1. Ինչպե՞ս է ձուկը կարողանում լողալ տարբեր խորություններում:
Ձուկը դա անում է լողափամփուշտի օգնությամբ, որի ծավալը հեշտությամբ փոփոխվում է։ Մեծ խորություններում, որտեղ ջրի ճնշումը մեծ է, լողափամթուշտը սեղմվում է, իսկ ձկան մարմնի ծավալը՝ փոքրանում և նա լողում է տվյալ խորությունում։ Վեր բարձրանալիս ձկան լողափամփուշտն ու մարմնի ծավալը մեծանում են և նա լողում է փոքր խորություններում։
2. Ինչո՞ւ են սատկած ձկները բարձրանում ջրի երես:
Ձկան մկաններն ամբողջովին թուլացած են և լողափամփուշտը փքված վիճակում է։
3. Ինչո՞ւ մարդն ավելի հեշտ է լողում ծովի ջրում, քան քաղցրահամ ջրում:
Քաղցրահամ ջրում, որի խտությունը փոքր է մարդու մարմնի միջին խտությունից, լողալ չիմացող մարդը սուզվում է, իսկ աղի ջրում, որի խտությունը մեծ է մարդու մարմնի միջին խտությունից, նա կարողանում է պառկած մնալ ջրի մակերևույթին։
4. Բացատրեք, թե ինչպե՞ս է փրկարար օղակն օգնում մարդուն մնալ ջրի մակերևույթին:
Այստեղ գործում է Արքիմեդի օրենքը։ Փրկարար օղակը պատրաստված է նյութից, որի խտությունը ջրի խտությունից փոքր է: Հետևաբար, նույնիսկ երբ բեռնված է մարդու զանգվածով, այն միշտ կլինի ջրի երեսին:
5. Եթե ափսեն ջրի մեջ իջեցնենք կողքով, ապա այն կխորասուզվի, իսկ եթե այն ջրի վրա դնենք հատակը դեպի ներքև, կլողա: Ինչո՞ւ:
Դա կախված է ափսեի և ջրի միջև շփման տարածքից, որքան մեծ է շփման տարածքը, այնքան ավելի հավանական է, որ ափսեը լողանա:
6.Ինչո՞ւ ծանր նավը լողում է ջրի երեսին, իսկ ջրի մեջ ընկած երկաթե փոքր պտուտակը սուզվում է:
Երկաթե փոքր պտուտակը սուզվում է, քանի որ մետաղի խտությունը մեծ է ջրի խտությունից։
Նավերում կան բազմաթիվ դատարկ տարածություններ, նավասենյակներ, ուստի նավի միջին խտությունը փոքր է ջրի խտությունից։ Այդ պատճառով էլ նավի արտամղած ջրի կշիռը՝ այսինքն նրա վրա ազդող արքիմեդյան ուժը, հավասարվում է նավի և բեռների ծանրության ուժին։
7. Ինչպե՞ս է սուզանավը խորոսուզվում և բարձրանում ջրի մակերևույթ:
Սուզանավերն ունեն հատուկ մեկուսախեր, որոնք լցվում են ջրով։ Այդ դեպքում սուզանավի ծանրության ուժը գերազանցում է արքիմեդյան ուժը և այն խորասուզվում է։ Ջրի մակերևույթ դուրս գալու համար հզոր պոմպերովջուրը դուրս է մղվում մեկուսախցերից, սուզանավի ծանրության ուժը փոքրանում է արքիմեդյան ուժից և այն լողում է դեպի վեր։
8.Ի՞նչ է ցույց տալիս նավի ջրատարողությունը:
Ջրատարողությունը նավի ընկղմված մասի կողմից տեղահանված ջրի ընդհանուր քանակն է, որը հավասար է ամբողջ նավի զանգվածին ՝ անկախ դրա չափից:
9․ Ինչո՞ւ ջրածնով լցված փուչիկը վեր է բրձրանում: Իսկ օդով լցված փուչիկն իջնում է ներքև:
Ջրածնով լցված փուչիկի խտությունը փոքր է շրջապատող օդի խտությունից, իսկ օդով լցված փուչիկի խտությունը մեծ է։