Գործնական աշխատանքի փաթեթից 31-35-րդ առաջադրանքները

31.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվիրել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձրարժեք նվեր էլ էր ընծայել` կովերի` ոսկեձույլ դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ  տաճարի շինարարությունն ավարտվեցապշեցրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարակերտ, նրբագեղ շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռանալ Հերոստրատի անունը: Պատմագիրները նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճրագործի անունը:

32. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի,  ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:

Մատի չափ, կիսատ գունդ, ոչ հարթ, ոչ տեսանելի, ինքնուրույն շարժվող, սկզբից եկող, արևմտյան եվրոպական, աստղերի դիտարան, համայն աշխարհի, հավասար չափերի:

33. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա. Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ:  

Բ. Կովկաս (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել,  կանգնել, աշխարհ(իկ):

Անդրկովկաս, համարձակ, համատարած, անդրադարձ, հակադարձ, նախակշիռ, ներմուծել, պարփակել, վերադարձ, փոխադարձ, ներաշխարհ, տարաշխարհիկ։

34. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:

Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:

Մարդկային, ծայրահեղ, ստամոքսային, գիտակցություն, ակնաբույժ, մթնոլորտ, որոշում, ընդհատ, օրինաչափ, ձեռնարկ, մանրէ, փոխանակություն:

Անմարդկային, ծայրահեղություն, ակնաբուժարան, մթնոլորտային, անընդհատ, օրինաչափություն, ձեռնարկություն, մանրէաբա։

35. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողն ինքնամաքրվող (ինքն, մաքուր, ել) հատկություն (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց (չափ, անց) շատ ծանրաբեռնել (ծանր, բեռն, ել) օրգանական (օրգան, ական) և (ան, օրգան, ական) անօրգանական (թափ, ոն), թափոններով (բնակ, վայր) բնակավայրերում հավաքված (կենցաղ, ային) կենցաղային աղբով, որովհետև հողի հնարավորությունները (հնար, ավոր, ություն) (նույն, պես) նույնպես (ան, սահման) անսահմանափակ չեն: Իսկ (թափ, ոն) թափոնը (աղտ, ոտ, (վ)ած) աղտոտված հողը սպառնում է հիվանդության (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:

Գիտատեխտիկական (գետ, տեխնիկա, ական) առաջընթացի (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին (մեջ, վայր) միջավայրի (պահ, պան, ություն) պահպանության  միջոցներ ստեղծելու մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով