Պատասխանել հարցերին․
- Ի՞նչ կառուցվածք ունի բակտերիան:
Բակտերիաների բջջիջները կազմված են՝ ցիտոպլազմայից, պլազմային թաղանթից, բջջապատից, ժառանգական նյութից, ռիբոսոմներից, մտրակներից և թարթիչներից: - Ինչպե՞ս են բազմանում բակտերիաները:
Բակտերիաները բազմանում են կիսման եղանակով: Առաջացած դուստր բջիջներն իրենց կազմությամբ և կենսագործունեության առանձնահատկություններով նման են մայրական բջջին: - Ներկայացնել օգտակար և վնասակար բակտերիաների մի քնի տեսակներ։
Հողային բակտերիաները, որոնք փտած օրգանական նյութերը վերածում են հանքային աղերի, մասնակցում են օգտակար հանածոների, հանքերի, լեռնային ապարների և քայքայման, և առաջացման գործընթացներին։
Օգտակար բակտերիաներ է պարունակում հետևյալ մթերքը՝ նարինե, յոգուրտ, կեֆիր, սերուցքային պանիր, թթու կաղամբ, թթու վարունգ:
Վատ բակտերիաները օրգանիզմ են թափանցում բերանի, աչքերի, քթի, միզասեռական համակարգի, ինչպես նաև բաց վերքերի միջոցով։ Օրգանիզմում նրանք բազմանում են և առաջացնում ռեակցիա՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, տենդ։ Որոշները կարող են զարգանալ և վերածվել ավելի լուրջ առողջական խնդիրների։ Մահացու վտանգավոր բակտերիա է սալմոնելայի ձևերից մեկը՝ որովայնային տիֆը։ Վտանգավոր են նաև կլեբսիելլա բակտերիաները, տարբեր էնտերոբակտերիաներ, ստրեպտոկոկները, ստաֆիլոկոկը, աղիքային ցուպիկը (եթե գտնվում է աղիներից դուրս, օրինակ՝ միզուղիներում)։





