Մխիթար Սեբաստացի

Իմ այս տեսաֆիլմը նվիրում եմ Մխիթար Սեբաստացու ծննդյան 347 ամյակին


Մխիթար Սեբաստացին (իսկական անունը՝ Մանուկ) ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին։ Սովորել է Սեբաստիայի Սուրբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թվականին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: Ձեռնադրվել է կուսակրոն քահանա, այնուհետև՝ վարդապետ: 1701 թվականին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը: Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: Շուտով Սուրբ Ղազար կղզին շնորհվել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: Սուրբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:
Մխիթար Սեբատացին մահեցել է 73 տարեկան հասակում Սուրբ Ղազար Կղզում։ Նա թողել է ստեղծագործական մեծ ժառանգություն՝ ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն։
Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի հեղինակն է:
Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 000 բառահոդված: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են այսօր: Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ, կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը»:
Մխիթար Սեբաստացու անունով է կոչվում մեր կրթահամալիր և ես շատ հպարտ եմ, որ սովորում եմ այս կրթահամալիրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով