Վիլյամ Սարոյանի «Նարինջները» պատմվածքը

Առաջադրանքներ`

1.Բնութագրի’ր պատմվածքի կերպարներին։ Ասա, թե ո’ր կերպարի բացակայության դեպքում պատմվածքն իր իմաստը չէր կորցնի։

Լյուքը որբ տղա էր, ով իրեն միայնակ էր զգում այս աշխարհում: Նա միշտ տխուր էր, հաճախ լալիս էր և շատ ընկճված էր: Մարդկանց անտարբերությունից նեղված նա անգամ անիմաստ էր համարում իր կյանքը:

Ջեյքը Լյուքի հորեղբայրն էր, ում տանը ապրում էր Լյուքը իր ծնողների մահից հետո: Նա զբաղվում էր նարինջների վաճառքով, սակայն ինքը դա չէր անում, այլ սովորեցնում էր Լյուքին թե ինչպես է հարկավոր վաճառել նարինջները:

Ջեյքի կինը էմոցիոնալ անկայուն կին էր, ով մշտապես դժգոհ էր իրենց կյանքից և այդ պատճառով անդադար կռվում էր իր ամուսնու հետ, հաճախ լալիս էր:

Երեք կերպարներից որևէ մեկի բացակյության դեպքում պատմվածքը կփոխեր իր իմաստը:

2. Ի°նչ ես կարծում, ո°րն էր Ջեյքի եւ Լյուքի տխրության պատճառը։

Նրանց տխրության հիմնական պատճառը մարդկանց անտարբերությունն էր:

3. Ի°նչ է քեզ համար մարդկային անտարբերությունը, ինչի° կարող է հանգեցնել այն։ Քո տեսակով ինչպիսի°ն ես դու։ Ինչպե°ս ես արտահայտում դիմացինի նկատմամբ կարեկցանքդ։

Մարդկային անտարբերությունը ես համարում եմ չարիք: Մեզանից յուրաքանչյուրը պետք է լինի կարեկցող, իր հնարավորությունների սահմաններում օգնի դիմացինին և երբեք անտարբեր չմնա ուրիշի դժվարությունների հանդեպ:

4.Ստեղծագործի’ր`

Արդարամիտն այն մարդն է, ով հասկանում է, որ հարստություն կուտակելը դա երջանկության գրավականը չէ։ Արդարամիտ մարդը միշտ պատրաստ է օգնելու կարիքավորին, կատարելու բարեգործություններ:

Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները

Պատասխանել հարցերին.

1. Ինչո՞ւ է պատմաբաններին անհրաժեշտ հնագիտության և կենսաբանության (գենետիկայի) աջակցությունը՝ նախապատմությունն ուսումնասիրելու համար:

Քանի որ մարդկության նախապատմության վերաբերյալ գրավոր նյութեր չկան:
2. Որո՞նք են եղել մարդկության պատմության հիմնական ձեռքբերումները Հին քարի դարում, ի՞նչ դժվարությունների են հանդիպել։

Գործիքներ պատրաստելը, վայրի կենդանիներին ընտելացնելը ու կրակի օգտագործումը: Գոյատևելու համար նախամարդիկ պատսպարվում էին քարանձավներում:
3. Ինչո՞վ էին նեանդերթալցիներն ու հոմո սապիենսները տարբերվում նախամարդկանց այլ տեսակներից:
Նեանդերթալցիները համարվում են հոմո սապիենսի ենթատեսակ: Առաջացել են միաժամանակ նույն նախնուց:
4. Ինչու՞ էր կրակի գյուտն այդքան կարևոր:
Կրակի վրա մարդիկ կերակուր են եփել, կրակով վախեցրել են գազաններին, կրակով տաքացրել նաև լուսավորել են իրենց կացարանները։

5. Ինչպե՞ս տեխնոլոգիաները պայմանավորեցին նախամարդկանց կյանքի զարգացումը:

Մեծ նշանակություն ունեցան առաջին գործիքների սետղծումը:

6. Ինչո՞վ էր կարևոր Հայկական լեռնաշխարհը նախամարդկանց գաղթի ճանապարհին:

Հայկական լեռնաշխարհը եղել է նախամարդկանց գաղթի ճանապարհի կարևոր հանգրվաններից մեկը, ծառայելով որպես հիմնական տարածք, որտեղից սկիզբ են առել Եվրոպայի և Ասիայի բնակեցումները:
7. Նշե՛ք հնագույն մարդկանց կյանքում կրակի 6 նշանակություն:

  • եփել կերակուր
  • վախեցնել գազաններին
  • տաքացնել քարանձավը
  • լուսավորել քարանձավը
  • կրակի երկրպագությունը (կրակապաշտությունը)
  • մետաղյա գործիքների ձուլումը