Գործնական աշխատանքի փաթեթից 36-40-րդ առաջադրանքները:

36.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող:

Երկնաքեր, բարեմիտ, վատահամբավ, դյուրաթեք, խաժակն, կենսասեր, հանրաճանաչ, կենսուրախ:

37. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Մանր նկարներ անող, թռչուններ բուծելու տեղ, գյուղի տնտեսությանը հատուկ, միտք հղանալը, արդյունք ունեցող, աշխատանքը սիրելը, հավասար  կշիռ  ունենալը, բառերի մասին գիտություն:

Մանրանկարիչ, թչնաբուծարան, գյուղատնտեսություն, մտահաղացում, արդյունավետ, աշխատասիրություն, հավասարակշռություն, բառագիտություն:

38. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ,  անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

Անարվեստ, անդեմ, անդուռ, անսիրտ, անահ, անմահ, դժգոհ, դժբախտ, դժկամ:

39. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր 
գործածված ածանցները:
Օրինակ՝ քերել-քերիչ

Գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել, փակել, 
խթանել, փաթաթել, ճոճել, գանձել, զսպել, ջնջել, ծածկել, կապել, օրորել:

Գրել-գրիչ, կապել-կապոց, քամել-քամիչ, թակել-թակիչ, ըմպել-ըմպելիք, բացել-բացիչ, գործել-գործիչ, խաղալ-խաղալիք, ուտել-ուտեստ, խմել-խմիչք, հագնել-հագուստ, ձգել-ձգիչ, փակել-փական, խթանել-խթան, փաթաթել-փաթեթ, ճոճել-ճոճանակ, գանձել-գանձ, զսպել-զսպիչ, ջնջել-ջնջոց, ծածկել-ծածկոց, կապել-կապոց, օրորել-օրորոց

40.Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու սանձ չունեցող գոռոզություն ուներ Թեմուրը: Միջին դարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայր քաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի բոլորից մեծ պարտեզում և մեկ ամսվա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակա տարածքի գյուղերն անվանել էր Բաղդադ,Կահիրե,Դամասկոս, որ աշխարհի ամենից մեծ քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով