Աշխարհի ամենալավ և ամենավատ բանը` լեզուն

Լրացուցիչ աշխատանք

Առաջադրանքներ

1. Լեզվի մասին առածներ գտի՛ր:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

Ինչքան լեզու գիտես, էնքան մարդ ես:

Քաղցր լեզուն օձը բնից կհանի:

Աշխարը շինողն ու խանդողը լեզուն է։

Թուրը մի մարդ սպանեց, լեզուն՝ մի բանակ։

Անուշ լեզուն մեղրից քաղցր է:

Լեզվիդ չափ ու չվան դի՛ր:

չվան — թելից կամ մազից հյուսված գոտի

2. Մեկնաբանի՛ր հետևյալ դարձվածքները:

լեզուն իրեն քաշել — զուսպ խոսել, արտահայտությունների մեջ չափավոր լինել,

լեզվի կապերն արձակել — խոսելու ազատություն՝ կարողություն ստանալ,

լեզուն երկարացնել — խոսելու չափ ու սահմանից դուրս գալ,

լեզուն շաղ տալ — անվայել խոսքեր ասել,

լեզուն յոթ կողպեքի տակ պահել — ոչինչ չասել, չխոսել, ձայն չհանել

3. Ընտրի՛ր դարձվածքների հոմանիշ զույգերը և առանձնացրու:

լեզվի կապերն արձակել = լեզուն երկարացնել = լեզուն շաղ տալ

լեզուն իրեն քաշել = լեզուն յոթ կողպեքի տակ պահել

Տեքստային աշխատանք առակի շուրջ

Կամքի ուժը

Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:

  1. Ընդգծված բառերում տառեր են բաց թողնված: Լարցո’ւ:
  2. Վերնագրի’ր առակը:
  3. Ո՞ր նախադասության մեջ է ամփոփված առակի գաղափարը: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:
  4. Առակը քեզ ի՞նչ սովորեցրեց: Նպատակին հասնելու համար պետք է կամքի ուժ ունենալ, առաջ գնալ, երբեք չհանձնվել և ամեն ինչ կյանքում կհաջողվի։
  5. Առակի ասելիքը խորհուրդի ձևով ձևակերպի’ր: Խորհուրդ եմ տալիս միշտ ունենալ կամքի ուժ, համբերություն և լինել նպատակասլաց։ Ինչքան էլ, որ դժվարություններ հանդիպեն ճանապարհին, չհանձնվել և միշտ առաջ գնալ։
  6. Այս գաղափարը հաստատող ասացվածքներ գտի’ր:

Ցանկացած գործում կամքի ուժը հաջողության գրավական է։ 

Եթե կա ամուր կամք, լեռներն էլ կարելի է դաշտի վերածել։

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՓԱԹԵԹ

ԻՆՉ Է ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ: ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ

ԵՐԿՐԻ ՁԵՒԸ, ՉԱՓԵՐԸ: ՔԱՐՏԵԶ, ԳԼՈԲՈՒՍ

ԵՐԿՐԻ ՊՏՈՒՅՏՆ ԻՐ ԱՌԱՆՑՔԻ ԵՒ ԱՐԵԳԱԿԻ ՇՈՒՐՋ

ՀԱՏԱԿԱԳԻԾ ԵՒ ՔԱՐՏԵԶ: ՄԱՍՇՏԱԲ: ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ

ԵՐԿՐԱԿԵՂԵՒԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՔԱՐՈԼՈՐՏ. ԵՐԿՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ԱՆԳՈՐԾՈՒՆ ՀՐԱԲՈՒԽ

ՀՐԱԲՈՒԽՆԵՐ

ՀԱՇՏ ԱՊՐԵՆՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏ

ԵՐԿՐԱՇԱՐԺ

ԵՐԿՐԻ ՄԱԿԵՐԵՒՈՒՅԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՒԵՐԸ։ ՀԱՐԹԱՎԱՅՐԵՐ

ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵ

ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԴՐԱ ՄԱՍԵՐԸ

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

ԳԵՏԵՐ

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐ․ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

ՃԱՀԻՃՆԵՐ

ՄԹՆՈԼՈՐՏ.ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՄԹՆՈԼՈՐՏԻ ՏԱՔԱՑՈՒՄԸ

ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

ԵՂԱՆԱԿ: ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

ԿԼԻՄԱ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԻՊԵՐԸ

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԵՒ ՍՆԿԵՐ

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ՆԱԽԱԳԾԵՐ

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

ԱՊԱՐՆԵՐԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԲՈՒՅՍԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԻՄ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ

ՓՈՐՁԵՐ

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁ