Մայրենի 16.04.2024

  1. Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:

    Երեգն ու երկաթե ձեռքը կապույտ աշխարհում
    Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…
    — Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
    Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
    — Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
    — Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
    — Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
    — Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :
    — Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:
    Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
    — Մեղք ես, այ որդի,- ասաց թագավորը,- Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:
    — Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք,- ասաց Արեգը,- ինձ ծովը տարեք:
    Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
    — Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա¯խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց… Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:
    — Չէ, թագավորն ապրած կենա,- պատասխանեց Արեգը,- ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ:
    Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.

    Արեգն ու քամի ձին
    — Չքնաղ անունով քո լույս աղջկա
    Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
    Լսիր անհատակ ջրերի խորքից
    Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
    Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
    Որ ես կարոտով` անմար-երկնածին,
    Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
    Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
    Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
    Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
    Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
    Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
    Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
    Ու գազանը` մարդ բանական հոգով:
    Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:
  2.  քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:
    քարից, ձիուկ, ծովի, երկինքից
    Քարից պատրաստված տունը շատ ամուր է լինում:
    Փոքրիկ ձիուկը զբոսնում է ագարակում:
    Նավը նավարկում էր հանդարտ ծովի վրայով:
    Երկնքից անդադար անձրև էր մաղում:
  3. Նամակ գրիր Արեգին:
    Սիրելի Արեգ,
    Դու շատ հետաքրքիր, քաջ ու խելացի հերոս ես: Ես ցանկանում եմ քեզ, որ հասնես քո նպատակին և գտնես հազարան հավքը: Ես հավատում եմ, որ դա անպայման կկատարվի: Ես մեծ հաճույքով ընթերցում եմ այս կախարդական պատմվածքը քո սխրագործությունների մասին:
  4. Հատվածը պատմիր Արեգի անունից:
    Ահա ես հայտնվեցի Կապույտ աշխարհում: Բոլոր մարդիկ այստեղ գունատ և նիհար են: Զրուցելով տեղաբնակների հետ, ես պարզեցի, որ այս աշխարհում կա մի հրեշ՝ Երկաթե Ձեռք: Նա քանդում և ավիրում է ստեղծած և աճեցրած ամեն բարիք: Կապույտ աշխարհի թագավորը նավ է սարքում իմ համար և ես ծով եմ դուրս գալիս: Երբ հայտնվում եմ ծովում, ծովը մթնում է, ամպեր են կուտակվում և ծովից դուրս է գալիս երկաթե ձեռքը և ցանկանում է խորտակել իմ նավը: Ես քաջաբար կռվում եմ նրա հետ և ի վերջո հաղթում եմ: Հանկարծ ծովից մի թռչուն է դուրս գալիս: Նա ինձ մի մատանի է գցում և ասում է, որ նա ծովի թագավորի որդին է և նրան պատանդ էր տարել Երկաթե Ձեռքը: Երդ ես դուրս եկա ծովից թագավորը առաջարկեց ինձ դառնալ կապույտ աշխարհի թագավորը, բայց ես չուզեցի քանի, որ ես պետք է գտնեմ հազարան հավքը:
  5. Ո՞վ էր Երկաթե Ձեռքը:
    Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում է Կապույտ աշխարհի արտն ու անդաստանը:
  6. Գրիր փոքրիկ պատմություն Երկաթե Ձեռքի մասին:
    Մի ժամանակ կար հրեշների մի աշխարհ: Հրեշները այնտեղ շատ բարի էին և ապրում էին համերաշխհ: Կար մի ընտանիք, որում ապրում էր Երկաթե Ձեռքը: Նրա հայրը Արծաթե Ձեռքն էր, իսկ մայրը Ոսկե Ձեռքը, եղբայրը Բրոնզե Ձեռքը նաև նա ուներ քույրիկ՝ Գալիումե Ձեռքը: Նրանք ապրում էին շատ լավ մինչև այն պահը, որ այդ աշխարհի թագավորը փոխվեց: Նոր թագավոր դարձավ Երկաթե Ձեռքի ընկերոջ՝ Յոթ գլխանի վիշապի հայրը՝ Տասնչորս գլխանի վիշապը: Նա շատ դաժան թագավոր էր և մի քանի տարվա ընթացքում իր աշխարհի ողջ ժողովրդին թշնամացրեց, իսկ աշխարհը դարձրեց չար հրեշների աշխարհ: Ոչ մի բարի հրեշ այդ աշխարհում չէր մնացել: Թագավորը հրամայեց, որ մի քանի հրեշներ գնան ու հարձակվեն տարբեր աշխարհների վրա, որպեսի բոլոր աշխարհները լինեն նրանց տիրապետության տակ: Այդ հրեշներից մեկը Երկաթե Ձեռքն էր, նրան բաժին հասավ Կապույտ աշխարհը:
  7. Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն:
    Արեգը շատ խելացի ու քաջ տղա է և ես ոչինչ փոխել չէի ցանկանա: Նրա փոխարեն ես էլ կպայքարեյի չարի դեմ և կհասնեյի իմ նպատակին:
  8. Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:
    Որովհետև Երկաթե Ձեռքը ապրում էր ծովում, իսկ ծովը կապույտ է ներսից և դրսից: Դրա համար նա հարձակվեց կապույտ աշխարհի վրա: