









Պատասխանել հարցերին
1.Սահմանի՛ր ֆիզիկական մարմին, նյութ և նյութի հատկություններ հասկացությունները:
Ֆիզիկական մարմինը ծավալ և զանգված ունեցող ցանկացած առարկա է:
Նյութն այն է, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները:
Հատկանիշները, որոնցով նյութերը տարբերվում են մեկը մյուսից կան նմանվում են իրար, անվանում են հատկություններ:
2. Թվարկի՛ր նյութի որոշ ֆիզիկական հատկություններ:
Ագրեգտային վիճակը, գույնը, հոտը, համը, խտությունը, հալման և եռման ջերմաստիճանը, էլեկտրահաղորդակցությունը, լուծելիությունը ջրում և այլ լուծիչներում:
3. Ի՞նչ ագրեգատային վիճակում կարող են լինել նյութերը: Բե՛ր օրինակներ:
Պինդ, հեղուկ, գազային: Պինդ նյութի տեսակ է օրինակ սառույցը: Հեղուկ նյութի տեսակ է օրինակ ջուրը: Գազային նյութի տեսակ է օրինակ գոլորշին:
4. Գտի՛ր «ավելորդը» յուրաքանչյուր շարքում.
ա) երկաթ, քացախ, բուսական յուղ, գնդակ, կերակրի աղ.
Գնդակը ֆիզիկական մարմին է, իսկ մնացածը նյութեր են:
բ) հեռախոս, ժամացույց, սար, մարմար, ձող.
Մարմարը նյութ է, մնացածը ֆիզիկական մարմիններ են:
գ) ծաղիկը դաշտում, ծաղիկը թփի վրա, ծաղիկը զգեստի վրա,ծաղիկը ծառի վրա:
Ծաղիկը զգեստի վրա անկենդան մարմին է:
5.Համեմատի՛ր հետևյալ նյութերը.
ա)բուսական յուղ և քացախ,
Երկուսն է հեղուկ նյութեր են: Տարբերվում են իրենց հոտով, համով, գույնով, խտությամբ:
բ) շաքար և սոդա,
Տարբերվում են համով, լուծելիությամբ ջրում, հոտով, խտությամբ:
գ) երկաթ և ոսկի,
Պինդ նյութեր են: Տարբերվում են գույնով, խտությամբ, հալման ջերմաստիճանով, էլեկտրահաղորդականությամբ, կարծրությամբ
դ) կավիճ և գրաֆիտ (գծամատիտի միջուկ):
Պինդ նյութեր են: Տարբերվում են գույնով, հոտով, խտությամբ, կարծրությամբ:
Կազմի՛ր աղյուսակ նյութերի յուրաքանչյուր զույգի համար: Սյունակներից մեկում թվարկի՛ր նմանությունները,մյուսում՝ տարբերությունները:
| Նյութեր | Նմանություններ | Տարբերություններ |
| բուսական յուղ և քացախ | հեղուկ նյութեր են | հոտը, գույնը, համը, խտությունը |
| շաքար և սոդա | լուծելիությամբ ջրում | հոտը, համը, խտությունը |
| երկաթ և ոսկի | պինդ նյութեր են | գույնով, խտությամբ, հալման ջերմաստիճանով, էլեկտրահաղորդականությամբ, կարծրությամբ |
| կավիճ և գրաֆիտ | պինդ նյութեր են | գույնով, խտությամբ, կարծրությամբ, հոտով |
Հարցեր և առաջադրանքներ
Հարցեր և առաջադրանքներ.