









Հարցեր և առաջադրանքներ․
1․ Ներկայացրո՛ւ: Ե՞րբ կնքվեց Հռանդեայի դաշնագիրը և ի՞նչ էր այն ենթադրում:
Կնքվել է 64 թվականին։ Համաձայն դաշնագրի՝ Տրդատ I-ը հաստատվում էր Հայոց գահին, սակայն անձամբ պետք է գնար Հռոմ՝ Ներոնի ձեռքից թագը ստանալու համար:
2․ Բացատրի՛ր: Ինչո՞վ էր կարևոր հայ ավագանու կողմից սոցիալական և իշխանական կառույցների պահպանման պատասխանատվությունը ստանձնելը:
Երկրի սոցիալական կյանքի փլուզումը կանխելու համար հայոց ավագանին, մի կողմ թողնելով ներքին հակասություններն ու խնդիրները, միասնաբար ստանձնեց սոցիալական և իշխանական կառույցների պահպանման պատասխանատվությունը։
3․ Վերլուծի՛ր: Ի՞նչ միջոցների էր դիմում Հռոմը՝ Հայաստանի դիմադրությունն ընկճելու և իր գերակայությունը պահպանելու համար:
Հռոմն աստիճանաբար իջեցնում էր Հայաստանի կարգավիճակը և ի հակակշիռ դրան՝ բարձրացնում Ատրպատականի, հետո Վիրքի կարգավիճակը:
4․ Ինչո՞ւ թե՛ Հռոմին, թե՛ Պարթևստանին ձեռնտու չէր Հայաստանում արքայական իշխանության փոխանցման ժառանգական կարգը:
Պատճառը Հայաստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հռոմեա-պարթևական պայքարն էր։
5․ Ինչպե՞ս էր աշխատում «Հռանդեայի համաձայնությունը», ե՞րբ էին կողմերը խախտում այն և ե՞րբ կրկին վերականգնում:
Հռանդեայի դաշնագրով թե՛ Հռոմը, թե՛ Պարթևստանը, չկարողանալով նվաճել Հայաստանը, ստիպված եղան ճանաչել Հայաստանի պետական ինքնիշխանությունը և հանդես գալ որպես դրա համատեղ երաշխավորներ:
«Հռանդեայի համաձայնությունը» պարբերաբար խախտվում էր և Հայաստանում հաջորդաբար նշանակվում էին մերթ պարթևներին, մերթ հռոմեացիներին ցանկալի արքաներ:
6․ Ինչպե՞ս հաջողվեց հայոց ավագանուն Հայաստանում վերականգնել թագավորությունը:
Մի կողմ թողնելով ներքին հակասություններն ու խնդիրները։
7․ Պատկերացրո՛ւ, որ դու Տրդատ I արքայի խորհրդատուն ես և պետք է Տրդատին խորհուրդ տաս, թե ինչպես արձագանքի Հռոմի կայսր Ներոնի առաջարկին. գնա՞լ Հռոմ և նրանից ստանալ թագը, թե՞ մնալ Հայաստանում և շարունակել պայքարը: Ինչպե՞ս կհիմնավորես Տրդատի Հռոմ մեկնելու անհրաժեշտությունը:
Ես արքային խորհուրդ կտամ ցանկացած քայլ կատարել միայն բանակցային ճանապարհով, քանի որ ցանկացած պատերազմական գործողություն հետ է մղում Հայաստանի զարգացումը և հզորացումը։
Ըստ քեզ՝ ի՞նչ ընթացք կարող էին ունենալ հայ-հռոմեական հարաբերությունները, եթե Տրդատ արքան մերժեր Ներոնի առաջարկն ու շարունակեր պատերազմը:
Շարունակելով պատերազմը Հայաստանը ձեռք կբերեր մի խոշոր թշնամի հետագա տարիների համար։

Հունվարի 21-ին ամբողջ Միջին դպրոցը ճամփորդեց դեպի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ագադեմիական թատրոն՝ դիտելու <<Մոխրոտը>> ներկայացումը: Բեմադրության սյուժեն բոլորիս լավ հայտնի էր, քանի որ բոլորս էլ կարդացել ենք Շառլ Պերոյի <<Մոխրոտիկը>> հեքիաթը: Ներկայացումը շատ գունեղ էր, գեղեցիկ, լուսավոր և երաժշտական: Բոլոր դերասանների խաղը ինձ շատ դուր եկավ: Շատ հետաքրքիր էր, որ այս ճամփորդությանը մենք բոլորս միասին մասնակցեցինք և ամբողջ դահլիճում Միջին դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներն էին:


Հունավարի 14-ին մեր ջոկատը ճամփորդեց դեպի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, որտեղ մենք շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք: Մենք բոլորս սահում էինք չմուշկներով: Ես սահել շատ եմ սիրում և ինձ մոտ դա շատ լավ է ստացվում, քանի որ հաճախ եմ այցելում սահադաշտեր:
Բոլորս էլ շատ ուրախ էինք և բարձ տրամադրությամբ վերադարձանք դպրոց:
Շնորհակալություն ընկեր Շուշանին՝ մեր այս ճամփորդությունը կազմակերպելու համար:

Ոսկեվազի գինու գործարանը Հայաստանի գինու արտադրության հնագույն ձեռնարկություններից մեկը։ Գինու գործարանը բացվել է 1932 թվականին Ոսկեվազում, Արագած լեռան նախալեռներում բերրի խաղողի մշակման համար։ Ոսկեվազ գյուղը գտնվում է Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի եզրին։ Շրջանն ունի գինու պատրաստման հնագույն պատմություն։ Գինու գործարանը հիմնադրվել է 1932 թվականին, բայց գործարանի վերածնունդը սկսվել է 2004 թվականին:

Գործարանը արտաքինից ամրոցի տեսք ուներ: Գործարանի ներսում կար նկարների ցուցասրահ: Մենք այցելեցինք գինու գործարանի մառանը, որտեղ տակառներով գինիներ էին հնեցվում: Հետո մենք այցելեցինք գինու արտադրամասը և տեսանք գինու արտադրության ողջ ընթացքը:
Ճամփորդությունը շատ ուսուցողական և հետաքրքիր էր:

Հունվարի 9-ին մեր ջոկատը Շուշան Սարդարյանի գլխավորությամբ այցելեց Երվանդ Քոչարի թանգարան։
Երվանդ Քոչարը մեծ հետք է թողել արվեստի պատմության մեջ և հսկայական ժառանգություն՝ քանդակներ, գեղանկարներ, գրաֆիկաներ։ Քոչարը մահացել է 1979 թվականին 79 տարեկանում։ Ամբողջ ժառանգությունը կտակում է կնոջը՝ Մանիկ Մկրտչյանին, որն էլ իր վրա է վերցնում Մեծ վարպետի ժառանգության պահպանումն ու արվեստի տարածումը։ Նույն տարում կնոջ՝ Մանիկի ջանքերով Երվանդ Քոչարի արվեստանոցի տեղում հիմնվում է Քոչարի թանգարանը: Իսկ թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունենում 1984 թվականի հունիսի 22-ին։ Թանգարանի հիմնադիր Մանիկ Մկրտչյանը Երվանդ Քոչարի նկարները բաժանում է իր երկու որդիների՝ Հայկազի և Ռուբենի միջև։ Թանգարանի բացման օրվանից անցել է արդեն 40 տարի, այժմ թանգարանի տնօրենն է Հայկազ Քոչարի դուստրը՝ Կարինե Քոչարը։
Թանգարանում մենք ծանոթացանք Երվանդ Քոչարի կողմից արված էքսկիզներին, նկարներին, հանրահայտ մարդկանց դիմաքանդակներին: Այնտեղ տեսանք Կոմիտասի դիմաքանդակը: Թանգարանում ցուցադրված էին այնպիսի նկարներ, որոնք պտտվում էին և այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ գիշեր ու ցերեկ հերթափոխություն էր լինում: Ինձ շատ դուր եկավ Մարդ-քաղաք նկարը:

Թանգարանում մենք դիտեցինք Երվանդ Քոչարի <<Վարդան Մամիկոնյան>> հուշարձանի մասին պատմող վավերագրական փոքրիկ ֆիլմը:

Վարդանանց պատերազմի հերոս Վարդան Մամիկոնյանի հուշարձանը գտնվում է Երևանի Օղակաձևզբոսայգում, Վարդանանց և Խանջյան
փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ դեկտեմբերի 20-ին Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։
Հունվարի 10-ին մեր ջոկատը Շուշան Սարդարյանի գլխավորությամբ մեկնեց Կոտայքի մարզ, գյուղ Սևաբերդ։

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Գյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։

Ձյունառատ Սևաբերդում մի լավ սահեցինք, ձնագնդի խաղացինք։ Մեր ամբողջ ջոկատը շատ ոգևորված էր, որովհետև Երևան քաղաքում ձյուն չկար, իսկ Սևաբերդ գյուղն ամբողջությամբ ճերմակով էր ծածկված։ Մենք բոլորս թավալվեցինք ձյան մեջ։ Ճամփորդությունն ինձ շատ դուր եկավ։ Դա իսկական ձմեռային և շատ զվարճալի ճամփորդություն էր։


