Թումանյանական քառյակների բառարան

ձեն ածել — պատասխանել, արձագանք տալ, ձայն տալ

հիմի – հիմա, այժմ, ներկայումս, արդ

մաքի – էգ ոչխար, ամարու, պատրուճակ

դըրկից — հարևան, դրացի, բնակակից,  երդակից, պատկից, դրակից, համաբնակիչ, հարակաշ, տնակից, միատուն, (բրբ.) դուռ ու դրկից, դուռդրկից

քով — 1. կողք, կուշտ, (բրբ.) խեչ, խէչ: 2. կ. (խսկց.) Մոտ, կողքին, մերձ, հուպ, առընթեր, կից:

կըլթացնել — թռչունի ձայն հանել, գեղգեղել

եդեմ — դրախտ, դրախտավայր, պարտեղ, բուրաստան, (հզվդ.) ադին, ջանաթ, ջեննաթ: Արքայություն, երանություն, երկինք

խուսափուկ —  խուսափող, խուսափանքի դիմող:Խուսափանք պարունակող՝ արտահայտող, խուսափողական: Հայտնի դառնաուց՝ նկատվելուց՝ իմացվելուց խուսափող, թաքուն, ծածուկ: Անհաստատ, անկայուն, փոփոխական, վաղանցուկ

վըռազ – շտապ, շտապող, փութկոտ, անմիջապես

տանուլ տալ — պարտվել, հաղթվել (մրցության՝ խաղի՝ կռվի մեջ): Անհաջողության հանգել, ձախողվել: Կորցնել, որևէ բանում վնաս կրել, օգուտից՝ շահից զրկվել: Որոշ գումար կամ որևէ բան տարվել՝ կորցնել (մոլախաղերում, գրազով ևն)

մըտիկ տալ — հայացքը ուղղել մեկին՝ մի բանի, ուշադրություն դարձնել, ուշք դարձնել

մըրմունչ — մեղմ՝ ցածր ձայն, մրմնջոց, շջնջոց: Այն, ինչ որ ասվում Է մրմնջալով:

խուռներամ — Խուռն երամով՝ բազմությամբ: Բազմամբոխ, խուռնամբոխ (հզվդ.): Բազմերամ

ճառագել — ճառագայթել

լուսակաթ — որից լույս է կաթում՝ ծագում: Լուսեղեն, հրաշալի, երջանիկ, լուսափայլ

խոյանքներ — սլացք, սլացում, թռիչք, վերելք (մտքի), խոյացում

նըրբաղոտ — շատ աղոտ, աղոտ կերպով նշմարվող

երկնադետ – երկնքին նայող, դեպի երկինք ձգվող

բուսնել — երևույթներ երևան գալ՝ ծագել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով