Дополнительное задание Сочинение

Написать сочинение, ответив на следующие вопросы:
Расскажите о вашем дне рождения. Любите ли вы получать подарки?
Какие подарки вы получали? Какой подарок вам особенно запомнился?
Почему?

Сочинение

Я родился 17 декабря 2012 года. Я очень люблю свой день рождения. Каждый год я отмечаю свой день рождения по-разному. В прошлом году мне исполнилось 10 лет. Отпраздновал его в интересном развлекательном центре с друзьями. Я получил много разных подарков. Я люблю получать подарки, но они, конечно, не самые важные вещи. Важнее, когда со мной все мои родственники и друзья. Моим самым запоминающимся подаркaми были игровая приставка, хомяк и черепаха.

Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածքում

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է գոյություն ունեցել Արատտան։ Այն գոյություն է ունեցել Ք․ա․ 28-27դդ․։ 
  2. Պետական ի՞նչ կառուցվածք ուներ Արատտա երկիրը։ Ո՞վ է նրա հովանավոր աստվածը։ Արատտայի արքան միաժամանակ երկրի հոգևոր առաջնորդն էր՝ քրմապետը։ Քրմապետ-արքան երկրի կարևորագույն հարցերը քննարկում էր Ավագների ժողովում: Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը։ Նա իմաստության և ջրերի աստված Հայայի որդին էր։
  3. Ե՞րբ են առաջին անգամ հիշատակվում «Արմենիա» անվան նախաձևերը։ Այդ անվան հնագույն վկայությունները վերաբերում են Ք․ա․ 24-23 դարերին։ 
  4. Խեթերեն ի՞նչ է նշանակում «Հայասա»։ Ներկայացրե՛ք Հայասա թագավորությունը։ Հայասա խեթերեն նշանակում է «հայերի երկիր»։ Հայասան ուներ իր արքունիքը, բանակը, քաղաքային կենտրոնները, դիցարանը։ Կար արքունի դիվան՝ իր դպրիներով, որոնք վարել են պետական գրագրությունը։ 
  5. Ո՞ր արձանագրություններից ենք իմանում Նաիրի երկրի մասին։ Ի՞նչպես է բնութագրվել այդ երկիրը։ Ասորեստանյան արձանագրություններում Նաիրին հիշատակվում է իբրև «ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր», որն ուներ «250 քաղաք՝ զորավոր պարիսպներով»։ 
  6. Ո՞վ էր Արամը (Արամու)։ Պատմե՛ք Հայկազունիների Արարատյան Թագավորության մասին։ Ի՞նչ է նշանակում <<Ուրարտու>>: Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ նա ամենաքաջ և հզոր Հայկազունիներից էր։ Հերոսաբար մարտնչել է ասորեստանյան զորքերի դեմ և դուրս քշել Հայաստանից։ «Ուրարտու» անունը «Արարատ» անվան ասորեստանյան տարբերակն է։

Տեքստային առաջադրանքներ

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ «Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի: Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փախչել, երբ, պատշգամբ, ակնթարթ
  • Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ-ջինջ

բ/լուռ-լռիկ

գ/ակնդետ-անթարթ

դ/ընտանի-ընտելացված

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ — ծնվել, հայտնվել
բ/խելքը գլխին — դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ — համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել — մեկին պատժել, լավ ծեծել


ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  • Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

Բարեկամ, ոսկեգեղմ, խորասույզ, աղմկահույզ

  1. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:

    Եղնիկ, անտառ, պատժգամբ, լուսամուտ
  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական թվական
    դ/ազատ –ածական

Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:

Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում:

  1. Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:

    Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

  1. Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:

գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Նա կարող էր կարոտել անտառին, սարերին և իր ծնողներին:

  • Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Որովհետև նրան բաժանել են իր ընտանիքից և նա մնացել է առանց ծնողների:

  1. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

    Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց նրանց դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:

Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին:



17․11․2023 Առաջադրանքներ

17․11․2023 Առաջադրանքներ

1․ Գտե՛ք և համեմատե՛ք արտահայտությունների արժեքները. 

ա) 8 – 3 > 3 – 8

5>(-5)

գ) –25 – (–3) < –3 – (–25)

(-22)<22

բ) (–7) – 4 < 4 – (–7)

(-11)<11

դ) 6 – (–2) > (–2) – 6

8>(-8)

2․ Օդի ջերմությունը իջավ 7օ C-ով և դարձավ –3օ C։ Որքա՞ն էր օդի ջերմությունը մինչև այդ փոփոխությունը։

(-3) — 7 = 4

4C

3․ Լրացրե՛ք հետևյալ աղյուսակը․

4․ Գտե՛ք գումարը. 

ա) (–11) + (–2) + 6 + 5 + (–7)=(-9)

գ) 22 + (–14) + (–30) + (–15) + 19=(-18)

բ) 8 + 14 + (–21) + (–36) + (–1)=(-36)

դ) (–33) + 25 + (–40) + (–25) + 80=7

5․ Հաշվե՛ք. 

ա) | – 4 – *|, եթե աստղանիշի փոխարեն գրված լինի –3 թիվը, 

1

բ) |5 – * – 8|, եթե աստղանիշի փոխարեն գրվի –9 թիվը, 

6

գ) |* – 2| + |* – (–1)|, եթե աստղանիշի փոխարեն գրվի 6 թիվը

11

6․ Բանվորը պատրաստեց 60 մանրակ՝ այդպիսով աշխատանքը կատարելով 120 %-ով։ Քանի՞ մանրակ պիտի պատրաստեր բանվորը։

120-100=20

20*60:100=12

60-12=48