Թումանյանական բառերի բառարան
Բառերը դուրս եմ գրել «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղրը» բալադներից, «Չախչախ թագավորը», «Սուտասանը», «Խոսող ձուկը» հեքիաթներից։
Օգտվել եմ bararan.am և nayiri.com էլեկտրոնային բառարաններից։
Ա
աչքիս վըրա — ամենայն հոժարությամբ՝ սիրով
ասլան — առյուծ
աժդահակ — վիթխարի ուժով ու մեծությամբ
ամեն մինը — յուրաքանչյուրը
անիրավ — ոչ իրավացի, անարդար
ադաթ – ավանդական սովորույթ
անօրեն — անօրինական
աչքալուս տալի – հայտնել բարի լուր
Բ
բար’ աջողում — ողջույն
բոթ – վատ լուր
բաղաջ — կլոր ու տափակ, անխմոր՝ յուղով հաց, գաթայի նման
բաժինք — օժիտ
բացուխուփ անել — բացել ու փակել
Գ
գըդակ — տղամարդու մորթե գլխարկ, փափախ
Դ
դիվանբաշի – գլխավոր դատավոր
դուշման — թշնամի
դըրացի – դրկից, հարևան
դագանակ — հաստ գավազան
է
էգուց — վաղը
Թ
թընդալ- ուժգին խուլ ձայն հանել, դղրդալ
թամքել — թամբել
Լ
լինգ — մեկ կամ երկու կողմից սրված ծայրով մետաղյա ձող, որով քանդում՝ փորում են կամ ծանրություններ բարձրացնելու համար օգտագործում որպես լծակ
Խ
խլշկոտել — այս ու այն կողմը նայել՝ դիտելու համար
խոտհարք — մարգագետին, որի խոտը հնձում են և չորացնում որպես ձմեռվա անասնակեր
Կ
կուշտ — քաղցը լրիվ հագեցրած, կշտացած, այլևս ուտելու պահանջ չզգացող
կուճ — մարմար
կոտըրն ընկնել — 1. Կոտրվել։ 2. Սնանկանալ: 3. Նվաստանալ, ստորանալ, ընկճվել
կարկատել — մաշված հագուստը՝ ոտնամանը ևն կարկատանով նորոգել
կռնատակ – թևի տակ
Հ
համա-համա – միայն թե
հրես — հիմա, այս րոպեիս, իսկույն
հայդե — իսկույն, արագորեն, անմիջապես
հարայ տալ — աղմուկ-աղաղակ բարձրացնել
հա՜յ, հո՜ւյ, հառա՜ջ — ավա՜ղ
հըրովարտակ — թագավորի գրավոր դիմումը ժողովրդին կարևոր նշանակություն ունեցող իրադարձության առիթով
հըպատակ — հնազանդ
հըրակեզ — բոցավառ
Ձ
ձեռաց – առձեռն, անմիջապես
Ճ
ճոն – կաշվից, մորթից հագուստեղեն (մուշտակ, գլխարկ) կարող արհեստավոր
Մ
միամիտ մընա — հանգիստ, ապահով, առանց երկյուղի՝ անվստահության
մուշտարի – հաճախորդ, այցելու
մթամ – իբրև թե
մահակ — փայտե հաստ գավազան
Ն
նամուս — պատիվ
Շ
շընաճանճ – շան տիզ
շռինդ — ուժգին աղմուկ՝ ձայն
շալակատար — բեռնակիր
շվաք — ստվեր
Ո
որդիանց որդի – որտեղից որտեղ
ոխի — վրեժ
Չ
չիբուխ – ծխամորճ, ծխափող
Պ
պախրա – եղնիկ,եղջերու
Ջ
ջաղացպան – ջրաղացպան, ջրաղացի աշխատանքին հսկող՝ ջրաղացը բանեցնող մարդ
Ս
սևերես — անամոթ, ամոթից զուրկ
սըհաթին – ժամը, ժամացույցը
սանհեր – սանահայր, զավակի հայրը կնքահոր և կնքամոր համար
սըրահար — սրի հարված ստացած, սրով հարվածած
Վ
վախտին — ժամանակին
վեր է գալի — վերևից ներքև գալ
վարմունք — վարվելու եղանակը, վարվելակերպ
վազ տալ — վազել
վառիկ — նոր ածել սկսած հավ
Տ
տընա՛շեն – տունը շեն պահող
տակնուվրա – քարուքանդ եղած
Ց
ցըրցամ տալ — ջուր ցանել՝ սրսկել, ցողել, շաղել
ցաքատ — ձեռքի լայնաշեղբ մեծ դանակի նման հատիչ գործիք՝ հարվածելով ոչ շատ հաստ ճյուղեր՝ փայտ
Ու
ուստա — վարպետ
Փ
փափախ=գըդակ — տղամարդու մորթե գլխարկ
փըշտացնել — կռվելու ժամանակ կատվի հանած ձայնը
փոստալ — մորթե հնամաշ գլխարկ
Ք
քուրք – մուշտակ, վերարկու
քիր — քույր
Օ
օրդու կապել — զորք կազմել
Ֆ
ֆըլան–ֆըստան – այսինչ, այնինչ