մայիսի 9-ը մեր ընտանիքում

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Երկար տարիներ հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում էր որպես եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

1992 թ.-ի մայիսի 8-ին սկսվեց և 9-ին հաղթանակով ավարտվեց հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը: Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է:

Ես վստահ եմ, որ նորից կգա այն օրը, երբ հայ ժողովուրդը կրկին կտոնի մայիսի 9-ի եռատոնը։

Այսօր իմ անհատական նախագիծը նվիրում եմ իմ մեծ պապիկին՝ Սերգեյ Պերճյանին (1925-2020թթ․), ով հայրենական պատերազմի մասնակից էր։

Պատերազմի տարիներին մեծ պապս տանկիստ է եղել։ Պատերազմում կորցրել է մի աչքը, մյուս աչքի չնչին տեսողությունը բժիշկները կարողացել են վերականգնել բազմաթիվ վիրահատություններից հետո։ Բայց նա չի վհատվել։ Հաղթանակից հետո վերադարձել է Հայաստան, ամուսնացել և ընտանիք է կազմել։ Հետո ծնվել է իմ տատիկը՝ մայրիկիս մայրիկը։ Ամեն տարի մայիսի 9-ը մեր ընտանիքում մեծ ոգևորությամբ էր տոնում։ Առավոտյան մենք բոլորս պապիկիս հետ միասին այցելում էինք Հաղթանակ զբոսայգի, որպեսզի ծաղիկ դնենք և խոնարհվենք անհայտ զինվորի հուշահամալիրի մոտ։ Պապիկս հագնում էր իր տոնական հագուստը՝ զարդարված իր մեդալներով և իմ ձեռքը բռնած հպարտ քայլում էր։

Մեծ պապիկս ու ես

5 ամսականից ամեն տարի մայիսի 9-ին ուղեկցել եմ իմ մեծ պապիկին դեպի Հաղթանակ զբոսայգի։ Հաղթանակ զբոսայգի այցելելուց հետո մենք հավաքվում էինք իմ մեծ պապիկի տանը և մեծ խնջույք էինք կազմակերպում, որտեղ հավաքվում էին մեծ պապիկիս բոլոր թոռները, ծոռները, բարեկամներն ու ընկերները։ Այդ օրը միշտ շատ ուրախ և տոնական էր անցնում։

Պապիկն ու ծոռնիկները

Մեծ պապիկս մահացել է 3 տարի առաջ 95 տարեկան հասակում, բայց իր մահից հետո էլ մենք բոլորս ամեն տարի մայիսի 9-ին միշտ այցելում ենք Հաղթանակի զբոսայգի և ծաղիկ դնում իր զինակից ընկերների հուշահամալիրի մոտ։

Այս տարի ևս այցելեցինք Հաղթանակ զբոսայգի։

Մենք` Սերգեյ պապիկի ծոռնիկները։

Ես շատ հպարտ եմ, որ հերոսի ծոռնիկ եմ։