Դաս 5 Ամբողջ թվերի գումարումը

1․ 532. Կատարե՛ք գումարում. 

ա) (+7) + (+2)

+9

գ) (+10) + (+15) 

+25

ե) (–17) + (–12)

-29

բ) (–18) + (–3) 

-21

դ) (–21) + (–4) 

-25

զ) (–29) + (–41)

-70

2․ 538. Կատարե՛ք գումարում. 

ա) (+3) + (–4)

-1

 դ) (+15) + (–6)

+9

 է) (–18) + (+7)

-11

 բ) (–11) + (+5)

-6

 ե) (–8) + (+7)

-1

 ը) (–21) + (+8)

-13

 գ) (–10) + (+3)

-7

 զ) (+31) + (–10)

+21

 թ) (+19) + (–12)

+7

3․ 545. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն. 

ա) (9) + 8 = –1, 

դ) (-18) + 7 = –11, 

է) 5 + (-2) = 3, 

բ) –3 + (-3) = –6, 

ե) (-12) + 2 = –10, 

ը) 25 + (-5) = 20, 

գ) –8 + (-2) = –10, 

զ) (-11) + 20 = 9, 

թ) –5 + (-6) = –11

4․ 548. Հաշվե՛ք.

ա) |–3| + |+2| – 4, 

3+2-4=1

գ) 4 · |+6|– 3 · |–7| + 2,

4*6-3*7+2=24-21+2=5

բ) |–28| + |–6| – 25,

28+6-25=9

դ) 18 · |–8|+ 3 · |+4| – 100

18*8+3*4-100=144+12-100=56

5․ 554. Շենքի բարձրությունը 30 մ է։ Նրա երկարությունը բարձրության 180 %-ն է, իսկ լայնությունը` 60 %-ը։ Գտե՛ք շենքի ծավալը։

30*180:100=54

30*60:100=18

30*54*18=29160 մ3

Երգի հրապույրը. Ավետիք Իսահակյան

Առաջադրանքներ 1, 3, 5

1.Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերություններ:

Յոթ ծովերի մյուս ափում։

Բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես։ 

Աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով:

Ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ:

Քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից:

Քարսիրտ աշխարհը։

Փաթաթվելով ալիքների հետ։

Արցունքով թրջած հացը։

Մերկ տնանկների։

Փշրեցին քարեղեն սրտերը: 

Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում:

Հալվեցին քար սրտերը։

Սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ։

3.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը.   «…և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …»:

Մարդիկ սովորեցին սիրել ու կարեկից լինել, այսինքն մարդիկ կարողացան հասկանալ ուրիշների վիշտը և օգնել նրանց։

5.Երբևէ հանդիպե՞լ ես մարդկանց, ովքեր անտարբեր են իրենց շրջապատում կատարվող երևույթների նկատմամբ:

Իմ շրջապատում անտարբեր մարդիկ չկան։ Մեր տանը ինձ միշտ սովորեցրել են, որ պետք է հնարավորությունների սահմաններում միշտ օգնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն։ Շատ հաճախ մենք փոքրիկ բարեգործություններ ենք անում, հագուստ և կոշիկ ենք տանում մեր տան մոտ գտնվող եկեղեցի, որտեղ մի սենյակ հատկացված է բարեգործությունների համար։

Երգի հրապույրը. Ավետիք Իսահակյան

   Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ -որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …