ինչը կփոխեի իմ դպրոցում

Ես արդեն ուղիղ մեկ տարի է ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոցում: Իմ դպրոցը ինձ շատ-շատ է դուր գալիս և ես գրեթե ոչինչ չէի փոխի: Դպրոցում մեզ դասավանդում են շատ բարի ուսուցիչներ, ովքեր դասը հետաքրքիր են վարում և ամեն անգամ մի նոր ձևով: Օրինակ, մայրենիի ժամին, երբ մեզ մոտ Սահյանական օրեր էին, մենք կազմակերպել էինք նկարչական պլեներ: մեզանից յուրաքանչյուրը պետք է ընտրեր Համո Սահյանի որևէ բանաստեղծություն և այն պատկերեր թղթի վրա: Ես ընտեցի <<Ժայռից մասուր է կաթում>> բանաստեղծությունը: Այդ դասը շատ հետաքրքիր անցավ: Մենք նաև շատ հաճախ կազմակերպում ենք բակային ընթերցումներ, որոնք ևս շատ դուր են գալիս ինձ: Միակ բանը, որ ես կփոխեի, դա նա է, որ կցանկանայի մեր դասաժամերը այնպես դասավորեյին, որ մենք կրկին կարողանայինք մասնակցել լողի դասերին: Ես լողալ շատ եմ սիրում և ափսոսում եմ, որ հիմա մենք լող չենք անցնում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով