1. Мои карманные деньги. Разные страны — разные традиции. Финансовая грамотность. Как научиться управлять финансами? 2. История возникновения денег. История денег Армении.
266. Առաջին և երկրորդ շարքերի համապատասխան արմատներով կազմիր 6 բարդ ածական: ա. հաստ, թանկ, խիստ, տերև, առատ, հորդ բ. շունչ, զուրկ, ձեռն, արժեք, բուն, առատ:
Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները:
Կաթնատու անասնապահությունը տեղաբաշխվում է բնակչության խոշոր կուտակումների, ինչպես նաև հյութալի խոտածածկով արոտավայրերի շրջաններում, իսկ մսատու անասնապահությունը` չոր տափաստանային, աղքատիկ բուսածածկույթով արոտավայրերում:
Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ: Անասնապահությունը թեթև արդյունաբերությանը մատակարարում է բնական հումքի որոշ տեսակներ՝ կաշի,բուրդ մորթի:
Նշել այն երկները, որտեղ առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերը՝ ոչխարաբուծություն, խոզաբուծություն, խոշոր եղջերավոր անասնապահություն, ձիաբուծություն, ձնկորսություն:
Ոչխարաբուծություն-նրբագեղմ և կիսանրբագեղմ ոչխարաբուծությունը հատկապես զարգացած է Ավստրալիայում, Ղազախստանում, Նոր Զելանդիայում: Աշխարհում ոչխարաբուծության խոշորագույն մարզերը Չինաստանի և Ավստրալիայի անապատային և կիսաանապատային շրջաններն են:
Խոզաբուծություն-Չինաստան, Գերմանիա, Ռուսաստան, Լեհաստան, ֆրանսիա, Ուկրաինա, ԱՄՆ, Բրազիլիա:
Խոշոր եղջերավոր անասնապահություն-Հնդկաստանը, Բրազիլիա, Չինաստան, ԱՄՆ
Ձկնորսություն-Համաշխարհային օվկիանոսից, ծովերից, լճերից, գետերից, ջրամբարներից արդյունահանում է տարբեր տեսակի ձկներ (որսի մոտ 90 %), ծովային կաթնասուններ, փափկամորթներ, խեցգետնակերպեր:
«Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` փոքր տարիքում բոլորը ուզում են շուտ մեծանալ ու դառնալ անկախ, անել այն ինչ ցանկանում են։
«Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ստեղծագործության հերոսի համար այդ տարիքում ուրիշի թվացյալ ազատ ու անհոգ կյանքը շատ գրավիչ է թվում, բայց երբ նա մեծանա ու արդեն ինքն էլ ստիպված լինի աշխատել իր ապրուստի համար, ապա կհասկանա թե ինչ անհոգ էին իր մանկության տարիները։
Բ․ Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն):
Կարծում եմ ստեղծագործության հերոսը սովորում է առաջին կամ երկրորդ դասարանում։ Նա դեռ փոքր է և շատ բաների այլ կերպ է նայում։ Նրա կարծում է, որ մանրավաճառը, պարտիզպանը, պահապանը անում են այն ինչ ցանկանում են և նրանց ոչ մեկը ոչինչ չի ստիպում անել։ Այնինչ ամեն ինչ այլ կերպ է։ Նրանցից ոչ մեկի աշխատանքն էլ հեշտ չի և նրանք աշխատում են, որպեսզի կարողանան հոգալ իրենց ու հարազատների հոգսերը։ Ստեղծագործության հերոս դա կհասկանա, երբ մի քիչ էլ մեծանա։
1.Ինչպե՞ս կարելի է ապացուցել օդի առկայությունը մեր շրջապատում:
Օրինակ՝ եթե արագ սլացող ավտոմեքենայի պատուհանից դուրս հանենք ձեռքը, ապա կզգանք ավտոմեքենայի շարժմանը հակառակ ուղղված ուժ, որը հետ է հրում ձեռքը: Դա շրջապատի օդի ազդեցությունն է ձեռքի վրա:
2.Ի՞նչ է մթնոլորտը:
Երկրագունդը շրջապատող օդային թաղանթն անվանում են մթնոլորտ:
3.Ի՞նչ գազերից է հիմնականում բաղկացած մթնոլորտը:
Մթնոլորտի հիմնական բաղադրամասերն են ազոտը (78%) և թթվածինը (21%):
4.Ինչո՞ւ մթնոլորտի մասնիկները չեն հեռանում Երկրից դեպի տիեզերք:
Եթե Երկիրը չձգեր մթնոլորտի մասնիկները, ապա անընդհատ շարժման հետևանքով այդ մասնիկները կհեռանային Երկրից՝ ցրվելով տիեզերական տարածության մեջ:
5.Ինչո՞ւ մթնոլորտի մասնիկները չեն կուտակվում Երկրի մակերևույթին:
Եթե մթնոլորտը չտաքանար, ապա վերջինիս մասնիկները Երկրի ձգողության ազդեցությամբ, ի վերջո, կհավաքվեին Երկրի մակերևույթին: Այսպիսով՝ մթնոլորտի գոյությունը, հետևաբար՝ նաև կյանքը Երկրի վրա, հետևանք է Արեգակի ճառագայթման և Երկրի ձգողության:
6.Ինչո՞ւ է օդը ճնշում գործադրում մարմինների վրա:
Երկիրը ձգում է օդը, հետևաբար՝ օդն ունի զանգված և կշիռ: Դրանում կարող ենք համոզվել՝ կշռելով սկզբում օդով լցված, իսկ հետո՝ դատարկ ապակե անոթը, որից օդը հանված է պոմպով: Ձգվելով Երկրից՝ օդը ճնշում է գործադրում շրջապատի մարմինների վրա:
7.Ի՞նչն են անվանում մթնոլորտային ճնշում:
Մարմինների վրա մթնոլորտի գործադրած ճնշումն անվանում են մթնոլորտային ճնշում:
8.Ինչո՞ւ է ջուրը խողովակում բարձրանում մխոցի հետևից:
Ջուրը խողովակում բարձրանում է մխոցի հետևից, քանի որ մխոցի ազատած ծավալը մթնոլորտային ճնշման հետևանքով իսկույն լցվում է ջրով։
9.Բացատրել Տորիչելիի փորձը:
Մթնոլորտային ճնշման գոյությունը ապացուցել և այդ ճնշումն առաջին անգամ չափել է Գալիլեյի աշակերտ Տորիչելին։ Նա վերցրել է մոտ 1 մ երկարությամբ և մի ծայրը փակ ապակե խողովակ և լիքը լցրել սնդիկով: Մատով փակելով խողովակի բաց ծայրը՝ այն շրջել է, իջեցրել սնդիկով լցված անոթի մեջ և մատը հեռացրել (նկ. 105): Նա տեսել է, որ խողովակում սնդիկի մակարդակն իջնում է. սնդիկի մի մասը խողովակից լցվում է անոթի մեջ, իսկ խողովակում սնդիկից վեր առաջանում է դատարկ տարածություն՝ վակուում կամ «տորիչելյան դատարկություն»: Սնդիկի սյան բարձրությունը խողովակում 76սմ էր: Տորիչելին պարզել է նաև, որ խողովակում և անոթում սնդիկի մակարդակների տարբերությունը կախված չէ խողովակի թեքությունից, տրամագծից և խողովակի ձևից (նկ. 106): Տորիչելիի փորձը բացատրվում է հետևյալ կերպ: Մթնոլորտը ճնշում է գործադրում անոթի մեջ լցված սնդիկի մակերևույթին:
10. Ի՞նչ կառուցվածք ունի սնդիկային ծանրաչափը:
Սնդիկային ծանրաչափը /բարոմետրը – հունարեն բարոս՝ ծանրություն բառից/ մթնոլորտային ճնշումը չափելու համար նախատեսված ապակե խողովակին ամրացված մի սանդղակ է, որով չափվում է սնդիկի սյան երկարությունը խողովակում։
11. Ի՞նչ կառուցվածք ունի անհեղուկ ծանրաչափը:
Անհեղուկ ծանրաչափը /բարոմետր-աներոիդ/ չի պարունակում սնդիկ։ Սարքի հիմնական մասը մետաղե առաձգական տուփիկն է, որից օդը հանված է։ Առանձգական տուփիկի կափարիչը պահվում է զսպանակով, որպեսզի մթնոլորտային ճնշման տակ այն չճզմվի։ Մթնոլորտային ճնշումը մեծացնելիս, տուփիկը սեղմվում է, իսկ փոքրացնելիս՝ ուռչում։ Սլաքն էլ ցույց է տալիս մթնոլորտային ճնշման արժեքը։
Քիմիան գիտություն է նյութերի, դրանց կառուցվածքի, հատկությունների, նյութերի հետ կատարվող փոփոխությունների և դրանք կառավարելու մասին:
Ի՞նչ է ֆիզիկական մարմինը:
Ֆիզիկական մարմինը ձև, զանգված և որոշակի ծավալ ունեցող ցանկացած առարկա է։
Ինչի՞ց է պատրաստված ֆիզիկական մարմինը:
Այն, ինչից պատրաստված է ֆիզիկական մարմինը, կոչվում է նյութ։
Ի՞նչ է նյութի հատկությունը:
Հատկանիշները, որոնցով նյութերը նմանեցնում են իրար կամ տարբերում մեկը մյուսից, անվանում են հատկություններ։
Նյութի ո՞ր հատկություններն են ֆիզիկական:
Նյութի ֆիզիկական հատկություններն են գույնը, հոտը, ագրեգատային վիճակը, ջերմահաղորդականությունը, էլեկտրահաղորդականությունը, խտությունը, լուծելիությունը ջրում և այլն։
Որո՞նք են ֆիզիզկական երևույթները։
Այն երևույթները, որոնց ընթացքում նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են առարկայի ձևը կամ չափը, նյութի ագրեգատային վիճակը կամ խտությունը, սակայն նյութի բաղադրությունը մնում է հաստատուն, կոչվում են ֆիզիկական երևույթներ։
Որո՞նք են քիմիական երևույթները։
Այն երևույթները, որոնց ընթացքում այլ բաղադրությամբ նյութեր են առաջանում, նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, կոչվում են քիմիական երևույթներ: Քիմիական երևույթներն այլ կերպ անվանում են քիմիական ռեակցիաներ:
Ո՞րն է նյութի փոքրագույն մասնիկը։ Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է։
Ի՞նչ է քիմիական տարրը:
Միատեսակ հատկություններով ատոմների որոշակի տեսակն անվանում են քիմիական տարր։
ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՆՇԱՆՆԵՐԸ
Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը։ Ատոմի կենտրոնում գտնվում է միջուկը, իսկ դրա շուրջը շարժվում են էլեկտրոնները։
Ի՞նչ կառուցվածք ունի ատոմի միջուկը:
Ատոմն էլեկտրաչեզոք մասնիկ է։ Էլեկտրոնների թիվն ատոմում հավասար է պրոտոնների թվին (միջուկի լիցքին)։
Ի՞նչն են անվանվում են իզոտոպներ: Միևնույն քիմիական տարրի ատոմները, որոնց միջուկները պարունակում են նույն թվով պրոտոններ, բայց տարբեր թվով նեյտրոններ, անվանվում են իզոտոպներ:
Ի՞նչ է հարաբերական ատոմային զանգվածը:
Հարաբերական ատոմային զանգվածը (Ar ) ցույց է տալիս, թե ցանկացած տարրի մեկ ատոմի զանգվածը (m0) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը՝ ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասը (1,66 • 10-27 կգ)։
Որո՞նք են մետաղական և ոչ մետաղական տարրերը: Մետաղներին համապատասխանող քիմիական տարրերը կոչվում են մետաղական տարրեր: Ոչ մետաղներին համապատասխանող քիմիական տարրերը կոչվում են ոչ մետաղական տարրեր:
Ի՞նչ է մոլեկուլը։
Մոլեկուլը նյութի հիմնական քիմիական հատկությունները կրող փոքրագույն, քիմիապես բաժանելի մասնիկն է:
Ի՞նչ է քիմիական բանաձևը։
Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշանների և ինդեքսների միջոցով:
Ո՞ր նյութերն են պարզ, որոնք՝ բարդ։ Նյութերը, որոնք կազմված են միևնույն քիմիական տարրի ատոմներից, անվանում են պարզ նյութեր: Նյութերը, որոնք կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից, անվանում են բարդ նյութեր:
Ո՞րն է նյութի բաղադրության հաստատունության օրենքի իմաստը: Յուրաքանչյուր քիմիական մաքուր նյութ ունի միևնույն հաստատուն բաղադրությունը անկախ գտնվելու վայրից և ստացման եղանակից։
Ի՞նչ է հարաբերական մոլեկուլային զանգվածը։ Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը մոլեկուլի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին։
Ինչպե՞ս կարող ենք հաշվել նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:
Նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը նյութի մոլեկուլի բաղադրության մեջ մտնող տարրերի հարաբերական ատոմային զանգվածների և ինդեքսների արտադրյալների գումարն է. Mr (CO2) = Ar (C) + 2 * Ar (O) = 12 + 2 * 16 = 44:
Ո՞րն է տարրի զանգվածային բաժինը: Ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ այն։ Զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե տարրի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալը նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածի որ մասն է կազմում:
Ինչպե՞ս հաշվել տարրերի զանգվածային բաժիններն ըստ նյութի քիմիական բանաձևի։
Վալենտականությունն ատոմի՝ որոշակի թվով այլ ատոմներ միացնելու հատկությունն է:
Ո՞ր նյութերն են համարվում մաքուր։
Մաքուր են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են միայն մեկ տեսակի մոլեկուլներից, ատոմներից։
Ո՞ր նյութերն են համարվում խառնուրդներ։
Խառնուրդները երկու կամ ավելի նյութերի միացություններ են, որոնցում յուրաքանչյուր նյութ պահպանում է իր բաղադրությունը, իրեն բնորոշ հատկությունները, որոնք էլ միաժամանակ կարող են ազդել խառնուրդի ընդհանուր հատկությունների վրա։
Քանի՞ տեսակ են լինում խառնուրդները։
Խառնուրդներն լինում են համասեռ և անհամասեռ։
Համասեռ խառնուրդներում նյութերն անզեն աչքով, նույնիսկ մանրադիտակով չեն երևում: Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով։
Ո՞ր նյութերն են անվանում ռեակցիայի սկզբնանյութեր /ելանյութեր/, իսկ որ նյութերը արգասիքներ /վերջանյութեր/:
Ռեակցիայի մեջ մտնող նյութերն անվանվում են ռեակցիայի սկզբնանյութեր կամ ելանյու(եր, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նյութերը՝ ռեակցիայի արգասիքներ կամ վերջանյութեր:
ՀՀ-ում ինչպիսի ձկնատեսակներ կան և որոնք են ՀՀ կարմիր գրքում գրանցված:
Հայաստանի ջրերում հանդիպում է ձկների 30 տեսակ, այդ թվում՝ սաղմոնազգիներ (5 տեսակ), ծածանազգիներ (22 տեսակ), լոքո (1 տեսակ) և ատամավորներ (2 տեսակ)։
30 տեսակից 9-ը հանդիսանում են էնդեմիկներ (հանդիպում են բացառապես Հայաստանի տարածքում), դրանք են՝ Սևանա լճի կարմրախայտը, Սևանա լճում առկա են դրա 4 տեսակ (ձմեռային բախտակ, գեղարքունի, բոջակ, ամառային բախտակ), հայկական կարմրակն, հայկական ծովատառեխ, Սևանի կողակ, Սևանի բեղլու, հայկական գուստերա։
Իշխանը և Սևանի բեղլուն գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Նկարագրել ձկների արտաքին կառուցվացքը: (ոսկրային և կրճիկային ձկներ)
Ձկների մարմինը մեկ ամբողջություն է, այնուհանդերձ կազմված է սահուն հաջորդող երեք բաժիններից՝ 1. Գլուխ, 2. Իրան, 3. Պոչ. Ոսկրային ձկների մարմնի երկարությամբ՝ գլխից մինչև պոչի լողակը, առանցքի նման ձգվում է ողնաշարը, որը կազմված է միմյանց սերտ հարող բազմաթիվ ողերից: Ի տարբերություն ոսկրային ձկների՝ կռճիկային ձկների կմախքը ամբողջությամբ կռճիկային է: Կռճիկային ձկների թեփուկները, ի տարբերություն ոսկրային ձկների, դասավորված են ոչ թե իրար վրա, այլ իրար կողք կողքի: Կռճիկային ձկների թեփուկները կազմված են ոսկրանյութից, դենտինից և ծածկված են էմալով:
Ինչպես են բազմանում ձկները:
Ձկները բազմանում են արտաքին բեղմնավորմամբ: Տարբերում ենք ձկների բազմացման և զարգացման 5 հիմնական փուլ.
ձկնկիթի զարգացում,
գաղթ,
ձվադրում,
բեղմնավորում,
սաղմնային զարգացում:
ՀՀ-ում ինչպիսի սողունների տեսակներ կան և որոնք են ՀՀ կարմիր գրքում գրանցված:
Հայաստանում հանդիպում են սողունների 57 տեսակ, որոնցից 3 տեսակի՝ կրիա, 26 տեսակի՝ մողես, 28 տեսակի՝ օձ։
Սողուններ, որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում՝ Միջերկրածովյան կրիա, Անդրկովկասյան տակիրային կլորագլուխ, Չեռնովի մերկաչք, Առաջավորասիական մաբույա, Երկարաոտ սցինկ, Դալի ժայռային մողես, Մարգագետնային մողես, Ռոստոմբեկովի մողես, Սպիտակափոր մողես, Անդրկովկասյան մողեսիկ, Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ, Փոքրասիական մողես։
Նկարագրել սողունների արտաքին կառուցվացքը:
Սողունների մաշկը չոր է, չի մասնակցում շնչառությանը, պատված է եղջերային թեփուկներով կամ վահանիկներով: Եղջերային ծածկույթը կատարում է պաշտպանական գործառույթ և ապահովում ջրի խնայողությունը։ Սողունների մաշկի թեփուկային ծածկույթը չի աճում, խանգարում է աճին, այդ իսկ պատճառով սողունները կատարում են մաշկափոխանակություն:
Ինչպես են բազմանում սողունները:
Բոլոր սողունները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ:
Տարբերում ենք սողունների բազմացման և զարգացման 5 հիմնական փուլ. *ձվազատում *բեղմնավորում *ձվի զարգացում *ձվադրում *ուղղակի զարգացում
Ներկայացնել երկկենցաղների արտաքին կառուցվացքը: (գորտ)։
Երկկենցաղների մարմինը կազմված է միմյանց սահուն հաջորդող գլխից և մարմնից, որոշ երկկենցաղների մոտ մարմնի շարունակություն է հանդիսանում նաև պոչը:
Գլուխ — կրում է տեսողական և լսողական զգայարանները, բերանը, քթանցքները, որոնցում գտնվում են նաև հոտառական պարկերը, գանգատուփում գտնվում է գլխուղեղը: 2. Իրան — կրում է առջևի և հետին զույգ ցամաքային վերջույթների գոտիները, ներքին օրգանները: Իրանի վրա տարբերակում ենք մեջք և փորիկ: 3. Պոչ. բնորոշ է միայն սալամանդրաներին և տրիտոններին: Բոլոր երկկենցաղները տեղաշարժվում են վերջույթներով: 4․ Վերջույթներ՝ առջևի վերջույթներ — հիմնականում ծառայում են ցամաքի վրա հենվելու համար: ետին վերջույթներ — ծառայում են ցատկելու և ջրում լողալու համար: Պոչավոր երկկենցաղների մոտ դրանք ևս հենվելու և ցամաքում քայլքով տեղաշարժվելու համար են:
Ներկայացնել գորտերի ներքին օրգանները:
Գորտերն ունեն եռախորշ սիրտ, որը կազմված 2 նախասրտից և 1 փորոքից: Գորտերի լորձապատ մաշկը հանդիսանում է իրենց ջրային շնչառության օրգանը։ Գորտերի արտազատական օրգանները երիկամներն են, որոնք տեղակայված են ողնաշարի երկու կողքերին։ Ն Գորտերն ունեն երկար, բերանից դուրս նետվող, կպչուն լեզու: Լեզուն նրանց որս կատարող հիմնական հարմարանքն է: Նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից, ողնուղեղից և նյարդերից։
Ինչպես են բազմանում երկկենցաղները:
Բոլոր երկկենցաղները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են արտաքին բեղմնավորմամբ:
Տարբերում ենք երկկենցաղների բազմացման և զարգացման հիմնական 5 փուլ. *հարսանեկան խաղեր *ձվադրում *սաղմի զարգացում *կերպարանափոխություն *հասուն գորտի ելք ցամաք