Առաջադրանքներ
1.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։
Ուիլյամ Սարոյան-հետաքրքրասեր տղա, ով ցանկանում էր ինչ-որ կերպ մնալ իր դասընկերների, ուսուցիչների, տնօրենի հիշողության մեջ և որ իր մասին անպայման որևէ մեկը գրեր:
Միսս Շենսթոուն-հին աշխարհի պատմության ուսուցչուհին, ով աշակերտների հետ մտերմաբար չէր վերաբերում և չէր սիրում, երբ իրեն հարցեր են տալիս: Նա համոզված էր, որ միայն ուսուցիչնեչը կարող են հարցեր տալ աշակերտներին:
Միստր Մոնսուն-դպրոցի տնօրենը, ով համակարծիք էր ուսուցիչների հետ և համարում էր, որ աշակերտը հարցեր տալու իրավունք չունի:
Քեռի Ալեքսանդրը-իրավաբանական ֆակուլտետի ուսանող, ով պաշտպանեց Ուիլյամի շահերը դպրոցում և պայմանավորվեց տնօրենի և ուսուցչուհու հետ, որ այսուհետ նա կարող է հարցեր տալ, քանի որ դա նրա իրավունքն է:
Միսս Սլայֆո-սղագրուհի, անչափ գեղեցիկ աղջիկ, ում մոտ Ուիլյամը ցանկանում էր հաճելի տպավորություն ստեղծել:
2.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից տպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր։
Ինչ վերաբերում է քեզ, ապա դու իրավունք ունես հարցնելու՝ ինչի մասին որ կամենում ես, միայն թե՝ ձայնի ավելի հանգիստ ու քաղաքավարի տոնով։
Հարց տալը դա բոլոր աշակերտների իրավունքն է:
3.Փորձի’ր զուգահեռներ տանել քո եւ Սարոյանի դպրոցի ուսուցիչների միջեւ։
Մեր դպրոցի ուսուցիչները շա՜տ են տարբերվում Սարոյանի դպրոցի ուսուցիչնեչից: Հարց տալու համար մեր ուսուցիչները չեն բղավում և չեն նետվում մեր վրա: Նրանք բոլորը շատ բարեհամբյուր, հանգիստ և մեծ սիրով պատասխանում են մեր հարցերին: Մեր դպրոցում աշակերտների բոլոր իրավունքները պաշտպանված են: Մենք սիրում ու հարգում ենք մեր բոլոր ուսուցիչներին և դա փոխադարձ է:
4. Նմա՞ն ես պատմվածքի գլխավոր հերոսին։
Ոչ, ես նման չեմ պատմվածքի գլխավոր հերոսին: