ուսումնական ձմեռ նախագիծ

«Ամանորյա ավանդույթներն իմ ընտանիքում»

Ամանորը իմ ամենասիրելի տոներից է: Ես և եղբայրս ամեն տարի շատ անհամբեր ենք սպասում դեկտեմբերի 31-ի գիշերվան, երբ մենք բոլորս հավաքվում ենք ամանորյա սեղանի շուրջ և նոր տարին ազդարարող տասներկու զանգերի ներքո շնորհավորում ենք միմյանց և բարեմաղթանքներ ասում:

Մեր ընտանիքում ավանդույթ է միմյանց ամանորյա նվերներ նվիրելը: Այս տարի հունվարի 1-ը մենք անցկացրեցինք Երազ այգում, որտեղ իսկական տոնական տրամադրություն էր տիրում: Այգին զարդարված էր տոնական լույսերով: Մենք զբոսնեցինք, իսկ հետո մի տաքուկ սրճարանում տաք շոկոլադ խմեցինք:

Երազ այգում զբոսնելուց հետո մենք ուղևորվեցինք դեպի Հանրապետության հրապարակ: Երևանի հրապարակը նույնպես զարդարված էր տոնական լույսերով և ամանորյա գեղեցիկ զարդարանքներով, իսկ հենց հրապարակի մեջտեղում հսկա եղևնին էր փայլում:

Այս տարվա մեծերի բոլոր բարեմաղթանքները Հայաստանի և Արցախի խաղաղությանն էին ուղղված:

Ես նույնպես ուզում եմ, որ 2023 թվականը լինի խաղաղության և բարության տարի: Թող այլևս երբեք պատերազմներ չլինեն և աշխարհի բոլոր մարդիկ ապրեն խաղաղ և լինեն բարի իրար հանդեպ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով