները Գեղարքունիքի մարզից են։
Ես 4-րդ դասարանից սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Միջին դպրոց եմ տեղափոխվել Արևմտյան դպրոցից: Ինձ շատ է դուր գալիս իմ դպրոցը և իմ բոլոր ուսուցիչները։ Այս տարի մենք նոր առարկաներ ենք սովորում՝ աշխարհագրություն, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա. Այս բոլոր առարկաներն ինձ համար շատ կարևոր են և նաև շատ հետաքրքիր։ Ես շատ եմ սիրում երկրաչափությունը։ Ես նաև սիրում եմ անգլերենը: Ես ուզում եմ լավ խոսել անգլերեն, քանի որ այն միջազգային լեզու է և շատ անհրաժեշտ է, երբ այցելում եմ այլ երկրներ։
Ինձ դուր են գալիս մեր դպրոցական ճամփորդությունները, հատկապես Արատեսը։ Բոլոր եղանակներին եղել եմ Արատեսում։ Մեր դպրոցական ճամփորդությունների ժամանակ մենք այցելում ենք բազմաթիվ գյուղեր, քաղաքներ և բարձրանում լեռներ:
Մեր դպրոցում կարող ենք ընտրել նաև մի քանի առարկա մեր ընտրությամբ։ Ես ընտրել եմ նկարչությունն ու ռոբոտաշինությունը։ Ես սիրում եմ նկարչությունը։ Այն շատ հանգստացնող է։ Ես լավ եմ նկարում։ Դպրոցում մենք ընտրում ենք նաև այն մարզաձևը, որը ցանկանում ենք խաղալ։ Ես խաղում եմ սեղանի թենիս: