Նախագիծ
Կրոնագիտական բացատրությամբ կրոնն աստվածությունը ներկայացնող համակարգ է, մարդու և Աստծու միջև հոգևոր հարաբերություն:
Կրոնը հին է այնքան, որքան մարդկությունը: Մարդն իր գիտակցական կյանքի առաջին իսկ պահից խորհել է իր սկզբնավորման, ծագման, կյանքի ու մահվան, գոյության մասին: Չի եղել որևէ ժամանակաշրջան առանց կրոնի, կրոնական զգացումի և երևույթների:
Կրոնը պայմանականորեն դասակարգվում է՝
1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության հավատալիքներ (մոգություն, կախարդություն, ոգեպաշտություն, բնապաշտություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ և այլն),
2. ազգային կամ էթնիկական կազմավորման կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, ջայնիզմ, սինտոյիզմ և այլն),
3. համաշխարհային կրոններ, որոնցից ամենատարածվածներն են քրիստոնեությունը, բուդդայականությունը, իսլամը:
Համաշխարհային մեծ կրոնների գաղափարախոսության հիմքում մարդու փրկության գաղափարն է:
Բոլոր կրոնների նպատակները նույնն են, միայն դրանց հասնելու ճանապարհներն են տարբեր:
Մոգությունը վաղնջական կրոնական հավատալիք է: Այն մարդու հավատքն է իր գերբնական ընդունակությունների նկատմամբ, որոնցով նա սիմվոլիկ գործողությունների շնորհիվ կարողանում է ազդել իրականության տարբեր երևույթների վրա ու փոխել դրանց ընթացքը:
Կախարդության ժամանակ կախարդը կապ է հաստատում գերբնական ուժերի հետ (դևերի, նախնիների հոգիների, բնության և այլն): Քրիստոնեական ուսմունքի համաձայն՝ կախարդությունը կատարվում է «չար ոգու» հետ համաձայնեցվածությամբ՝ օգտագործելով «քաղցած ոգու» անձնական հատկությունները՝ վիրավորվածություն, նախանձ, վրեժխնդրություն։
Ոգեպաշտություն հավատ ոգիների և հոգու նկատմամբ, որոնք իբր կառավարում են մարդկանց, կենդանիներին, շրջապատող աշխարհի առարկաներն ու երևույթները։
Բնապաշտությունը բնությունը և բնության երևույթները պաշտելն է:
Տոտեմիզմը մարդկանց որոշակի խմբերի և, այսպես կոչված, տոտեմների (կենդանիներ, բույսեր, հազվադեպ՝ բնության երևույթներ, անշունչ առարկաներ) միջև գերբնական ազգակցության մասին հավատք տոհմացեղային հասարակության մեջ։
Ֆետիշիզմը գերբնական հատկություններ վերագրվող անշունչ առարկաների երկրպագությունն է:
Անիմիզմը ավատքն է բազմաթիվ ոգեղեն էակների գոյության նկատմամբ,որոնք իրենց մասնակցությունն են ունենում մարդկանց ամենօրյա գործունեության մեջ ու կարող են օգնել կամ խանգարել մարդուն իր նպատակներին հասնելու գործում:
Հուդայականությունը հնագույն միաստվածային կրոն է, որը հրեա ժողովրդի ազգային կրոնն է:
Հինդուիզմը պատկերացումների և ծիսապաշտամունքային արարողությունների ամբողջություն է, որն առաջացել է Հարավային Ասիայում և այսօր տարածված է հիմնականում Հնդկաստանում:
Ջայնիզմը հնագույն դհարմական կրոն է, որը առաջացել է Հնդկաստանում մոտ VI դարում։ Ջաինիզմը քարոզում է չվնասել բոլոր կենդանի էակներին որոնք կան այս աշխարհում:
Սինտոիզմը ճապոնական հնագույն կրոն՝ արևապաշտություն։ Ի տարբերություն մյուս արևապաշտական կրոնների դիցարանը գլխավորում է արևի աստվածուհին՝ Ամաթերասուն, որից սկիզբ է առնում Ճապոնիայի կայսրի տոհմաբանությունը։
Քրիստոնեությունը ներկայացնում է աշխարհի մոտ մեկ երրորդը և աշխարհի ամենամեծ կրոնն է: Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։
Բուդդայականությունը կրոն է, որը ծագել է ք.ա. 5-րդ դդ. Հնդկաստանում: Այս կրոնի հիմնադիրն է Սիդհարթա Գաուտաման (Բուդդան)։ «Բուդդա» բառը նշանակում է սանակրիտ լեզվով «պայծառացած»։
Իսլամը համաշխարհային կրոն է, որի հիմքը Ղուրանն է:
Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «խաղաղություն»:

