









6.Գործնական աշխատանք
1. Տրված են խոսքի մասեր, առանձնացրու
· Գոյականներ՝ միրգ, կախարդանք, երգիչ, նպատակ, մարզիկ, ամիս, իրադարձություն, ծանութություն,
· Ածականներ՝ կտրիճ, հիշաչար, խիզախ, անօթևան, դժգույն, մտահոգ, վեհորեն,
· Թվականներ՝ տասնհինգ, վեց-վեց, չորս,
Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեց-վեց, երգիչ, մտահոգ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, վեհորեն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:
7. Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝ հմայել, վախենալ, երազ, գրավել:
հմայել — հմայիչ
վախենալ — վախկոտ
երազ — երազկոտ
գրավել — գրավիչ
8.Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ:
Ինչպես տեսնում ենք, այսօր հրաշալի եղանակ է:
✓Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:
Ճանապարհի մոտի գեղեցիկ ծաղիկները պատել են փոքրիկ այգին:
✓Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:
Փչում է մեղմ հովիկը, ծաղիկները ժպտում են, դալար խոտերը ծփում, դաշտում խաղաղություն է տիրում:
9.Դո՛ւրս գրել ածականները։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
երազուն, հստակ, տաք, դալար, մութ, օձագալար, ջինջ, խենթ, ուրախ:
10. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-անգույն, գունավոր, վառ
այգի-ծառաշատ, կանաչապատ, խնամված
ծաղիկ-երփներանգ, հոտավետ, դաշտային
գիրք-հետաքրքիր, բազմահատոր, ուսուցողական
գորգ-հին, նախշազարդ, մեծ
երկիր-հայրենի, հարազատ, զարգացած
11.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն
Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ
Սանդուղք
Ժայռափոր
Տնակ