լրացուցիչ ընթերցանություն

Ամանորին մայրիկս ինձ նվիրեց Դեն Գրինի <<Բնագիտական որոնումներ>> շարքի չորս գրքերը: Դրանք են՝

Գաղտնի բանաձևը

Ամազոնյան արկած

Զվարճախաղերի սարսափը

Տիեզերքում կորածները

<<Գաղտնի բանաձևը>> գիրքը շոկոլադի գործարանը փրկելու մասին է: Այս գրքում բոլոր հարցերը վերաբերում են նյութերին և քիմիական փոխազդեցություններին: Բոլոր խնդիրները լուծելու համար պետք է կարդալ շատ ուշադիր և օգտագործել գիտելիքներ քիմիայից: Դրանք շատ բարդ հարցեր չեն, բայց շատ հետաքրքիր են:

<<Ամազոնյան արկածը>> գրքում բացահայտում ենք Ջունգլիի առեղծվածը: Այստեղ բոլոր հարցերը վերաբերում են կենդանի օրգանիզմներին, բնական միջավայրին և շրջակա աշխարհին: Գիրքը կարդալուց ինձ օգնեցին իմ բնագիտական գիտելիքները:

<<Զվարճախաղերի սարսափը>> գրքում պետք է բռնել հրեշներին: Այս գրքում բոլոր հարցերը վերաբերում են ուժերին, էլեկտրականությանը և ֆիզիկային: Այստեղ մեզ անհրաժեշտ են ֆիզիկայից գիտելիքներ: Դրանք բարդ չեն և ես կարողացա բոլոր հարցերին ճիշտ պատասխանելով կարդալ ամբողջ գիրքը: Օրինակ գրքում մի այսպիսի հարց կար՝ ո՞ր ուժն է ավելի հզոր՝ մագնիսական թե՞ ձգողական: Ես գիտեմ որ դա իհարկե մագնիսական ուժն է:

<<Տիեզերքում կորածները>> գիրքում պետք է կատարել փրկարարական առաքելություն: Այս գրքում բոլոր արկածները վերաբերում են մոլորակներին և Արեգակնային համակարգին: Այստեղ պետք են գալիս աստղագիտական գիտելիքները: Ես տիեզերքի մասին շատ տարբեր գրքեր եմ կարդացել և աստղագիտություն շատ եմ սիրում: Ինձ շատ է հետաքրքրում տիեզերքը: Այն շատ առեղծվածային է և մինչև վերջ չբացահայտված:

Ընթերցելով այս չորս գրքերը ես շատ նոր գիտելիքներ ձեռք բերեցի քիմիայից, ֆիզիկայից, բնագիտությունից և աստղագիտությունից:

Գրքերը շատ արկածային էին և ես դրանք մեծ հետաքրքրությամբ ընթերցեցի: Իմ դասընկերներին նույնպես խորհուրդ կտամ կարդալ այս գրքերը: Վստահ եմ նրանց նույնպես դուր կգան այս չորս գրքերը: