Մայրենի 02.04.24

Համացանցից որոնի’ր եւ առանձնացրո’ւ 10 դարձվածք, բացատրի’ր եւ դրանք գործածելով` հորինի’ր պատմություն։

ականջդ կանչի — ասվում է երբ մեկի անունն է տրվում, նրա մասին խոսվում

բանը հասավ դիվանբաշուն — սաստիկ բարդացավ (վեճի, հակասության և այլնի մասին) 

դարձի գալ — սխալ ճանապարհից ետ կանգնել, զղջալ (իր կատարած քայլի համար), ճիշտ ուղու վրա կանգնել 

եղանակ ստեղծել — մի մարզում առաջատար՝ որոշիչ դեր խաղալ, առաջնային նշանակություն ունենալ

զրոյի տեղ դնել — անտեսել, չկարևորել

էշը քշել — կեցվածքը և այլն համառորեն չփոխեն, նույն բանը շարունակել, իրասածի լինել 

թացը չորի հետ այրել — արդարն ու անարդարը, ճիշտն ու սխալը չտարբերել

խելքը գլխից ընկնել — խելագարվել, խելքահան լինել 

մատդ կոխիր աչքս, հանիր — ինչքան խիստ ուզում ես պատժիր

տեղը նեղ սիրտը լեն — թեև դժվարին վիճակում, նեղվածքում, բայց արժանապատիվ կեցվածքով, հյուրամեծար

Պատմվածք

Մի գյուղում հավաքվել էին տեղաբնակները և խելքները գլխներից ընկած վիճում էին:

— Այստեղ ես եմ եղանակ ստեղծում ու չփորձեք թացը չորի հետ այրել,-ասաց հավաքվածներից մեկը:

Մեկ այլ տղամարդ համառելով պատասխանեց.

-Մատդ կոխիր աչքս հանիր, միևնույն է քեզ զրոյի տեղ եմ դնելու:

-Լսի՛ր քեզ ինչ եմ ասում: Թե դարձի չգաս, պատիժդ կստանաս:

-Ի՞նչ է խոսում այս մեծամիտը: Ականջդ կանչի իմաստուն պապիկ, — ասաց համառ տղամարդը: Ո՞վ է սա, որ հրամաններ է տալիս մեր գյուղում:

-Փաստորեն դու շարունակում ես դեռ քո էշը քշել ու չես ուզում դարձի գալ:

Այս վիճաբանությունը այնքան շարունակվեց, մինչև որ բանը հասավ դիվան բաշուն: