մաթեմատիկական խաղ Վիկտորինա

ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԽԱՂ ՎԻԿՏՈՐՎԻՆԱ

Քանի մետր է մեկ կիլոմետրը

100մ

1000մ

10000մ

10մ

Որն է ամենափոքր պարզ թիվը

99

10

2

4

4 կիլոմետր, 2 մետրը վերծեք մետրի

4002մ

4000մ

1002մ

1362մ

Որն է ամենամեծ եռանիշ թիվը

100

489

978

999

Որն է ամենափոքր կենտ թիվը

1

2

3

4

Գաճաճ մոլորակներ

Գաճաճ կամ թզուկ են համարվում այն մոլորակները, որոնց զանգվածը բավարար չէ իրենց տարածաշրջանում գերիշխող աստղեր լինելու համար: Արեգակնային համակարգում կան հինգ թզուկ մոլորակներ՝

Միջազգային աստղագիտական միության կողմից պաշտոնապես ընդունված են հինգ գաճաճ մոլորակներ արեգակնային համակարգում՝

  • Սերեսը,
  • Պլուտոնը,
  • Հոմեան,
  • Մակեմակեն
  • Էրիսը

Սերեսը գտնվում է Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։ Մնացածը՝ Պլուտոնը, Հոմեան, Մակեմակեն, Էրիսը գտնվում են Նեպտունի ուղեծրից այն կողմ:

Մեր արեգակնային համակարգում ամենահայտնի գաճաճ մոլորակը Պլուտոնն է, որը 2006 թվականին իջեցվել է Միջազգային աստղագիտական ​​միության կողմից մոլորակների սահմանումների վերանայումից հետո:

Գաճաճ կամ թզուկ մոլորակը.

  1. պտտվում է Արեգակի շուրջ ուղեծրով,
  2. ունի բավարար զանգված, որպեսզի ձգողության ուժերի ազդեցության տակ պահպանվի հիդրոստատիկ հավասարակշռությունը և ունենա կլորին մոտ ձև,
  3. չի հանդիսանում մոլորակի արբանյակ,
  4. չի գերակայում իր ուղեծրի վրա (չի կարողանում մաքրել տարածությունը այլ մարմիններից)։

«Գաճաճ մոլորակ» անվանումը ընդունվել է 2006 թվականին Արեգակի շուրջ պտտվող մարմինների դասակարգման շրջանակներում։ Այն մարմինները, որոնք բավականին մեծ են, որպեսզի կարողանան մաքրել իրենց ուղեծրերի շրջակայքը, սահմանվել են որպես մոլորակներ, իսկ գաճաճ մոլորակները չեն կարող մաքրել իրենց ուղեծրերի շրջակայքը:

Ըստ գիտնականների կարող են հայտնաբերվել մինչև 200 գաճաճ մոլորակներ Կոյպերի գոտում և մինչև 2000 գաճաճ մոլորակներ՝ այս գոտուց դուրս։

«Գաճաճ մոլորակ» անվանումը պետք է տարբերել «փոքր մոլորակ» անվանումից, որով անվանում են նաև աստերոիդները։

Սերես

Պլուտոն

Հոմեան

Մակեմակե

Էրիս

Мороз Иванович /19 — 23 декабря/

4

После обеда старик лёг отдохнуть да припомнил Ленивице, что у него одежда порвана, и попросил заштопать. А Ленивица думает себе: „Авось и так пройдёт. Старик добрый, он мне и так пятачков подарит”. На третий день приходит Ленивица и просит Мороза Ивановича её домой отпустить да за работу наградить.
– Я тебя награжу, – отвечал старичок, – и какова работа, такова будет и награда. С этими словами Мороз Иванович дал Ленивице серебряный слиток и пребольшой бриллиант. Ленивица так этому обрадовалась, что схватила то и другое и, даже не поблагодарив старика, домой побежала. Пришла домой и хвастается:
– Вот, – говорит, – что я заработала.
Не успела она договорить, как серебряный слиток растаял и полился на пол; в то же время начал таять и бриллиант. А петух вскочил на забор и громко закричал:
– Кукареку, Кукареку, у Ленивицы в руках ледяная сосулька!

серебряный слиток – արծաթաձույլ
ледяная сосулька – սառցալեզվակ

Спишите, вставляя пропущенные буквы.
1. Рукодельница была умная девочка: рано вставала, печку топила, петуха кормила, а потом на колодец за водой ходил.. . 2. А Ленивица в постельке лежала, вставала, садилась к окошку мух считать. 3. В печке сидел румяный пирожок, а на дереве росли румяные яблочки. 4. Мороз Иванович сидел на ледяной лавочке да снежные комочки ел.

Составьте 5 вопросов к тексту.

  1. О чём попросил Мороз Иванович Ленивицу?
  2. О чём Ленивица попросила Мороза Ивановича?
  3. Чем наградил Мороз Иванович Ленивицу?
  4. Что случилось с подарками?
  5. Чему учит нас эта сказка?

Мороз Иванович /19 — 22 декабря/

3

А Ленивица ему в ответ:
– Да, как бы не так! Мне себя утомлять – лопатку поднимать да в печку тянуться; захочешь, сам выскочишь. Идёт она далее, перед нею сад, а в саду стоит дерево, а на дереве золотые яблочки. Яблочки листьями шевелят да говорят:

– Мы яблочки наливные, созрелые. Кто нас с дерева стрясёт, тот нас себе и возьмёт.
– Да, как бы не так! – отвечала Ленивица. – Мне себя утомлять – ручки подымать, за сучья тянуть… И прошла Ленивица мимо них. Вот дошла она и до Мороза Ивановича. Старик по-прежнему сидел на ледяной скамеечке да снежные комочки прикусывал.
– Что тебе надобно, девочка? – спросил он.
– Пришла я к тебе, – отвечала Ленивица, – послужить да за работу получить.
– Ну что ж, девочка, поди-ка взбей мне перину, а потом кушанье приготовь, да платье почини. Пошла Ленивица, а дорогой думает: „Стану я себя утомлять. Старик и не заметит и на невзбитой перине уснёт”. Старик и в самом деле не заметил, лёг в постель и заснул. А Ленивица пошла на кухню, да и не знает, что делать. Думала, она, думала, кое-как зелень обчистила, мясо и рыбу разрезала, мытое-немытое так и положила в кастрюлю, а сама думает: „Зачем каждую вещь особо варить? Ведь в желудке всё вместе будет”. Вот старик проснулся, просит обедать. Ленивица притащила ему кастрюлю. Мороз Иванович попробовал, поморщился. Ленивица попробовала, да тотчас и выплюнула. Старик сам приготовил обед на славу, так что Ленивица пальчики облизала, кушая чужую стряпню.

утомлять – հոգնեցնել
невзбитая перина – չփափկացրած փետրալից ներքնակ
желудок – ստամոքս
приготовить на славу – приготовить очень хорошо
стряпня – кушанье

Как вы понимаете следующие выражения: 

вышла на свет божий — выйти на свежий воздух.

кое-как обчистила — обчистить с трудом,

приготовить на славу — приготовить очень хорошо,

пальчики облизала — очень вкусная еда, что пальчики облизала.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Почему Ленивица пошла к колодцу? — Она хотела получить пятачки и бриллиантик.

2. Как она поступила с пирожком, с яблоками? — Она не хотела себя утомлять – лопатку поднимать да в печку тянуться; захочешь, сам выскочишь, сказала она пирожку. Она не хотела себя утомлять – ручки подымать, за сучья тянуть.

3. Какую работу поручил сделать Ленивице Мороз Иванович? — взбить перину, а потом кушанье приготовить, да платье починить.

4. Как Ленивица справилась со своей работой? — Ленивица перину не взбила, кое-как зелень обчистила, мясо и рыбу разрезала, мытое-немытое так и положила в кастрюлю.

5. Кто приготовил обед? — Мороз Иванович сам приготовил обед.

լրացուցիչ ընթերցանություն

Ամանորին մայրիկս ինձ նվիրեց Դեն Գրինի <<Բնագիտական որոնումներ>> շարքի չորս գրքերը: Դրանք են՝

Գաղտնի բանաձևը

Ամազոնյան արկած

Զվարճախաղերի սարսափը

Տիեզերքում կորածները

<<Գաղտնի բանաձևը>> գիրքը շոկոլադի գործարանը փրկելու մասին է: Այս գրքում բոլոր հարցերը վերաբերում են նյութերին և քիմիական փոխազդեցություններին: Բոլոր խնդիրները լուծելու համար պետք է կարդալ շատ ուշադիր և օգտագործել գիտելիքներ քիմիայից: Դրանք շատ բարդ հարցեր չեն, բայց շատ հետաքրքիր են:

<<Ամազոնյան արկածը>> գրքում բացահայտում ենք Ջունգլիի առեղծվածը: Այստեղ բոլոր հարցերը վերաբերում են կենդանի օրգանիզմներին, բնական միջավայրին և շրջակա աշխարհին: Գիրքը կարդալուց ինձ օգնեցին իմ բնագիտական գիտելիքները:

<<Զվարճախաղերի սարսափը>> գրքում պետք է բռնել հրեշներին: Այս գրքում բոլոր հարցերը վերաբերում են ուժերին, էլեկտրականությանը և ֆիզիկային: Այստեղ մեզ անհրաժեշտ են ֆիզիկայից գիտելիքներ: Դրանք բարդ չեն և ես կարողացա բոլոր հարցերին ճիշտ պատասխանելով կարդալ ամբողջ գիրքը: Օրինակ գրքում մի այսպիսի հարց կար՝ ո՞ր ուժն է ավելի հզոր՝ մագնիսական թե՞ ձգողական: Ես գիտեմ որ դա իհարկե մագնիսական ուժն է:

<<Տիեզերքում կորածները>> գիրքում պետք է կատարել փրկարարական առաքելություն: Այս գրքում բոլոր արկածները վերաբերում են մոլորակներին և Արեգակնային համակարգին: Այստեղ պետք են գալիս աստղագիտական գիտելիքները: Ես տիեզերքի մասին շատ տարբեր գրքեր եմ կարդացել և աստղագիտություն շատ եմ սիրում: Ինձ շատ է հետաքրքրում տիեզերքը: Այն շատ առեղծվածային է և մինչև վերջ չբացահայտված:

Ընթերցելով այս չորս գրքերը ես շատ նոր գիտելիքներ ձեռք բերեցի քիմիայից, ֆիզիկայից, բնագիտությունից և աստղագիտությունից:

Գրքերը շատ արկածային էին և ես դրանք մեծ հետաքրքրությամբ ընթերցեցի: Իմ դասընկերներին նույնպես խորհուրդ կտամ կարդալ այս գրքերը: Վստահ եմ նրանց նույնպես դուր կգան այս չորս գրքերը:

ուսումնական ձմեռ նախագիծ

«Ամանորյա ավանդույթներն իմ ընտանիքում»

Ամանորը իմ ամենասիրելի տոներից է: Ես և եղբայրս ամեն տարի շատ անհամբեր ենք սպասում դեկտեմբերի 31-ի գիշերվան, երբ մենք բոլորս հավաքվում ենք ամանորյա սեղանի շուրջ և նոր տարին ազդարարող տասներկու զանգերի ներքո շնորհավորում ենք միմյանց և բարեմաղթանքներ ասում:

Մեր ընտանիքում ավանդույթ է միմյանց ամանորյա նվերներ նվիրելը: Այս տարի հունվարի 1-ը մենք անցկացրեցինք Երազ այգում, որտեղ իսկական տոնական տրամադրություն էր տիրում: Այգին զարդարված էր տոնական լույսերով: Մենք զբոսնեցինք, իսկ հետո մի տաքուկ սրճարանում տաք շոկոլադ խմեցինք:

Երազ այգում զբոսնելուց հետո մենք ուղևորվեցինք դեպի Հանրապետության հրապարակ: Երևանի հրապարակը նույնպես զարդարված էր տոնական լույսերով և ամանորյա գեղեցիկ զարդարանքներով, իսկ հենց հրապարակի մեջտեղում հսկա եղևնին էր փայլում:

Այս տարվա մեծերի բոլոր բարեմաղթանքները Հայաստանի և Արցախի խաղաղությանն էին ուղղված:

Ես նույնպես ուզում եմ, որ 2023 թվականը լինի խաղաղության և բարության տարի: Թող այլևս երբեք պատերազմներ չլինեն և աշխարհի բոլոր մարդիկ ապրեն խաղաղ և լինեն բարի իրար հանդեպ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

ուսումնական ձմեռ

Իմ այս ընթերցումը նվիրում եմ ընկեր Արմինեյին և իմ բոլոր համադասարանցիներին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Նոր տարու հետ նորանալով

Համո Սահյան

Հրաժեշտի ու հանդիպման
Երանելի մի ակնթարթ…
Զրը~նգ զրը~նգ,- ծոր է տալիս
Ժամացույցի զանգը հպարտ:
Սեղանների վրա թողած
Իր օրհնությունն ու իր բարին,
Հարազատի հոժարությամբ
Հեռանում է հոգնած տարին:
Մանուկ տարին իր սպիտակ
Խանձարուրից աչքը բանում,
Ուրախություն, ուրախություն,
Ուրախություն է խոստանում:

Ուրախանանք նոր տարու հետ,-
Նոր տարու հետ նորանալով,
Հին հոգսի հետ մեր քունքերի
Ճերմակն անգամ մոռանալով…
Ուրախանանք նոր տարու հետ,
Նոր տարու հետ նորանալով,
Դալարելով մեր կյանք ապրենք,
Ոչ թե դանդաղ չորանալով

Խաղաղություն մաղթենք հողին,
Մաղթենք` ամեն սար ու ձորում
Բողբոջներին բացվելու բախտ
Եվ ծիլերին հասկավորում:
Սիրողներին մաքուր սիրո
Հավատ մաղթենք մի հաստատուն,
Իմաստունին կորով մաղթենք,
Եվ կտրիճին իմաստություն;
Մերձավորին վստահություն,
Մեծավորին` ներող հոգի,
Բարուն ազատ թևեր մաղթենք
Եվ բարություն ամեն ոքի: