ճամփորդություն

ԵՌՕՐՅԱ ՃԱՄԲԱՐ ԱՐԱՏԵՍՈՒՄ

ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ

Արատեսի վանք վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Չնայած որ այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր: Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից՝ բոլորն էլ կանգնած մի ուղղության վրա՝ հյուսիսից հարավ։ Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում։

ԱՐՓԱ ԳԵՏ

Արփա գետը սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից  և թափվում է Արաքս գետը՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Երկարությունը 126կմ է (Հայաստանում՝ 90կմ), ավազանը՝ 2630ք/կմ:

Արփա գետը սկսվում է 3200մ բարձրությունից: Վերին հոսանքում լեռնային է, հոսում է կիրճերով: Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առվակների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի տարածքում։

ՎԵԴԻ ԳԵՏ

Վեդի գետը Հայաստանի Արարատի մարզում՝ Արաքսի ձախակողմյան վտակն է։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի ծայր հարավում ընկած Մանկունք լեռնագագաթի հարավարևելյան լանջերի՝ մոտ 2700 մ բարձրություններից։ 

ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ

Վանքը բաղկացած է եկեղեցուց, որն անվանում են Սպիտակավոր Սբ․ Կարապետ, զանգակատնից, դամբարանատնից, միաբանության բնակելի շենքերից մնացորդներից, փոքրիկ գերեզմանոցից և պարսպաշարից։

Եկեղեցին իրենից ներկայացնում է գմբեթավոր կառույց։ Ըստ վանքի պատերին պահպանված արձանագրության, այն կառուցել է Ջալալ Օրբելյանի կին Գոնցան՝ 1301թ․-ին։ Եկեղեցի մտնելիս միանգամից ուշադրություն է գրավում մուտքի ճակատակալ քարի բարձրաքանդակը։ Պատկերված է Աստվածածինը, ով գրկել է մանուկ Հիսուսին, իսկ նրա երկու կողմերում պատկերված են հրեշտակներ։ Վերևում պատկերված է Ադամը, իսկ շուրջը տարբեր կենդանիների գլուխներ։

ԶՈՐԱՑ ԵԿԵՂԵՑԻ

Զորաց եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգիս գյուղում։ Այն կառուցվել է 1303 թվականին Օրբելյան իշխանների կողմից։ Շինությունն ունի յուրահատուկ ճարտարապետական հորինվածք, որը բնորոշ չէ հայկական ավանդական եկեղեցիներին: Կառույցը առանձնահատուկ է նրանով, որ խորանը սովորականից բարձր է կառուցված՝ մոտավորապես ձիու վրա նստած մարդու բարձրության վրա։ Պատճառն այն է, որ այն ծառայել է պատերազմ մեկնող զորքի համար, որպեսզի մարտիկները մեկնելուց առաջ եկեղեցուց օրհնություն ստանային։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով