Հացը երրորդ մաս

  • Մեղադրիր տղային:

Տղան արդեն գիրքը չէր կարդում, այլ ձևացնում էր: Նա չէր ցանկանում օգնել խոզերին գտնելու հարցում, քանի որ կարծում էր, որ դա իր գործը չէ: Կարծում եմ նա շատ սխալ պահեց իրեն: Ամեն դեպքում, նա կարող էր օգնել իր ծնողներին և հորեղբորը, ովքեր իսկապես շատ զբաղված էին ամեն մեկը իր գործով:

  • Արդարացրու տղային: Երկու դեպքում էլ չմոռանաս հիմնավորել:

Տղամ ամեն դեպքում դեռ փոքր էր և նրա գլխավոր պարտականությունը դասերը լավ սովորելն էր, այլ ոչ խոզերին փնտրելը: Նա դա կարող էր անել միայն այն դեպքում, եթե չունի անելու հանձնարարված դասեր կամ չի զբաղվում ընթերցանությամբ: Ընթերցանությունը դպրոցահասակ տղայի համար շատ կարևոր և օգտակար է:

  • Խորհուրդ տուր տղային։

Ես տղայի խորհուրդ կտամ լինել ազնիվ: Եթե քեզանից օգնություն են խնդրում, կարելի է գիրքդ մի որոշ ժամանակով մի կողմ դնել, օգնել ծնողներին, իսկ հետո նորից շարունակել կարդալ: