30. Բառերի ընդհանուր մասերի (արմատները) գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրիր և տրված բառերը բացատրիր:
Օրինակ՝ բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: -Արմատն է՝ բարի:
Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:
Բարեկամ — բարին կամեցող:
Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:
Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:
ա) կտցաձև. կտցահարել. կտցաչափ:
կտուց
կտցաձև-կտուցի ձևով
կտցահարել-կտուցով խփել
կտցաչափ-կտուցի չափ
բ) ուղղագրություն. ուղղագիծ. ուղղամիտ. ուղղություն :
ուղղել
ուղղագրություն-ուղիղ, ճիշտ գրություն
ուղղություն-ինչ որ մի տեղին ուղղված
ուղղագիծ-ուղիղ գիծ
ուղղամիտ-միշտ ուղիղ միտք ունեցոող
գ) ուղեկից. ուղևոր:
ուղեկից-մեկի ուղևորության ընկեր
ուղևոր-փոխադրամիջոցով որևէ տեղ գնացող մարդ
32. Յուրաքանչյուր շարքի չորս րառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր բ) Մանուկներ գ) Հատիկներ
դեղձանիկներ երեխա կապիկներ
վագրեր պատանիներ ձագուկներ
առյուծներ երիտասարդներ կանայք
սիրամարգ մարդիկ տանտիկիններ
ա — սիրամարգը գրված է եզակի թվով
բ — երեխա բառը գրված է եզակի թվով
գ — հատիկները անչունչ գոյականներ են
33. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւր, դեպի ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր ու բառակապակցություններ:
Օրինակ՝ Օրվա հերոսը գալիս էր: — Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս: Օրվա հերոսը դեպի տուն էր գալիս: Փողոցով օրվա հերոսն էր գալիս: Դիմացից օրվա հերոսն Էր գալիս:
Մի ոհմակ է երևում: Հեռվում մի ոհմակ է երևում: Հեռվում գայլերի մի ոհմակ է երևում: Հեռվում գորշ գայլերի մի ոհմակ է երևում:
Ի՜նչ հանգիստ ես կանգնած: — Արամ, ի՜նչ հանգիստ ես կանգնած: — Իմ ընկեր Արամ, ի՜նչ հանգիստ ես կանգնած: Իմ ընկեր Արամ, ի՜նչ հանգիստ ես կանգնած այստեղ:
Թռչունների մի երամ անցավ: Երկնքում թռչունների մի երամ անցավ: Մոխրագույն երկնքում թռչունների մի երամ անցավ: Աշնանային մոխրագույն երկնքում թռչունների մի երամ անցավ:
Երամը թռավ. հեռացավ: Կռունկների երամը թռավ. հեռացավ: Գեղեցիկ կռունկների երամը թռավ. հեռացավ: Գեղեցիկ կռունկների երամը թռավ. հեռացավ հեռուներ:
Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել: Տնօրենը նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել: Տնօրենը նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել դպրոցում: Տնօրենը նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել միջին դպրոցում:
Հաջորդ օրը բոլորս գնալու էինք: Հաջորդ օրը բոլորս գնալու էինք ճամփորդության: Հաջորդ օրը առավոտյան բոլորս գնալու էինք ճամփորդության: Հաջորդ օրը, առավոտյան ժամը տասին, բոլորս գնալու էինք ճամփորդության:
Այդ փոքրիկին կարելի է տեղավորել: Այդ փոքրիկին կարելի է տեղավորել օրորոցի մեջ: Այդ լացկան փոքրիկին կարելի է տեղավորել օրորոցի մեջ: Այդ լացկան փոքրիկին կարելի է տեղավորել իր օրորոցի մեջ:





