այցելություն Չարենցի տուն թանգարան

2023թ․ մարտի 16-ին մեր մայրենիի ուսուցչուհի ընկեր Արմինեյի հետ միասին մեր դասարանը այցելեց Եղիշե Չարենցի տուն թանգարան:

Նախքան թանգարան այցելելը մենք արդեն ծանոթացել էինք Եղիշե Չարենցի կենսագրությանը և ստեղծագործություններին։ Մենք ընտրել էինք Չարենցի ստեղծագործություններից մի քանիսը, ընթերցել և ձայնագրել էինք դրանք, կազմել էինք Չարենցյան բառարաններ, դուրս գրել մեզ անծանոթ բառերը։

Թանգարանի աշխատակցուհին մեզ ասեց, որ ավագ դասարաններում մենք կծանոթանաք Չարենցի ստեղծագործությունների, բայց մենք արդեն ծանոթ ենք, քանի որ մեր դպրոցում անց են կացվում Չարենցյան օրեր և մենք բոլորս ընթերցում ենք Չարենց։

Թանգարանը հիմնադրվել է 1964 թ. փետրվարի 8-ի։ Այդ բնակարանում 1935-1937 թվականներին ապրել է Չարենցը։

Թանգարանում կային ցուցասրահներ և հուշատուն։ Մենք դիտեցինք Չարենցի ծննդավայր Կարսի լուսանկարները: Տեսանք Չարենցի հյուրասենյակը և աշխատասենյակը։ Տեսանք ճամփորդությունների ընթացքում այլ երկներից Չարենցի բերած իրերը։ Երկրորդ հարկի ցուցասրահում մենք տեսակ 3D մոդելավորմամբ ստեղծված մի տեսարան, որտեղ Չարենցը իր տպագրական մեքենայի առջև նստած բանաստեղծություն էր տպագրում:

Թանգարանից ես գնեցի Չարենցի <Տաղարան> շարքի փոքրիկ հուշագիրքը։

Թանգարանից մենք դուրս եկանք <<Ես իմ անուշ Հայաստանի>> երգը երգելով

Ես շատ տպավորված եմ այս ճամփորդությունից և հպարտ եմ, որ այցելել եմ այն տուն, որտեղ տարիներ առաջ ապրել և ստեղծագործել է Եղիշե Չարենցը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով