1․Թվարկեք քորդավորներին բնորոշ հատկանիշները
-Քորդավորները երկկողմ համաչափությամբ կենդանիներ են։
-Քորդայի վերևում ձգվում է նյարդային համակարգը։
-Քորդայի տակ տեղադրված է մարողության համակարգը։
2․Քանի՞ անգամ է ամենամեծ չափերով քորդավոր կենդանին իր չափերով գերազանցում ամենափոքրին։
Ամենամեծ քորդավոր կենդանու չափը կարող է հասնել 33 մետրի, իսկ ամենափոքրինը՝ 0,3մմ-ի։
3․Ի՞նչ է քորդան։
Քորդան ճկուն լարի նման ձգվում է քորդավորների մարմնի ողջ երկարությամբ։ Այն կատարում է առանցքային կմախքի դեր։ Ստորակարգ քորդավորների մոտ այն պահպանվում է ողջ կյանքի ընթացքում, իսկ բարձրակարգ քորդավորների մոտ փոխարինվում է ողնաշարով։
Day: 14.02.2025
Թվականը որպես խոսքի մաս։ Կատարել 16-17-րդ առաջադրանքները:
16.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու—տասներկու, յոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ—հինգ, մեկմեկու, երեսունհինգ, երեք յոթերորդ, չորրորդ, տասնավոր
գ. վաթսուն, տասնմեկերորդ, հնգամյա, հարյուր—հարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:
17.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, եռանիստ, հազար երկու հարյուր, միավոր:
Առաջադրանքներ Փարվանա բալլադ
1.Ի՞նչ կարող եք ասել Փարվանա ճերմակ ամրոցի մասին: Եղե՞լ է արդյոք այդպիսի ամրոց, թե՞ գրողն է հորինել: Ի՞նչ գիտեք Փարվանա լճի մասին:
Ջավախքում գտնվող Փարվանա լճի ափին է տեղակայված Ասփարա գյուղը: Գյուղից 3 կմ հեռավորության վրա՝ երկգագաթ անանուն լեռան գլխին, ծովի մակերևույթից ավելի քան 3000 մ բարձրության վրա գտնվում է մի հնադարյան ամրոց: Ամրոցի հաստաբեստ 4մ. լայնությամբ պարիսպները և նրա հարակից ամրություններն ու բնակելի շինությունները գրավում են լեռան երկու գագաթները:
Փարվանա լիճը Հայկական լեռնաշխարհի պատմական Ջավախք գավառում։ Գտնվում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանում ՝ Ջավախքի և Աբուլ Սամսարի լեռնաշղթաների միջև, 2074 մ բարձրության վրա։ Վրաստանի ամենամեծ լիճն է։
2.Ինչպե՞ս է Թումանյանը բալլադում մարմնավորել հավերժական սիրո գաղափարրը: Ինչի՞ խորհրդանիշ է անշեջ հուրը:
Անշեջ հուրը դա հավերժական սիրո խորհրդանիշն է։ Այն խորհրդանշում է սերը, սիրո կրակը, որը հավերժ պետք է անմար լինի։
Հավերժական սիրո գաղափարը Թումանյանը մարմնավորել է հետևյալ տողերում․
Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին
Ինքն է այրվում նըրա մեջ…
3.Ինչպե՞ս է ավարտվում բալլադը, ովքե՞ր էին դարձել թիթեռներ և ինչո՞ւ էին պտտվում կրակի շուրջը:
Քաջարի կտրիճները դարձել էին թիթեռներ և կրակի շուրջ պտտվելով փորձում էին տանել անշեջ հուրը, բայց իրենք էին այրվում դրա մեջ։
4. Պարզի’ր, թե ի՞նչ է բալլադը։
Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։